Jump to content

Ռոբերտ Քինգ Մերտոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտ Քինգ Մերտոն
Robert King Merton
Ծնվել էհուլիսի 4, 1910(1910-07-04)[1][2][3]
Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
Մահացել էփետրվարի 23, 2003(2003-02-23)[1][2][4][…] (92 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունսոցիոլոգ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Կոլումբիայի համալսարան[5] և Թուլեյնի համալսարան[1]
Գործունեության ոլորտհասարակագիտություն
Պաշտոն(ներ)Ամերիկյան սոցիոլոգիական միության նախագահ
ԱնդամակցությունՇվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն, Բրիտանական ակադեմիա, Եվրոպական ակադեմիա և Լեհական գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԹեմփլի համալսարան, Հարվարդի համալսարան (1936)[1] և South Philadelphia High School?
Գիտական աստիճանդոկտորի աստիճան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[3][6]
Գիտական ղեկավարՊիտիրիմ Սորոկին[7], Թոլկոթ Պարսոնս[7], George Sarton?[7] և Lawrence Joseph Henderson?[7]
Եղել է գիտական ղեկավարMorton Kaplan? և Seymour Martin Lipset?[8]
Պարգևներ
Ամուսին(ներ)Harriet Zuckerman?
Երեխա(ներ)Ռոբերտ Մերտոն
 Robert K. Merton Վիքիպահեստում

Ռոբերտ Քինգ Մերտոն (հուլիսի 4, 1910(1910-07-04)[1][2][3], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ - փետրվարի 23, 2003(2003-02-23)[1][2][4][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկյան «ակադեմիական» սոցիոլոգիայի ներկայացուցիչ։ Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր (1947

Քննադատելով արդի բուրժուական սոցիոլոգիայում էմպիրիկի և տեսականի խզումը՝ Մերտոնն առաջ քաշեց «միջին մակարդակի տեսությունների» գաղափարը, որը պետք է կամրջի փորձնական տվյալները և ընդհանուր (բարձրագույն) տեսությունը։ Մերտոնն ղեկավարվել է կառուցվածքային-ֆունկցիոնալ վերլուծության մեթոդով, միաժամանակ քննադատել դրա ծայրահեղությունները (մասնավորապես, անձնավորության ֆունկցիոնալ ներդրման շնորհիվ, հասարակության ինտեգրացման և հավասարակշռության ձգտելու մասին դրույթը)։ Այս առումով «շեղված» վարքագիծը՝ սոցիալ անոմիան բացատրելիս ներմուծում է բացահայտ և ոչ բացահայտ ֆունկցիաներ, ինչպես նաև «դիսֆունկցիա» հասկացությունները՝ հասարակական կառուցվածքի խախտված համամասնությունը նշելու համար։ Մերտոնն առաջարկում է ուսումնասիրել այդ խոտորումները և սոցիալ–հոգեբանական միջոցառումներով պայքարել դրանց դեմ։ Մերտոնը հետազոտել է նաև գիտության, ճանաչողության, զանգվածային հաղորդակցության սոցիոլոգիական հարցերը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Քինգ Մերտոն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 499