Jump to content

Ռանի Մուքհերջի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռանի Մուքհերջի
բենգալերեն՝ রাণী মুখার্জী
Ծնվել էմարտի 21, 1978(1978-03-21)[1] (46 տարեկան)
ԾննդավայրՄումբայ, Հնդկաստան
ԿրթությունSNDT Women's University? և Միթիբայ քոլեջ
Քաղաքացիություն Հնդկաստան
Կրոնհինդուիզմ
Մասնագիտությունդերասանուհի, մոդել և կինոդերասանուհի
Ծնողներհայր՝ Ռամ Մուխերջի, մայր՝ Krishna Mukherjee?
Ամուսին(ներ)Ադիտյա Ջոպրա
Պարգևներ և մրցանակներ

Ռանի Մուքհերջի (հինդի` रानी मुखर्जी, բենգալ.` রানী মুখোপধ্যায়, մարտի 21, 1978(1978-03-21)[1], Մումբայ, Հնդկաստան), հնդիկ դերասանուհի։ Յոթ անգամ արժանացել է Filmfare Awards կինոմրցանակին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռանի Մուքհերջին ծնվել է բենգալյան ընտանիքում, որի անդամներից շատերը կինոգործիչներ էին։ Նրա հայրը՝ Ռամ Մուքհերջին նախկինում ռեժիսոր էր, իսկ մայրը՝ Կրիշնա Մուքհերջին, արտակադրային երգչուհի։ Եղբայրը՝ Ռաջ Մուքհերջին պրոդյուսեր է, մորաքույրը՝ Դեբաշրի Ռոյը, բենգալյան հայտնի դերասանուհի էր։ Ռանի Մուքհերջիի ազգականուհիներից է նաև բոլիվուդյան հայտնի դերասանուհի Կաջոլը։

Ռանի Մուքհերջիի կինոդեբյուտը կայացել է 1996 թվականին՝ «Biyer Phul» կինոնկարում։ 1997 թվականին նկարահանվել է «Հարսանեկան շքախումբ» ֆիլմում, որը հաջողություն չի ունեցել։ Սակայն նրա հաջորդ երկու ֆիլմերը՝ «Ճակատագրին անհնազանդ» (1998 թ.) և «Կյանքում ամեն ինչ պատահում է» (1998 թ.), դարձան հիթեր։ Այդպիսի հաջողություններից հետո նա սկսեց նկարահանվելու բազմաթիվ առաջարկներ ստանալ։

Չնայած «Ակամա մարդասպանը» (2000 թ.) կինոնկարը, որտեղ նա նկարահանվել էր, ամենաշահութաբեր ֆիլմերի ցանկում զբաղեցնում էր վեցերորդ հորիզոնականը, այնուամենայնիվ նրա ֆիլմերի մեծ մասը դեռևս անհաջողակ էին։ 2002 թվականին նկարահանված «Սիրո անատոմիան» ֆիլմով Ռանի Մուքհերջին կրկին վերականգնեց իր երբեմնի համբավը։ Ֆիլմը վաստակեց քննադատների դրական գնահատականը։ 2003 թվականին նա նկարահանվել է բավականին հաջողված «Սիրո ճանապարհներով» կինոնկարում, որտեղ նրա խաղընկերը Շահրուխ Խանն էր։ Հաջորդ՝ 2004 թվականին Ռանի Մուքհերջին շահել է երկու Filmfare Awards-ի մրցանակ՝ կանացի լավագույն երկրորդ պլանի դերի և կանացի լավագույն դերակատարման համար։ Այդ ֆիլմերն էին «Ճակատագրերի խաչմերուկում» և «Դու և ես» կինոնկարները։ Պակիստանցի փաստաբանի դերը «Վիրն ու Զառան» (2004 թ.) կինոնկարում, նրան նույնպես բազմաթիվ մրցանակների արժանացրեց։ Այդ ժամանակ էլ նա դարձավ բոլիվուդյան խոշորագույն Yash Raj Films կինոկազմակերպության ամենապահանջված դերասանուհին։

Հաջողությունը Ռանիին ուղեկցում էր նաև 2005 թվականին։ Նրա «Բանտին և Բաբլին», ինչպես նաև «Ապստամբություն» կինոնկարները նշված տարվա ամենաշահութաբեր ֆիլմերն էին։ Սակայն նույն թվականին նկարահանված «Վերջին հույսը» կինոնկարը նրան բերեց տարվա ամենագլխավոր մրցանակները։ Այդ հաջողությունները Ռանիին դարձրին Բոլիվուդի ամենապայծառ աստղերից մեկը։ 2006 թվականին նա նկարահանվել է Կարան Ջոհարի «Երբեք մի ասա` «Մնաս բարով»» և Ռավի Չոպրայի «Հայրիկ» կինոնկարներում։ Սակայն «Հայրիկ» ֆիլմում նրա կերտած այրի կնոջ կերպարը չընդունվեց հանդիսատեսի կողմից և ֆիլմը մատնվեց անհաջողության։ 2009 թվականին Ռանի Մուքհերջին Շահիդ Կապուրի հետ միասին նկարահանվել է «Սիրտն ասում է - Առաջ» կինոնկարում։

2004 թվականին Ռանի Մուքհերջին մասնակցել է Temptations համերգային հանդիսությանը, որին մասնակցում էին նաև Շահրուխ Խանը, Սաիֆ Ալի Խանը, Պրեիտի Զինտան, Արջուն Ռամպալը և Պրիյանկա Չոպրան։ 2005 թվականից մինչև 2007 թվականը Ռանի Մուքհերջին գլխավորում էր «Բոլիվուդյան տասը լավագույն դերասանուհիներ»-ի ցանկը։ 2006 թվականի փետրվարին Filmfare ամսագիրը Ռանի Մուքհերջիի անունը մտցրել էր «Բոլիվուդի տասը մեծագույն անունները» ցուցակի մեջ։ 2012 թվականին Ռանին ստացել է իր յոթերորդ Filmfare Awards-ի արձանիկը «Ոչ ոք չի սպանել Ջեսիկային» ֆիլմի համար և դարձել է առաջին դերասանուհին, ով ստացել է այդ մրցանակի նշված քանակի արձանիկ։

Անձնական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին Ռանի Մուքհերջին ամուսնացել է ռեժիսոր Ադիտյա Չոպրայի հետ։ 2015 թվականին ծնվել է նրանց դուստրը։

Մասնակի ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1997 Հարսանեկան շքախումբ Raja Ki Ayegi Baraat Մալա
1998 Ճակատագրին անհնազանդ Ghulam Ալիշա
1998 Կյանքում ամեն ինչ պատահում է Kuch Kuch Hota Hai Տինա Մալհոտրա
1998 Սիրո փշերը Mehndi Պուջա
1999 Ողջույն անտեսանելի եղբորից Hello Brother Ռանի
2000 Ակամա մարդասպանը Badal Ռանի
2000 Ժամանակի շնչառությունը Hey Ram Ապառնա Ռամ
2000 Ամուսնալուծություն հնդկական ձևով Hadh Kar Di Aapne Անջալի Կհաննա
2000 Կարիճ Bichhoo Կիրան Բալի
2000 Յուրաքանչյուր սիրող սիրտ Har Dil Jo Pyar Karega Պուջա Օբերոյ
2000 Հանկարծ չսիրահարվել Kahin Pyaar Na Ho Jaaye Պրիյա Շարմա
2001 Ուրիշի երեխան Chori Chori Chupke Chupke Պրիյա Մալհոտրա
2001 Անուրջների աշխարհում Bas Itna Sa Khwaab Hai Պուջա Շրիվաստավ
2001 Առաջնորդը Nayak: The Real Hero Մանջարի
2001 Եվ թախծի, և ուրախության մեջ Kabhi Khushi Kabhie Gham Նաինա Կապուր
2002 Այս խելահեղ սերը Pyaar Diwana Hota Hai Պայալ Կհուրանա
2002 Ինձ հետ ընկերություն կանե ՞ս Mujhse Dosti Karoge! Պուջա Սահանի
2002 Սիրո անատոմիան Saathiya Սուհանի
2002 Աներես երկրպագուն Chalo Ishq Ladaaye Սապնա
2003 Սիրո ճանապարհներով Chalte Chalte Պրիյա Չոպրա
2003 Ճակատագրական հանդիպում Calcutta Mail Ռիմա, Բուլբուլ
2003 Ինքնակոչուհին Chori Chori Կհուշի
2004 Ճակատագրերի խաչմերուկում Yuva Շաշի Բիսվաս
2004 Դու և ես Hum Tum Ռեա Պրակաշ
2004 Վիրն ու Զառան Veer-Zaara Սամիա Սիդիկի
2005 Վերջին հույսը Black Միշել ՄակՆելլի
2005 Բանտին և Բաբլին Bunty Aur Babli Վիմի Սալուջա, Բաբլի
2005 Հանելուկ Paheli Լաչի
2005 Ապստամբություն The Rising: Ballad of Mangal Pandey Հիրա
2006 Երբեք մի ասա` «Մնաս բարով» Kabhi Alvida Naa Kehna Մայա Տալվար
2006 Հայրիկ Baabul Մալվիկա «Միլի» Տալվար
2007 Ամեն ինչ լավ կլինի (Տա-ռա-ռամ-պամ) Ta Ra Rum Pum Ռադհիկա
2007 Ցած ընկած հրեշտակը Laaga Chunari Mein Daag: Journey of a Woman Վիբհավարի Սահայ
2007 Սիրեցյալը Saawariya Գուլաբջի
2008 Մի քիչ սեր, մի քիչ մոգություն Thoda Pyaar Thoda Magic Գիտա
2009 Սիրտն ասում է` «Առաջ» Dil Bole Hadippa! Վիրա Կաուր, Վիր Պրատապ Սինգհ
2011 Ոչ ոք չի սպանել Ջեսիկային No One Killed Jessica Միրա Գայտի
2012 Օ, Տեր Աստված Aiyyaa Մինակշի Դեշպանդե
2013 Խոսում և ցուցադրում է Բոմբեյը Bombay Talkies Գայատրի
2014 Խիզախը Mardaani Շիվանի Շիվաջի Ռոյ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռանի Մուքհերջի» հոդվածին։