Ավարտել է (1841 թ.) Քեմբրիջի համալսարանը։ Աշխատանքները վերաբերում են օպտիկային, հիդրոդինամիկային, մաթեմատիկային, ֆիզիկային։ Հիդրոդինամիկայում ուսումնասիրել է անսեղմելի հեղուկի ստացիոնար շարժումը, կարծր գնդիկի շարժումը մածուցիկ հեղուկում։ Ուսումնասիրել է ֆոտոլյումինեսցենցիայի երևույթը․ գտել է դրա սպեկտրի և գրգռող լույսի սպեկտրի կապը (աոոքսի կանոն)։ Օպտիկայի բնագավառի այլ աշխատանքներ վերաբերում են սպեկտրային վերլուծությանը, դիֆրակցիային, լուսային ալիքների բևեռացմանը, երկբեկմանը, անդրադարձմանը և այլն։ Ստոքսի՝ մաթեմատիկայի բնագավառի աշխատանքները վերաբերում են վեկտորական անալիզին (ստոքսի բանաձև), շարքերի տեսությանը, որոշյալ ինտեգրալներին և այլն։ Ստոքսի անունով է կոչվում կինեմատիկական մածուցիկության միավորը։ Եղել է արտասահմանյան մի շարք ակադեմիաների անդամ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 150)։