Կարլիս Սկալբե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կարլիս Սկալբե
Kārlis Skalbe.jpg
Ծնվել էնոյեմբերի 7, 1879(1879-11-07)[1][2]
ԾննդավայրՎեցպիեբալգա, Լատվիա
Վախճանվել էապրիլի 14, 1945(1945-04-14)[3] (65 տարեկան) կամ ապրիլի 6, 1945(1945-04-06)[4] (65 տարեկան)
Վախճանի վայրՍտոկհոլմ, Շվեդիա[3]
ԳերեզմանԼատվիա
Մասնագիտությունգրող
Լեզուլատիշերեն
ՔաղաքացիությունFlag of Latvia.svg Լատվիա
ԱշխատավայրԼատվիայի համալսարան
ՊարգևներԵրեք աստղի III աստիճանի շքանշան
Լիտվայի մեծ իշխան Գյադիմինասի շքանշան

Կարլիս Սկալբե (լատիշ․՝ Kārlis Skalbe, 7 նոյեմբերի, 1879, Վեցպիեբալգա, Վենդենի կոմսություն, Լիֆլյանդիա, Ռուսական կայսրություն14 ապրիլի, 1945, Ստոկհոլմ, Շվեդիա), լատվիացի գրող և հասարակական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարլիս Սկալբեն ծնվել է 1879 թվականի նոյեմբերի 7-ին Լիֆլյանդիայի նահանգի Վենդենի կոմսության Վեցպիեբալգա գյուղում, գյուղական դարբնի ընտանիքում։

Ավարտել է Վեցպիեբալգայի եկեղեցական-թեմական դպրոցը (1893)։ Հանձնել է քննություն (1901) և որպես ուսուցիչ աշխատել Էրգլիի դպրոցում (1901-1904)։ Ռուսաստանում տեղի ունեցած հեղափոխության ժամանակ՝ 1905 թվականին, խմբագրել է ընդդիմադիր «Kāvi» ամսագիրը։ Հետագայում ստիպված է եղել հեռանալ երկրից, ապրել է Ֆինլանդիայում և Նորվեգիայում (1906-1909)։ Ձերբակալվել է և 1911-1913 թվականներին եղել ազատազրկության մեջ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մի շարք լրագրերում եղել է թղթակից անդամ։ 1918 թվականին եղել է Ազգային ժամանակավոր խորհրդի անդամ (ավելի ուշ՝ Լատվիայի ժողովրդական խորհուրդ), Լատվիայի օրենսդիր ժողովի պատգամավոր (1920-1922), Լատվիայի Սեյմի պատգամավոր (1922-1925, 1931-1934)[5]։

Կարլիս Սկալբեն եղել է «Jaunākās Ziņas» թերթի գրական բաժնի վարիչ (1920-1940), «Piesaule» (1928-1935) և «Latvju Mēnešraksts» (1942-1944) ամսագրերի խմբագիր, Լատվիայի լրագրողների ու գրողների միության նախագահ (1929-1931)։ 1944 թվականին տեղափոխվել է Շվեդիա։

Կարլիս Սկալբեն ամուսնացած է եղել թարգմանչուհի Լիզետա Սկալբեի հետ։ Մահացել է 1945 թվականի ապրիլի 14-ին Ստոկհոլմում։ 1992 թվականին Կարլիս Սկալբեի աճյունը վերահուղարկավորվել է հայրենիքում։ 1984 թվականին բացվել է Կարլիս Սկալբեի տուն-թանգարանը[6]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երեք աստղի III աստիճանի շքանշան
  • Լիտվայի մեծ իշխան Գյադիմինասի շքանշան

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քնարերգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Pie jūras (1898)
  • Cietumnieka sapņi (1902)
  • Kad ābeles zied (1904)
  • Zemes dūmos (1906)
  • Veļu laikā (1907)
  • Emigranta dziesmas (1909)
  • Sirds un saule (1911)
  • Sapņi un teikas (1912)
  • Daugavas viļņi (1918)
  • Pēclaikā (1923)
  • Vakara ugunis (1927)
  • Zāles dvaša (1931)
  • Klusuma meldijas (1941)

Հեքիաթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Kā es braucu Ziemeļmeitas lūkoties (1904, թարգմանվել է հայերեն՝ «Ինչպես գնացի Հյուսիսի Աղջկա մոտ»[7])
  • Ezerieša meita (1907)
  • Pazemīgās dvēseles (1911)
  • Ziemas pasakas (1913)
  • Pasaka par vecāko dēlu un citas pasakas (1924)
  • Muļķa laime (1932)
  • Garā pupa (1937)
  • Pasaka par zelta ābeli
  • Kaķīša dzirnavas
  • Pelnrušķīte
  • Klusais burvis
  • Pasaka par vērdiņu

Հրապարակախոսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Mazās piezīmes (1920)

Ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Raksti, 1-2. R.։ D.Zeltiņš (1906-1910)
  • Kopoti raksti, 1-5. R. (1922-1923)
  • Kopoti raksti, 1-10. R. (1938-1939)
  • Raksti, 1-6. Stokholma (1952-1955)
  • Pasakas. R.։ LVI (1957)
  • Dzeja. R.։ LVI (1957)
  • Saules vārdi (dzejas izlase). R.։ Liesma (1969)
  • Pasakas. R.։ Liesma (1979)
  • Dzīvības siltums (stāsti un tēlojumi). R.։ Liesma (1980)
  • Pasakas (izlase). R.։ Atēna (1998)
  • Pasakas (izlase). R.։ Zvaigzne ABC (1998)
  • Mūža raksti, 1-12. R.։ Elpa (2001)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Скалбе Карлис // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  5. Kārlis Skalbe // Latvijas Enciklopēdija. - Rīga: SIA «Valērija Belokoņa izdevniecība», 2007. - ISBN 9984-9482-0-X.
  6. Latviešu rakstniecība biogrāfijās.- Rīga: Zinātne, 2003.
  7. Ինչպես գնացի Հյուսիսի Աղջկա մոտ (հեքիաթ), Ե., Հայպետհրատ, 1962, 56 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Վալտեր Արամյան։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ē.Zimule «Literatūras rokasgrāmata skolēniem», R։ Zvaigzne ABC, 1995, (լատիշերեն)
  • D.Lūse, Z.Lasenberga, L.Vēze «Latviešu literatūras konspekti», R։ Zvaigzne ABC, 1998. (լատիշերեն)


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]