Ռաքհի Գուլզար
Ռաքհի Գուլզար բենգալերեն՝ রাখী | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 15, 1947[1] (77 տարեկան) |
Ծննդավայր | Ռանագհատ, Nadia district, Presidency division, Հնդկաստան |
Քաղաքացիություն | Հնդկաստան |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ընտրանի | Daag?, Tapasya?, Karan Arjun? և Shubho Mahurat? |
Ամուսին(ներ) | Գուլզար |
Երեխա(ներ) | Մեղնա Գուլզար |
Պարգևներ և մրցանակներ | |
Ռաքհի Գուլզար (հինդի` राखी गुलज़ार, իրական անունը` Ռաքհի Մաջումդար, հաճախ հանդես է գալիս պարզապես Ռաքհի անունով, օգոստոսի 15, 1947[1], Ռանագհատ, Nadia district, Presidency division, Հնդկաստան), հնդիկ դերասանուհի։ Հիմնականում նկարահանվել է հինդի լեզվով ֆիլմերում։ Ստեղծագործական կյանքի 50 տարիների ընթացքում նկարահանվել է մոտ 100 ֆիլմում։ Ազգային կինոմրցանակի դափնեկիր է և արժանացել է Filmfare Awards մրցանակի՝ կանացի լավագույն դերի, ինչպես նաև կանացի երկրորդ պլանի լավագույն դերի համար։ Պարգևատրվել է Հնդկաստանի կառավարական Պադմա Շրի պարգևով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռաքհին ծնվել է բենգալյան ծագմամբ բրահմանների ընտանիքում։ Նրա հայրը Արևելյան Պակիստանում հաջողակ գործարար էր, սակայն Հնդկաստանի բաժանումից հետո ստիպված էր բնակություն հաստատել Արևելյան Բենգալիայում։ Իր սկզբնական կրթությունը Ռաքհին ստացել է ծննդավայրի օրիորդաց դպրոցում։ Երբ լրացել է 16 տարին, նրան ամուսնացրել են, սակայն երկու տարի անց ամուսնալուծվել է և հաց վաստակելու նպատակով Ռաքհին որպես օգնական աշխատանքի է անցել բենգալյան հայտնի դերասանուհի Սանդհյա Ռոյի մոտ։ Վերջինս օգնել է նրան իր առաջին քայլերը կատարելու կինոյում։ Նրանք միասին նկարահանվել են «Baghini» (1968 թ.) կինոնկարում։
Ռաքհիի կինոդեբյուտը կայացել է 1967 թվականին «Badhu Bharan» ֆիլմում, իսկ առաջին բոլիվուդյան ֆիլմը «Կործանված կյանք» (1970 թ.) կինոնկարն էր, որտեղ նրա խաղընկերը Դհարմենդրան էր։ 1971 թվականին նա հանդես եկավ «Պարկեշտուհին» ֆիլմում ` կատարելով երկակի դեր, որտեղ նրա խաղընկերը Շաշի Կապուրն էր։ Նրա ֆիլմերի հաջողությունը երաշխիք էր, որպեսզի նա հաստատվեր գլխավոր հերոսուհիների կերպարներ կերտելու գործընթացում։ 1972 թվականին նկարահանված «Ռեշման և Շերան» կինոնկարը, որտեղ Ռաքհին հանդես էր եկել ոչ մեծ դերով, ցուցադրվել է 1972 թվականի Բեռլինի կինոփառատոնում։ Նույն թվականին նկարահանված «Քարը` սրտին» կինոնկարում Ռաքհիի խաղընկերներն էին Շարմիլա Թագորն ու Ռաջեշ Կհաննան։ Չնայած Ռաքհիի դերը այդ ֆիլմում երկրորդական էր, սակայն հատկապես նրա կատարումն էր հատկանշական, որին հետևեցին պարգևներն ու մրցանակները։ Այդ ֆիլմից հետո ռեժիսոր Յաշ Չոպրան Ռաքհիին հրավիրեց նկարահանվելու ևս չորս ֆիլմում։
1976 թվականին Ռաքհին նկարահանվեց «Tapasya» կինոնկարում, որը նրան բերեց իր միակ Filmfare Award մրցանակը՝ կանացի լավագույն դերի համար։ Այդ տարիներին դերասանուհին խնդիրներ ուներ ալկոհոլի հետ կապված, որի հետևանքով օրեցօր կորցնում էր նախկին գեղեցկությունն ու գեղեցիկ կազմվածքը։ Նրա վերջին ֆիլմը, որում կերտել էր գլխավոր հերոսուհու կերպարը՝ «Հալչող ամպեր» (1985 թ.) կինոնկարն էր։ Շաշի Կապուրի հետ Ռաքհին նկարահանվել է «Պարկեշտուհին» (1971 թ.), «Սերը կյանք է» (1976 թ.), «Անցյալի ստվերում» (1977 թ.), «Խաբուսիկ երջանկություն» (1981 թ.), «Սիրո մեծ ուժը» (1984 թ.) և այլ ֆիլմերում։ Ամիթաբհ Բաչչանի հետ նկարահանվել է «Շիվա աստծո եռաժանին» (1978 թ.), «Ճակատագրի տիրակալը» (1978 թ.), «Երդումներ և խոստումներ» (1978 թ.), «Սև քարը» (1979 թ.), «Շակտի» (1982 թ.) և այլ ֆիլմերում։ 1981 թվականին Նարգիսի խնդրանքով նկարահանվել է «Ռոկի» կինոնկարում ` Սանջայ Դատի հետ միասին, քանի որ Նարգիսը վատառողջ էր և չէր կարող նկարահանվել որդու հետ միասին։ Հաջորդ տարիների նրա ֆիլմերից են «Ռամ և Լակհան» (1989 թ.), «Խաղ մահվան հետ» (1993 թ.), «Չարագործը» (1993 թ.), «Կարանն ու Արջունը» (1995 թ.), «Սահման» (1997 թ.) և այլն։ Վերջին անգամ Ռաքհին նկարահանվել է 2003 թվականին՝ «Հայելին ճաքել է» ֆիլմում, որը նրան բերեց Ազգային կինոմրցանակ։
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]16 տարեկանում Ռաքհին ամուսնացել է բենգալյան ռեժիսոր Աջոյ Բիսվասի հետ, սակայն երկու տարի անց ամուսնալուծվել են։ Երկրորդ անգամ Ռաքհին ամուսնացել է 1973 թվականին՝ ռեժիսոր, սցենարիստ և բանաստեղծ Գուլզարի հետ։ Նույն թվականին ծնվել է նրանց դուստրը՝ այժմ ռեժիսոր Մեգհնա Գուլզարը։ Մեկ տարի անց նրանք ամուսնալուծվել են, իսկ դուստրը մնացել է ապրելու հոր մոտ։ 11 տարեկանում արդեն դուստրը փոխադրվել է ապրելու մոր մոտ։
Մասնակի ֆիլմագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1970 | Կործանված կյանք | Jeevan Mrityu | Դիպա |
1971 | Կարմիր քարը | Lal Patthar | Սումիտա |
1971 | Պարկեշտուհին | Sharmeelee | Կամինի |
1971 | Պատիվ և սեր | Paras | Բարկհա Սինգհ |
1972 | Որդին և որդեգիրը | Aankhon Aankhon Mein | Փարվատի |
1972 | Ռեշման և Շերան | Reshma Aur Shera | Գոպալի կինը |
1972 | Արյունակցական կապեր | Aan Baan | Ռեքհա |
1972 | Հարսանիքից հետո | Shaadi Ke Baad | Շոբհա |
1972 | Արքայազնը | Shehzada | Չանդա |
1973 | Ես ծնունդով Բենարեսից եմ | Banarasi Babu | Նիլա |
1973 | Քարը` սրտին | Daag: A Poem of Love | Չանդնի |
1973 | Կրքերի բոցում | Joshila | Սապնա |
1973 | Սեր որոնելիս | Heera Panna | Ռիմա Սինգհ |
1973 | Շանտաժ | Black Mail | Աշա Մեհտա |
1974 | 27-րդ ճեպընթացը | 27 Down | Շալինի |
1976 | Սերը կյանք է | Kabhie Kabhie | Պուջա Կհաննա |
1977 | Անցյալի ստվերում | Doosara Aadmi | Նիշա |
1978 | Երդումներ և խոստումներ | Kasme Vaade | Սուման |
1978 | Շիվա աստծո եռաժանին | Trishul | Գիտա |
1978 | Ճակատագրի տիրակալը | Muqaddar Ka Sikandar | Կամնա |
1979 | Հատուցում | Jurmana | Ռամա Շարմա |
1979 | Սև քարը | Kaala Patthar | դոկ. Սուդհա Սեն |
1980 | Հայացք երկնքից | Lootmaar | Ռակշա Բհագատ |
1980 | Սարիի եզրը | Aanchal | Շանտի |
1980 | Գեղեցիկ կյանք | Shaan | Շիտալ Կումար |
1981 | Մի անձրևոտ գիշեր | Barsaat Ki Ek Raat | Ռաջնի |
1981 | Ռոկի | Rocky | Փարվատի |
1981 | Որբը | Laawaris | Վիդյա |
1981 | Խաբուսիկ երջանկություն | Baseraa | Շարդա |
1981 | Ծուխ | Dhuan | Գայատրի Սաքսենա |
1982 | Անհամեմատելին | Bemisal | Կավիտա Չատուրվեդի |
1982 | Ամուսին և կին | Shriman Shrimati | Շրիմատի Փարվատի Դևի |
1982 | Երիտասարդության երդումը | Yeh Vaada Raha | Շարդա |
1982 | Շակտի | Shakti | Շիտալ |
1983 | Արյունակցական ազգակցություն | Bandhan Kuchchey Dhaagon Ka | Բհավնա |
1984 | Սիրո մեծ ուժը | Zameen Aasmaan | - |
1984 | Որդեգիրը | Anand Aur Anand | Արուն Անանդ |
1984 | Պարոմա | Paroma | Պարամա |
1985 | Սահիբ | Saaheb | Սուջատա Շարմա |
1985 | Հալչող ամպեր | Pighalta Aasman | Արտի Սինգհ Ռաթոդ |
1986 | Կյանքի պատմություն | Zindagani | Սումիտրա Դևի |
1987 | Ավազակը | Dacait | Արջունի մայրը |
1988 | Վերամիավորում | Sagar Sangam | Գանգա |
1988 | Եղբայրները | Falak (The Sky) | Դուրգա Վերմա |
1989 | Սանտոշ | Santosh | Ռաչնա |
1989 | Ռամ և Լակհան | Ram Lakhan | Շարդա |
1990 | Ցնցում | Jeevan Ek Sanghursh | Սուլակշանա Դևի Կումար |
1991 | Երդում | Saugandh | Գանգա |
1991 | Մեղադրանք | Pratikar | Սարասվատի Դևի |
1993 | Զինակիրը | Kshatriya | Մահեշվարի Դևի |
1993 | Խորթ եղբայրները | Dil Ki Baazi | Նիրմալադևի |
1993 | Խաղ մահվան հետ | Baazigar | Շոբհա |
1993 | Չարագործը | Khal Nayak | Աարտի Պրասադ |
1993 | Սգվորը | Rudaali | Բհիկնի |
1995 | Կարանն ու Արջունը | Karan Arjun | Դուրգա Սինգհ |
1995 | Ճակատագիր | Kismat | Գիտա |
1996 | Հոգի | Jaan | Ռուկմինի |
1997 | Պայքար կյանքի համար | Jeevan Yudh | միսիս Ռայ |
1997 | Դու իմ սրտում ես | Ankhon Mein Tum Ho | Ռանիմա |
1997 | Սահման | Border | Դհարամվիրի մայրը |
1998 | Շամ և Գանշամ | Sham Ghansham | Գանգա |
1998 | Որդու վրեժը | Barood | Գայետրի Շարմա |
1998 | Բարի անուն | Soldier | Գիտա Մալհոտրա |
1999 | Բադշահ | Baadshah | Գայատրի Բաչչան |
2001 | Սիրո կապանքները | Ek Rishtaa: The Bond of Love | Պրատիմա Կապուր |
2003 | Հատուցում փնտրելիս | Talaash: The Hunt Begins | Պուրնիմա |
2003 | Սրտային կապվածություն | Dil Ka Rishta | միսիս Շարմա |
2003 | Հայելին ճաքել է | Shubho Mahurat | Ռանգա Պիշիմա |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաքհի Գուլզար» հոդվածին։ |
|