Ռեյմսի տաճար
Ռեյմսի տաճար Cathédrale Notre-Dame de Reims | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | կաթոլիկ տաճար |
Երկիր | Ֆրանսիա |
Տեղագրություն | Ռեյմս[1][2] |
Հասցե | rue du Trésor |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Roman Catholic Archdiocese of Reims? |
Հիմնական ամսաթվերը | 13-րդ դար |
Մասն է | Cathedral of Notre-Dame, Former Abbey of Saint-Rémi and Palace of Tau, Reims? |
Ժառանգության կարգավիճակ | դասակարգված պատմական հուշարձան[1] և դասակարգված պատմական հուշարձան[1] |
Նվիրված | Մարիամ Աստվածածին |
Ճարտարապետ | Jean d'Orbais? |
Ճարտարապետական ոճ | Rayonnant? |
Կառուցման սկիզբ | 1211 |
Կառուցման ավարտ | 1275 |
Հիմնադրված | 13-րդ դար |
Բարձրություն | 81 մետր |
Reims Cathedral Վիքիպահեստում | |
cathedrale-reims.com |
Ռեյմսի տաճար (ֆր.՝ Notre-Dame de Reims), գոթական տաճար ֆրանսիական Ռեյմս քաղաքում։ Կառուցվել է 1211-1311 թվականներին։
Ռեյմսի տաճարը կաթոլիկ ամենահայտնի տաճարներից է և' որպես գոթիկայի դրսևորում, և' որպես եվրոպական պատմության կարևոր իրադարձությունների խորհրդանիշ։ Ուշ միջնադարից սկսած մինչև 19-րդ դարը այս տաճարում են թագադրվել ֆրանսիական միապետները[3]։ Ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Տարեկան տաճարը տեսնելու են այցելում մոտ մեկ միլիոն զբոսաշրջիկներ[4]։
Ժամանակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 5-րդ դար։ Հռոմեական անտիկ բաղնիքի տեղում սուրբ եպիսկոպոս Նիկազին (Saint Nicaise) կառուցում է եկեղեցի Աստվածամոր պատվին։
- 498 թվական։ Սուրբ Ռեմիգիոսը (լատին․՝ Remigius) Ռեյմսի եկեղեցում կնքում է Քլոդվիգ 1-ինին։
- 816 թվական։ Կառլոս Մեծի որդին՝ Լյուդովիկոս 1-ին Բարեպաշտը, Ռեյմսում թագադրում է կայսրին։
- 1027 թվական։ Կայանում է Հենրի 1-ինի թագադրումը։ Մյուռոնի սուրբ սկիհի և Ռեյմսի արքեպիսկոպոսության հզորությունը առիթ դարձան, որ տաճարը դառնա ֆրանսիական թագավորների թագադրման անփոփոխ վայր։
- 1210 թվական։ Հրդեհից այրվում է հին եկեղեցին[5]։
- 1211 թվական։ Օբրի դե Ումբերը (ֆր.՝ Aubry de Humbert) դնում է Աստվածամորը նվիրված նոր տաճարի հիմքը. հենց այդ տաճարն է կանգուն մինչ օրս։ Տաճարի կառուցմանը մասնակցել են չորս ճարտարապետներ՝ Ժան դը Օբրեն (լատին․՝ Jean d'Orbais), Ժան լե Լուն (լատին․՝ Jean-le-Loup), Գոշե Ռեյմսցին (լատին․՝ Gaucher de Reims) և Բեռնար Սուասոնսկին (լատին․՝ Bernard de Soissons)։
- 15-րդ դար։ Ռեյմսի տաճարում աշխատում է ֆրանսիացի մեծ բանաստեղծ և կոմպոզիտոր Գիյոմ դը Մաշոն, որ ականատեսն է եղել Ռեյմսի տաճարի պաշարմանը Հարյուրամյա պատերազմի ընթացքում։ 1429 թվականին Ժաննա դ'Արկի ակտիվ մասնակցությամբ այստեղ կայանում է Կառլ 7-րդի թագադրումը. դա Հարյուրամյա պատերազմի բեկումնային պահերից էր[6]։
- 16-րդ դար։ Ռեյմսի տաճարից կորչում է Ռեյմսի կտակարանը, որով թագադրվելիս ավանդաբար երդվում էին Ֆրանսիայի արքաները։
- 1825 թվականի մայիսի 29։ Ռեյմսում կայանում է վերջին թագադրումը. թագավոր է հռչակվում Կառլ 10-րդը։
- 20-րդ դար։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանացիները գրավում են տաճարը, որը չորս տարի գտնվում է ռազմական գործողությունների տիրույթում։ 1914 թվականին գնդակոծման հետևանքով տաճարը վերածվոմ է «կրակի ծովի»։ Ոչնչացվում են վիտրաժների մնացորդները, այդ թվում՝ մեծ վարդը (հետագայում վերականգնվել է մասամբ), զգալիորեն տուժում են քանդակները։ 1914 թվականի ֆրանսիացի գրող Ռոմեն Ռոլանը հրատարակում է «Pro aris» հոդվածը, որտեղ մեղադրում է գերմանացի զորքերին բարբարոսության մեջ։ Միջնադարյան ճարտարապետության գլուխգործոցի պաշտպանության օգտին է հանդես գալիս նաև Էմիլ Ժակ-Դալկրոզը։
Տաճարի վերանորոգումը շարունակվում է մինչ օրս։ Եպիսկոպոսական նախկին պալատի տեղում հավաքվել են ռմբակոծությունից վնասված բեկորներ, քանդակների մասեր։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեյմսի Աստվածամոր տաճարը ֆրանսիական գոթիկայի խոշորագույն դրսևորումն է ավելի վաղ կառուցված Փարիզի Աստվածամոր, Ամյենի և Շարտրի տաճարներից հետո։ Աշտարակի բարձրությունը 80մ է։ Տաճարը ամենաներդաշնակն է, չնայած աշտարակները ավարտուն տեսք չունեն։ Ծրագրվել էր յոթ աշտարակ կառուցել՝ սրածայր գմբեթներով։Տաճարը կառուցվել է 9-10-րդ դարերի ռոմանական եկեղեցու տեղում, որը խիստ տուժել էր 1210 թվականի հրդեհից։ 1211 թվականից սկսվել է նոր տաճարի շինարարությունը, որը չի ընդհատվել 20 տարվա ընթացքում։ 1241 թվականին ավարտվել է տրանսեպտի կառուցումը։ Գլխավոր անվակունդի կառուցումը ավարտվել է ավելի ուշ։ 1250 թվականին ավարտվել է գլխավոր՝ արևմտյան ճակատի ձևավորումը քանդակներով։ Անվակունդի ներսում՝ սալահատակին, կա գրություններով լաբիրինթոս, որով վերականգնվում են ճարտարապետների անունները։ Տաճարի երկարությունը 138.69մ է, անվակունդի բարձրությունը՝ 37.95մ։ Կամարաշարը զադարված է տերևային զարդաքանդակներով։
Տաճարի արևմտյան ճակատը կառուցված է ուշ գոթիկայի ոճով։ Ի տարբերություն Փարիզի Աստվածամոր տաճարի՝ աշտարակները ճակատային մասի հետ մեկ ամբողջություն են կազմում։ Պորտալներն ու պատուհանները զարդարված են քարե նուրբ նախշերով։ Երկրորդ հարկի բարձր պատուհանները և կամարաշարը ավելի են ընդգծում ճակատի ուղղահայաց գծերը։ Պորտալները զարդարված են վարդակ պատուհաններով։ Երկրորդ հարկի վերևում ավանդաբար տեղադրված են մեծ չափերով քանդակներ։ Սրաձողով բարձր աշտարակը գտնվում է գլխավոր աբսիդի վերևում։ Տրանսեպտի վերին պատուհանները ծածկված են սև-սպիտակ վիտրաժով։ Գունավոր շատ վիտրաժներ վնասվել են դեռևս 18-րդ դարում։ Արևմտյան ճակատը ընդհանուր առմամբ նման է Փարիզի Աստվածամոր տաճարին, բայց տարբերվում է գերիշխող ուղղահայաց գծերով՝ սուր ձև ունեցող։ Ինքնատիպ են նաև լայն և բարձր պատուհանները, որոնք գրեթե հատվում են իրար։ Կենտրոնական և եզրային ճակատները ունեն բազմաթիվ արկբուտաններ, սյուներ, տարբեր չափերի կամարներ։ Հետաքրքիր են ջրհորդանները, որոնց դուրս ցցված մասերն ունեն ոչխարի, ցլի, վիշապի, անգղի տեսք։
Ռեյմսի տաճարի ճակատները բավականաչափ հարուստ են արձաններով. ընդհանուր առմամբ դրանց թիվը հաշվվում 2303-ի[7][8]։ Դրանց շարքում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում հրեշտակները, որոնցից առավել հայտնի է այսպես կոչված «ժպտացող հրեշտակը»։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 base Mérimée (ֆր.) — ministère de la Culture, 1978.
- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ The last coronation was that of Charles X, on 29 May 1825
- ↑ Reims Cathedral page on culture
- ↑ Historical Aspects of the Reconstruction of Reims Cathedral, 1210-1241, Robert Branner, Speculum, Vol. 36, No. 1 (Jan., 1961), 23.
- ↑ A Global Chronology of Conflict: From the Ancient World to the Modern Middle East, ed. Spencer C. Tucker, (ABC-CLIO, 2010), 333, 335.
- ↑ «Sculptures déposées de la cathédrale de Reims au Palais du Tau» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ Société des Amis de la Cathédrale
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գ. Ա. Նեդոշիվին, Ռեյմսի տաճար, 1946.
- Արվեստի ընդհանուր պատմություն։ Հատոր 2։ Միջնադարյան արվեստ. — ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիա.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեյմսի տաճարի պաշտոնական կայք
- Ռեյմսի տաճարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայքում
- Ռեյմսի տաճարը «Кругосвет» հանրագիտարանում(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեյմսի տաճար» հոդվածին։ |
|