Ռեգիա
Տեսակ | հնագիտական հուշարձան |
---|---|
Երկիր | Իտալիա[1] |
Տեղագրություն | Հռոմի ֆորում[1] |
Ռեգիա (լատին․՝ Regia), կառույց Հին Հռոմում։ Տեղակայված է Պալատին բլրի ստորոտում, Հռոմի ֆորումի Վիա Սակրա գլխավոր փողոցի վրա։ Սկզբում եղել է արքայական նստավայր, իսկ ավելի ուշ՝ մեծ պոնտիֆեքսի կենտրոն[2]։ Ռեգիայի գտնվում է Վեստայի տաճարի դիմաց, Կեսարի տաճարի կողքին։ Պահպանվել է կայսերական ժամանակաշրջանի շինության հիմքը։ Ֆորումի այլ կառույցների պես այն մի քանի անգամ քանդվել և նորից վերանորոգվել է։ Պեղումների արդյուքնում հայտնաբերվել են մի շարք շինություններ, որոնք կառուցված են եղել այդ հատվածում։ Դրանցից ամենահինը թվագրվում է Մ․ թ․ ա 7-6 դարերին, որը համարվում է էստրուսկյան ոճով կառուցված տուն[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ ավանդույթի Ռեգիան կառուցվել է Հռոմի երկրորդ կայսր Նումա Պոմպիլիոսի կողմից։ Նաև հիշատակվում է, որ վերջինս կառուցել է նաև Վեստայի տաճարը։ Երբ Հուլիոս Կեսարը դարձել է մեծ պոնտիֆեքս (մեծ քուրմ), իր գործունեությունը ծավալել է Ռեգիայում։ Լատիներեն regia բառը նշանակում է «կայսերական տուն»։
Բացի քրմերի արխիվներից այնտեղ պահպանվել են նաև բոլոր տեսակի աղոթքների, երդումների, զոհաբերությունների ձևերը, սուրբ օրերի պետական օրացույցներ, «annāles», որոնք հասարակական իրադարձությունների՝ կանոնադրության, ամուսնության, մահվան և ժառանգության ամենամյա վկայագրեր էին։ Կառույցի հարավարևմտյան պատին կային կոնսուլական և հաղթական մակագրություններ։
Մ․ թ․ ա 390 թվականին գալլերի Հռոմի թալանումից հետո Ռեգիան քանդվեց։ Դրանից հետո այն երեք անգամ այրվել է Մ․ թ․ ա 210, 148 և 36 թվականների, Հուլիոս Կեսարի սպանությունից հետո։ Այնուհետև Գնեոս Դոմիցիոս Կալվինոսը վերականգնել է մամարե քարով։ Մ․ թ․ ա 12 թվականին Օկտավիանոս Օգոստոսը կառույցի մի մասը նվիրել է վեստալուհիներին։ Ներոն և Կոմմոդոս կայսրերի օրոք ևս տաճարն այրվել է։ Դրա վերջին վերականգնումը վերագրվում է Սեպտիմիուս Սևերոսին և Կարակալային։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեգիայի ներկայիս ավերակները հավանաբար սկզբնական կառույցինը չեն։ Վերակառուցված շինությունը, որը մասնավոր բնակելի շինություն է եղել, ձևափոխվել է 7-8-րդ դարերում։ Այն ունի ոչ կանոնաձև փակ կցակառույց, որը պատված է եղել տուֆով և փայտե սյունաշարով։ Ինտերիերը բաժանված է երեք սենյակի, մուտքը կենտրոնական սենյակից է, որը բացվում է դեպի բակ։
Հարավային կողմի արևմտյան սենյակում Մարսի դամբարանն էր՝ sacrarium Martis, որտեղ պահվում էր նրա վահանը։ Այստեղ էին գտնվում նաև Մարսին նվիրված 12 բրոնզե վահաններն ու նիզակները՝ hastae Martiae։
Արևելյան սենյակում եղել է Օպա աստվածուհու սրբվայրը, որտեղ մուտք են գործել միայն մեծ քրմերն ու վեստալուհիները։
Ռեգիայի տեղանքում անցկացվել են հնագիտական պեղումներ, և վայրի ավերակներն առաջին անգամ բացվել են 1872-1875 թվականներին[4]։ 1886 թվականին Նիկոլսը բնորոշել է տեղը, որպես Ռեգիա[4]։ 1889 թվականին գերմանացի պատմաճարտարագետ Քրիստիան Հյուլսենը ուսումնասիրություններ է անցկացրել այդտեղ։ 1899 թվականին իտալացի հնէաբան Ջակոմո Բոնին նույնպես պեղումներ է կատարել Ռեգիայում[5], իսկ 1930 և 1960-ականներին՝ ամերիկացի հնագետ Ֆրանկ Բրաունը։ Վերջինիս պեղումների արդյունքները հրապարակվել են 1995 թվականին[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ http://penelope.uchicago.edu/~grout/encyclopaedia_romana/romanforum/regia.html
- ↑ В. Сонькин. Здесь был Рим. Современные прогулки по древнему городу. М., 2013. Главка «Регия»
- ↑ 4,0 4,1 Brown, F. E. (1935). «The Regia». Memoirs of the American Academy in Rome. 12: 67. doi:10.2307/4238582. JSTOR 4238582.
- ↑ http://www.worldcat.org/oclc/877883696
- ↑ http://www.worldcat.org/oclc/32698913
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Регия». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - The Regia (from Samuel Ball Platner, A Topographical Dictionary of Ancient Rome, 1929)
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեգիա» հոդվածին։ |