Ջոն Գրեյ (ամերիկացի հեղինակ)
Ջոն Գրեյ անգլ.՝ John Gray | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 28, 1951[1][2][3] (72 տարեկան) |
Ծննդավայր | Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Columbia Pacific University?, River Oaks Elementary School? և Lamar High School? |
Մասնագիտություն | family therapist, հոգեթերապևտ, գրող և հեռուստատեսային դերասան |
Ամուսին | Barbara De Angelis? |
Կայք | marsvenus.com |
John Gray (U.S. author) Վիքիպահեստում |
Ջոն Գրեյ (դեկտեմբերի 28, 1951[1][2][3], Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ), դասախոս և հեղինակ։ 1969 թվականին նա սկսել է իննամյա ընկերակցություն Մահարիշի Մահեշ Յոգիի հետ` սկզբում որպես հեղինակ և անձնական հարաբերությունների խորհրդատու։ 1992 թվականին Գրեյը հրատարակել է «Մարդիկ Մարսից են, կանայք` Վեներայից» գիրքը, որը երկար ժամանակ եղել է բեսթսելեր և հիմք դարձել նրա հետագա գրքերի և կարիերայի զարգացման համար։ Նրա գրքերը վաճառվել են միլիոնավոր օրինակներով։
Վաղ կյանք և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրեյը ծնվել է Տեխաս նահանգի Հյուստոն քաղաքում, 1951 թվականին։ Հայրը` նավթի գործարանի գործադիր տնօրեն էր, իսկ մայրը` գրախանութի աշխատող[4][5]։ Մեծացել է 5 եղբայրների հետ[6] Նրա ծնողները քրիստոնյա էին և նրան յոգա էին սովորեցնում և մանկության տարիներին նրան տանում էին հնդկական Սուրբ Յոգանանդա։ Յոգիի ինքնակենսագրությունը նրան շատ ոգեշնչեց հետագա կյանքում[7]։
Գրեյը ստացել է բակալավրի և մագիստրոսի աստիճան ստեղծագործական հետախուզական գիտության ոլորտում։ Աստիճանը ստանալու վերաբերյալ կան երկու տարբեր վարկածներ. այդ աստիճանը ստացել է Շվեյցարիայի Մահարիշիի եվրոպական հետազոտական համալսարանում (MERU) կամ Այովա նահանգի Ֆեյրֆիլդ քաղաքում Մահարիշի միջազգային համալսարանում[4][8][9][10]։
Գրեյը 1982 թվականին հաղորդագրության միջոցով տեղեկացել է իր` Կոլումբիայի Կալիֆոռնիա նահանգի Սան Ռաֆայել քաղաքում գտնվող Խաղաղօվկիանոսյան համալսարանում (ՊՊԿ) ստացած դոկտորի կոչման մասին` հեռակա ուսուցման կուրսն ավարտելու կապակցությամբ[9][11][12]. այս հաստատությունը ներկայումս չի գործում։ 2002 թվականին Գրեյը ստացել է նաև պատվավոր դոկտորի կոչում Իլինոյսի Կառավարիչների Պետական Համալսարանից` իրենց մեկնարկի խոսքով հանդես գալու համար[9]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1969 թվականին Գրեյը մասնակցել է տրանսցենդենտալ մեդիտացիայի դասախոսության, որի արդյունքում հետագայում ինը տարի դարձել է կուսակրոն և եղել Մահարիշի Մահեշ Յոգիի անձնական օգնականը[4][6][11][13]։
Գրեյը ընտանեկան թերապևտ է և Ամերիկյան խորհրդատվական ասոցիացիայի և ամուսնության ու ընտանեկան խորհրդատվության միջազգային ասոցիացիայի անդամ[9]։
Հրապարակում
[խմբագրել | խմբագրել կոդը]1992 թվականին Գրեյը հրատարակել է իր «Մարդիկ Մարսից են, Կանայք` Վեներայից» գիրքը, որը վաճառվել է ավելի քան 15 միլիոն օրինակով[6][14], և, ըստ CNN-ի զեկույցի, դա «1990-ական թվականներին գեղարվեստական գրականության ամենաբարձր վարկանիշ ունեցող գործն էր»[15]։ Գիրքը դարձավ «հանրաճանաչ հարացույց»` յուրաքանչյուր սեռի տարբեր հակումների արդյունքում հարաբերություններում ծագած խնդիրների համար։ Այս գրքի հրատարակումը հիմք հանդիսացավ հեռուստախանութների, աուդիո ժապավենների և տեսաֆիլմերի, CD-ROM-ի (առաջինը` HarperReference-ից) ստեղծման, սեմինարների և թեմատիկ արձակուրդների կազմակերպման, հեռուստատեսային սիթքոմ և կինոնկար ստեղծելու վերաբերյալ 20th Century Fox–ի հետ պայմանագիր կնքելու համար[4][13][16]։ Գիրքը հրատարակվել է 40 լեզուներով և Գրեյը վաստակել է շուրջ 18 միլիոն դոլար[4][17]։
Այլ ձեռնարկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1996 թվականին Գրեյը և Մայա ու Բարթ Բերենսները համահիմնադրել են «Մարս-Վեներա» ինստիտուտը։ Բարթ Բերենսը նախագահն էր, իսկ Մայա Բերենսը՝ տնօրենը։
1997 թվականից Գրեյը սկսեց բացել «Մարս-Վեներա»-ի խորհրդատվական կենտրոններ, որտեղ նա վերապատրաստում էր թերապևտներին իր «Մարս և Վեներա տեխնիկայով»` մեկանգամյա լիցենզավորման վճարի և ամսական «ռոյալթի վճարների» դիմաց։ Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի նախկին նախագահ Դորոթի Քանթորը հարցականի տակ է դրել արտոնություն ստեղծելու էթիկան, այն բանի համար, որն ըստ էության թերապևտիկ գործընթաց է[4]։
1997 թվականին Գրեյը սկսել է իր արտադրանքը շուկայահանել Ռեմի Էլ-Բատրավիի գլխավորած «Genesis Intermedia» ընկերության միջոցով։ Ըստ իրենց SEC-ի ներկայացրած փաստաթղթերի՝ «Մեր արտադրանքի եկամտի զգալի մասը ստացվել է մեր` «Տղամարդիկ Մարսից են, կանայք՝ Վեներայից» ապրանքային շարքից, որի հեղինակը Ջոն Գրեյն ու Ֆ. Դ.-ն են»։ 1997 թվականի դեկտեմբերի 31-ին «Genesis»–ը իր ընդհանուր բաժնետոմսերից 116.504-ը վաճառեց դոկտոր Ջոն Գրեյին՝ 900.000 դոլարով։ 1998 թվականի նոյեմբերի 1-ին այդ բաժնետոմսերից 29.126-ը հանձնվեց։ 1998, 1997 և 1996 թվականների դեկտեմբերի 31-ին ավարտված տարիների համար Դոկտոր Գրեյին վճարված հոնորարները կազմել են համապատասխանաբար 0 դոլար, 50.101 դոլար և 423.207 դոլար։ 1999 և 1998 թվականների մինչև մարտի 31-ն ընկած երեք ամիսների ընթացքում դոկտոր Գրեյը հոնորարներ չի ստացել[18]։ 2004 թվականին զանգվածային դատական հայց է ներկայացվել «Genesis Intermedia» ընկերության դեմ` բաժնետոմսերի գների շահարկման համար։ El-Batrawi-ն և SEC-ը դատապարտվել են և հինգ տարի ժամկետով նրանց արգելվել է որոշակի գործունեություն ծավալել[19]։
Գրեյն իր կայքի միջոցով 2005 թվականից սկսած վաճառում է սննդային հավելումներ։ 2019 թվականին ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչությունը նրան կարգադրել է դադարեցնել մի քանի ապրանքների համար անօրինական պահանջներ ներկայացնելը. դրանք են` 2-AEP մեմբրանային համալիրը, Իոնային արծաթե ջուրը, L-Glutathione-ն, Liposomal DHA-Ultimate Omega-3-ը, որը նախատեսված է ուղեղի աշխատանքը կարգավորելու համար, Լիպոսոմային մեթիլ B12-ը` ֆոլաթթու, NAC N-Acetyl-L-Cysteine-ը և վեկտոմեգան[20]։
Ավելի վաղ Գրեյը ներդրումներ է կատարել YayYo-ում, Inc-ում. սրանք ընկերություններ են, որոնք վարձույթով տրամադրում են մեքենաներ` զբոսաշրջության համար։ Գրեյին է պատկանում Gray Mars Venus Trust-ի 21,44%-ը[21]։
Հարցազրույցներ և տեսարաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրեյը ելույթներ է ունեցել բազմաթիվ ԶԼՄ-ներում, ինչպիսիք են Օփրա Վինֆրեյի շոուն, Ֆիլ Դոնահյուի շոուն[6] և Լարի Քինգի շոուն։ Գրեյի լուսանկարը տեղադրված է եղել Newsweek, People և Forbes ամսագրերում[22][23]։
2014 թվականի հունիսին Agence France-Presse-ին տված հարցազրույցում Գրեյը մեջբերել է ֆեմինիզմի վերաբերյալ հետևյալ խոսքերը «Շատ ամուսնալուծությունների պատճառն այն է, որ ֆեմինիզմը նպաստում է կանանց անկախությանը։ Ես շատ ուրախ եմ, որ կանայք ավելի մեծ անկախություն են գտնում, բայց երբ ավելի հեռուն ես մտածում, այդ դեպքում ո՞վ պետք է լինի տանը»[24]։ Նա նաև նշել է, որ «Ֆեմինիզմի պատճառով իր գրքերն Ամերիկայում վատ են վաճառվում», մինչդեռ աշխարհի մյուս մասերում` Ավստրալիա և Լատինական Ամերիկա, ավելի համահունչ են գրքի հիմնական ուղերձին[25]։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2002 թվականին հեղինակ Ջուլիա Վուդը Գրեյի` «Մարդիկ Մարսից են, Կանայք՝ Վեներայից» գրքի տղամարդկանց և կանանց կերպարների վերաբերյալ հրապարակել է քննադատական պատասխան[26]։ 2007 թվականին Դեբորա Քեմերոնը տպագրել է երկար գրախոսություն` «Մարսի և Վեներայի առասպելը»` Գրեյի և այլ ինքնօգնության ձեռնարկությունների վերաբերյալ, որոնք հիմնված էին գենդերային տարբերության կարծրատիպերի վրա. արդյո՞ք տղամարդիկ և կանայք իսկապես խոսում են տարբեր լեզուներով[27]։
Գրեյը մեղադրվել է հեղինակ Դեբորա Թաննենի ստեղծագործությունից փոխառություն կատարելու մեջ։ Նա ընդունել է այն, որ կան որոշ նմանություններ, բայց ասել է. «Ես դասավանդել եմ այդ գաղափարները մինչ այդ կնոջ մասին լսելը։», և ավելացրել, որ նա չի կարդացել այդ գիրքը[28]։ Այլ քննադատներ մեղադրել են Գրեյին մարդու հոգեբանությունը կարծրատիպերով սահմանափակելու համար[9][11][22][29][30][31]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրեյն ամուսնացել է ինքնօժանդակող հեղինակ Բարբարա Դե Անջելիսի հետ։ Նրանք 1984 թվականին ամուսնալուծվել են, որից հետո Գրեյը վերագնահատել է հարաբերությունների վերաբերյալ իր գաղափարները։ Գրեյի երկրորդ ամուսնությունը տեղի է ունեցել 1986 թվականին Բոնիի հետ, որը մահացել է 2018 թվականին՝ քաղցկեղից[32]։
Գրեյն ունի երեք դուստր, երկուսը` խորթ[4][5][11]։ Նրա կրտսեր դուստրը՝ Լորենը, «Mars Venus» ապրանքանիշի մարկետոլոգն է։ Լորենը ապրանքը գովազդում է ինքնօգնության մասին խորհրդատվական տեսանյութերի միջոցով[33]։
Գրքեր և այլ հրատարակություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1992: Men Are from Mars, Women Are from Venus
- 1993: What You Feel You Can Heal
- 1994: What Your Mother Couldn't Tell You & Your Father Didn't Know
- 1994: Mars and Venus in Love
- 1995: Mars and Venus in the Bedroom
- 1997: Mars and Venus on a Date
- 1997: Mars and Venus Starting Over
- 1999: How To Get What You Want and Want What You Have
- 2000: Children Are from Heaven
- 2000: Mars and Venus: 365 Ways to Keep Passion Alive
- Men, Women and Relationships
- Mars and Venus Together Forever: A Practical Guide to Creating Lasting Intimacy
- Men Are from Mars, Women Are from Venus Book of Days
- Practical Miracles for Mars and Venus: Nine Principles for Lasting Love, Increasing Success, and Vibrant Health in the Twenty-first Century
- 2002: Mars and Venus in the Workplace, 0732911141
- Truly Mars & Venus
- 2003: The Mars & Venus Diet & Exercise Solution
- 2007: Why Mars and Venus Collide: Improving Relationships by Understanding How Men and Women Cope Differently with Stress
- 2010: Venus on Fire, Mars on Ice – Hormonal Balance – The Key to Life, Love, and Energy
- 75 Ways To Say I Love You (co-author Darren Stephens), 9780957974012
- How To Release Stress Through Relaxation (co-author Darren Stephens), 9780957974005
- Work with Me: The 8 Blind Spots Between Men and Women in Business (co-author Barbara Annis), 9780230341906
- 2017: Beyond Mars and Venus
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 3,0 3,1 BD Gest' (ֆր.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Gleick, Elizabeth (1997 թ․ հունիսի 16). «Tower of Psychobabble». Time. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 27-ին.
- ↑ 5,0 5,1 «John Gray: Biography of John Gray». www.askmarsvenus.com.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Beaumont-Thomas, Ben (2017 թ․ փետրվարի 14). «Interview to John Gray. How we made Men Are from Mars, Women Are from Venus». The Guardian. Վերցված է 2018 թ․ մայիսի 27-ին.
- ↑ «MarsVenus.com – John Gray – Life Story». www.marsvenus.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ Hampson, Sara (2008 թ․ փետրվարի 4). «Looking to God for Relationship Advice». The Globe and Mail. Վերցված է 2013 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 «Writer's Education from Mars». New York Post. 2003 թ․ նոյեմբերի 13. Վերցված է 2018 թ․ մարտի 18-ին – via Cult Education Institute.
- ↑ Bridgman, Mary (1996 թ․ հոկտեմբերի 14). «LOST IN SPACE AUTHOR ARGUES MEN, WOMEN STILL NO CLOSER THAN MARS, VENUS». Columbus Dispatch. Columbus, Ohio. էջ 01.B.
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 Hampton, Sarah (2008 թ․ փետրվարի 4). «Looking to God for relationship advice». The Globe and Mail. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ Goldman, Abigail (1994 թ․ սեպտեմբերի 12). «Mars, Venus... and Cupid Men and women seem to be from different planets. John Gray's message: Come back to Earth and deal with it». LA Times. Արխիվացված է օրիգինալից 2013-02-01-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ 13,0 13,1 The chronology of American literature: America's literary achievements, By Daniel S. Burt, page 696, New England Publishing Associates 2004,
- ↑ «HarperCollins Catalogue [25th Anniversary]». HarperCollins. 2017. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Grisham ranks as top-selling author of decade». CNN.com. 1999 թ․ դեկտեմբերի 31. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ NY Times, Men are from Mars and Women are from Venus Retrieved July 2011
- ↑ Hay House author bio Արխիվացված 2013-11-11 Wayback Machine. Retrieved July 2011.
- ↑ «SEC Archives». Sec.gov.
- ↑ «Securities and Exchange Commission v. Ramy Y. El-Batrawi, GenesisIntermedia, Inc., Ultimate Holdings, Ltd., Adnan M. Khashoggi, Richard J. Evangelista, Wayne Breedon, and Douglas E. Jacobson, Civil Action No. CV-06-2247 (MRP) (C.D. Ca.)». Sec.gov. 2010 թ․ ապրիլի 2.
- ↑ Warning letter to John Gray’s Mars Venus LLC, 2/5/19
- ↑ «UNITED STATES SECURITIES AND EXCHANGE COMMISSION». www.sec.gov. Վերցված է 2019 թ․ մարտի 19-ին.
- ↑ 22,0 22,1 «John Gray - Bio - Premiere Motivational Speakers Bureau». premierespeakers.com.
- ↑ «Healthy Living». coaches.aol.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ Staff. «'Mars, Venus' author warns over sex in online world». AFP.com. Agence France-Presse. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 9-ին.
- ↑ Staff. «Feminism and free porn are ruining relationships - author». nzherald.co.nz. New Zealand Herald. Վերցված է 2014 թ․ հունիսի 9-ին.
- ↑ Wood, Julia T. (Winter 2002). «A Critical Response to John Gray's Mars and Venus Portrayals of Men and Women». Southern Communication Journal. Memphis, Tennessee. 67 (2): 201–210. doi:10.1080/10417940209373229. OCLC 936904728. S2CID 146380651.
- ↑ Cameron, Deborah. The Myth of Mars and Venus: Do Men and Women Really Speak Different Languages? Oxford University Press. 2007.
- ↑ Conversation with HarperCollins editor Nancy Peske, 1994
- ↑ Murphy, Lauren (2002 թ․ փետրվարի 14). «Mars and Venus at work; Critics aim to bring Gray back down to Earth». The Washington Times. Վերցված է 2014 թ․ հունվարի 7-ին. = Mars and Venus at work; Critics aim to bring Gray back down to Earth Արխիվացված 2021-04-25 Wayback Machine. Questia Online Library. Retrieved April 2, 2017.
- ↑ «Can't Understand Your Mate? It's Time To Align Your Planets». The Palm Beach Post. 1998 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ «John Gray Fires Back at Critic Who Questioned His Credentials». Inside Edition. 2003 թ․ նոյեմբերի 20. Վերցված է 2018 թ․ մարտի 11-ին – via Cult Education Institute.
- ↑ Gray, John (2019 թ․ փետրվարի 15). «John Gray's wife Bonnie Gray has died of cancer». Brad Kearns.
- ↑ «Mars Venus». MarsVenus.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Mead, Rebecca (1995 թ․ սեպտեմբերի 18). «Is John Gray from Mars?». New York Magazine. Vol. 28, no. 37. էջեր 66−69. Վերցված է 2018 թ․ մայիսի 27-ին.
- Lacitis, Erik (1996 թ․ մարտի 29). «Promoting Closeness – John Gray Of 'Venus/Mars' Fame Is A One-Man Advice Industry». Seattle Times. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 17-ին.
- Aamidor, Abe (1998 թ․ փետրվարի 24). «'Mars, Venus' Author Finds His Messages Hitting Home». Indianapolis Star And News. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 17-ին.
- Odone, Cristina (1999 թ․ ապրիլի 2). «We are fixated on the idea that we have to be in a couple; nobody is interested in the beauty of being alone». New Statesman. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 17-ին.
- Goldacre, Ben (2005 թ․ փետրվարի 10). «A varying degree». The Guardian. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 17-ին.
- Guinness, Daphne (2008 թ․ հունվարի 31). «Back to Mars and Venus». The Age. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 17-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- John Gray's Bio at official website
- John Gray, Columbia Pacific University, alumni recognition
- Summary of Children Are from Heaven
- Ջոն Գրեյ Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Գրեյ (ամերիկացի հեղինակ)» հոդվածին։ |
|