Ջոն Գրեյ (ամերիկացի հեղինակ)
Ջոն Գրեյ անգլ.՝ John Gray | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 28, 1951[1][2][3] (70 տարեկան) |
Ծննդավայր | Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Columbia Pacific University? |
Մասնագիտություն | , հոգեթերապևտ և գրող |
Ամուսին | Barbara De Angelis? |
Կայք | marsvenus.com |
![]() |
Ջոն Գրեյ (դեկտեմբերի 28, 1951[1][2][3], Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ), դասախոս և հեղինակ։ 1969 թվականին նա սկսել է իննամյա ընկերակցություն Մահարիշի Մահեշ Յոգիի հետ` սզբում որպես հեղինակ և անձնական հարաբերությունների խորհրդատու։ 1992 թվականին Գրեյը հրատարակել է «Մարդիկ Մարսից են, կանայք` Վեներայից» գիրքը, որը երկար ժամանակ եղել է բեսթսելեր և հիմք դարձել նրա հետագա գրքերի և կարիերայի զարգացման համար։ Նրա գրքերը վաճառվել են միլիոնավոր օրինակներով։
Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրեյը ծնվել է Տեխաս նահանգի Հյուստոն քաղաքում, 1951 թվականին։ Հայրը` նավթի գործարանի գործադիր տնօրեն էր, իսկ մայրը` գրախանութի աշխատող[4][5]։ Մեծացել է 5 եղբայրների հետ[6] Նրա ծնողները քրիստոնյա էին և նրան յոգա էին սովորեցնում և մանկության տարիներին նրան տանում էին հնդկական Սուրբ Յոգանանդա։ Յոգիի ինքնակենսագրությունը նրան շատ ոգեշնչեց հետագա կյանքում[7]։
Գրեյը ստացել է բակալավրի և մագիստրոսի աստիճան ստեղծագործական հետախուզական գիտության ոլորտում։ Աստիճանը ստանալու վերաբերյալ կան երկու տարբեր վարկածներ. այդ աստիճանը ստացել է Շվեյցարիայի Մահարիշիի եվրոպական հետազոտական համալսարանում (MERU) կամ Այովա նահանգի Ֆեյրֆիլդ քաղաքում Մահարիշի միջազգային համալսարանում[8][9][10][11]։
Գրեյը 1982 թվականին հաղորդագրության միջոցով տեղեկացել է իր` Կոլումբիայի Կալիֆոռնիա նահանգի Սան Ռաֆայել քաղաքում գտնվող Խաղաղօվկիանոսյան համալսարանում (ՊՊԿ) ստացած դոկտորի կոչման մասին` հեռակա ուսուցման կուրսն ավարտելու կապակցությամբ[12][13][14]. այս հաստատությունը ներկայումս չի գործում։ 2002 թվականին Գրեյը ստացել է նաև պատվավոր դոկտորի կոչում Իլինոյսի Կառավարիչների Պետական Համալսարանից` իրենց մեկնարկի խոսքով հանդես գալու համար[15]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
1969 թվականին Գրեյը մասնակցել է տրանսցենդենտալ մեդիտացիայի դասախոսության, որի արդյունքում հետագայում ինը տարի դարձել է կուսակրոն և եղել Մահարիշի Մահեշ Յոգիի անձնական օգնականը[16][17][18][19]։
Գրեյը ընտանեկան թերապևտ է և Ամերիկյան խորհրդատվական ասոցիացիայի և ամուսնության ու ընտանեկան խորհրդատվության միջազգային ասոցիացիայի անդամ[20]։
Հրապարակում[խմբագրել | խմբագրել կոդը]
1992 թվականին Գրեյը հրատարակել է իր «Մարդիկ Մարսից են, Կանայք` Վեներայից» գիրքը, որը վաճառվել է ավելի քան 15 միլիոն օրինակով[21][22], և, ըստ CNN-ի զեկույցի, դա «1990-ական թվականներին գեղարվեստական գրականության ամենաբարձր վարկանիշ ունեցող գործն էր»[23]։ Գիրքը դարձավ «հանրաճանաչ հարացույց»` յուրաքանչյուր սեռի տարբեր հակումների արդյունքում հարաբերություններում ծագած խնդիրների համար։ Այս գրքի հրատարակումը հիմք հանդիսացավ հեռուստախանութների, աուդիո ժապավենների և տեսաֆիլմերի, CD-ROM-ի (առաջինը` HarperReference-ից) ստեղծման, սեմինարների և թեմատիկ արձակուրդների կազմակերպման, հեռուստատեսային սիթքոմ և կինոնկար ստեղծելու վերաբերյալ 20th Century Fox–ի հետ պայմանագիր կնքելու համար[24][25][26]։ Գիրքը հրատարակվել է 40 լեզուներով և Գրեյը վաստակել է շուրջ 18 միլիոն դոլար[27][28]։
Այլ ձեռնարկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
1996 թվականին Գրեյը և Մայա ու Բարթ Բերենսները համահիմնադրել են «Մարս-Վեներա» ինստիտուտը։ Բարթ Բերենսը նախագահն էր, իսկ Մայա Բերենսը՝ տնօրենը։
1997 թվականից Գրեյը սկսեց բացել «Մարս-Վեներա»-ի խորհրդատվական կենտրոններ, որտեղ նա վերապատրաստում էր թերապևտներին իր «Մարս և Վեներա տեխնիկայով»` մեկանգամյա լիցենզավորման վճարի և ամսական «ռոյալթի վճարների» դիմաց։ Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի նախկին նախագահ Դորոթի Քանթորը հարցականի տակ է դրել արտոնություն ստեղծելու էթիկան, այն բանի համար, որն ըստ էության թերապևտիկ գործընթաց է[29]։
1997 թվականին Գրեյը սկսել է իր արտադրանքը շուկայահանել Ռեմի Էլ-Բատրավիի գլխավորած «Genesis Intermedia» ընկերության միջոցով։ Ըստ իրենց SEC-ի ներկայացրած փաստաթղթերի՝ «Մեր արտադրանքի եկամտի զգալի մասը ստացվել է մեր` «Տղամարդիկ Մարսից են, կանայք՝ Վեներայից» ապրանքային շարքից, որի հեղինակը Ջոն Գրեյն ու Ֆ. Դ.-ն են»։ 1997 թվականի դեկտեմբերի 31-ին «Genesis»–ը իր ընդհանուր բաժնետոմսերից 116.504-ը վաճառեց դոկտոր Ջոն Գրեյին՝ 900.000 դոլարով։ 1998 թվականի նոյեմբերի 1-ին այդ բաժնետոմսերից 29.126-ը հանձնվեց։ 1998, 1997 և 1996 թվականների դեկտեմբերի 31-ին ավարտված տարիների համար Դոկտոր Գրեյին վճարված հոնորարները կազմել են համապատասխանաբար 0 դոլար, 50.101 դոլար և 423.207 դոլար։ 1999 և 1998 թվականների մինչև մարտի 31-ն ընկած երեք ամիսների ընթացքում դոկտոր Գրեյը հոնորարներ չի ստացել [30]։ 2004 թվականին զանգվածային դատական հայց է ներկայացվել «Genesis Intermedia» ընկերության դեմ` բաժնետոմսերի գների շահարկման համար։ El-Batrawi-ն և SEC-ը դատապարտվել են և հինգ տարի ժամկետով նրանց արգելվել է որոշակի գործունեություն ծավալել[31]։
Գրեյն իր կայքի միջոցով 2005 թվականից սկսած վաճառում է սննդային հավելումներ։ 2019 թվականին ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչությունը նրան կարգադրել է դադարեցնել մի քանի ապրանքների համար անօրինական պահանջներ ներկայացնելը. դրանք են` 2-AEP մեմբրանային համալիրը, Իոնային արծաթե ջուրը, L-Glutathione-ն, Liposomal DHA-Ultimate Omega-3-ը, որը նախատեսված է ուղեղի աշխատանքը կարգավորելու համար, Լիպոսոմային մեթիլ B12-ը` ֆոլաթթու, NAC N-Acetyl-L-Cysteine-ը և վեկտոմեգան[32]։
Ավելի վաղ Գրեյը ներդրումներ է կատարել YayYo-ում, Inc-ում. սրանք ընկերություններ են, որոնք վարձույթով տրամադրում են մեքենաներ` զբոսաշրջության համար։ Գրեյին է պատկանում Gray Mars Venus Trust-ի 21,44%-ը[33]։
Հարցազրույցներ և տեսարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրեյը ելույթներ է ունեցել բազմաթիվ ԶԼՄ-ներում, ինչպիսիք են Օփրա Վինֆրեյի շոուն, Ֆիլ Դոնահյուի շոուն[34] և Լարի Քինգի շոուն։ Գրեյի լուսանկարը տեղադրված է եղել Newsweek, People և Forbes ամսագրերում[35][36]։
2014 թվականի հունիսին Agence France-Presse-ին տված հարցազրույցում Գրեյը մեջբերել է ֆեմինիզմի վերաբերյալ հետևյալ խոսքերը «Շատ ամուսնալուծությունների պատճառն այն է, որ ֆեմինիզմը նպաստում է կանանց անկախությանը։ Ես շատ ուրախ եմ, որ կանայք ավելի մեծ անկախություն են գտնում, բայց երբ ավելի հեռուն ես մտածում, այդ դեպքում ո՞վ պետք է լինի տանը»[37]։ Նա նաև նշել է, որ «Ֆեմինիզմի պատճառով իր գրքերն Ամերիկայում վատ են վաճառվում», մինչդեռ աշխարհի մյուս մասերում` Ավստրալիա և Լատինական Ամերիկա, ավելի համահունչ են գրքի հիմնական ուղերձին[38]։
Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2002 թվականին հեղինակ Ջուլիա Վուդը Գրեյի` «Մարդիկ Մարսից են, Կանայք՝ Վեներայից» գրքի տղամարդկանց և կանանց կերպարների վերաբերյալ հրապարակել է քննադատական պատասխան[39]։ 2007 թվականին Դեբորա Քեմերոնը տպագրել է երկար գրախոսություն` «Մարսի և Վեներայի առասպելը»` Գրեյի և այլ ինքնօգնության ձեռնարկությունների վերաբերյալ, որոնք հիմնված էին գենդերային տարբերության կարծրատիպերի վրա. արդյո՞ք տղամարդիկ և կանայք իսկապես խոսում են տարբեր լեզուներով[40]։
Գրեյը մեղադրվել է հեղինակ Դեբորա Թաննենի ստեղծագործությունից փոխառություն կատարելու մեջ։ Նա ընդունել է այն, որ կան որոշ նմանություններ, բայց ասել է. «Ես դասավանդել եմ այդ գաղափարները մինչ այդ կնոջ մասին լսելը։», և ավելացրել, որ նա չի կարդացել այդ գիրքը[41]։ Այլ քննադատներ մեղադրել են Գրեյին մարդու հոգեբանությունը կարծրատիպերով սահմանափակելու համար[42][43][44][45][46][47]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրեյն ամուսնացել է ինքնօժանդակող հեղինակ Բարբարա Դե Անջելիսի հետ։ Նրանք 1984 թվականին ամուսնալուծվել են, որից հետո Գրեյը վերագնահատել է հարաբերությունների վերաբերյալ իր գաղափարները։ Գրեյի երկրորդ ամուսնությունը տեղի է ունեցել 1986 թվականին Բոնիի հետ, որը մահացել է 2018 թվականին` քաղցկեղից[48]։
Գրեյն ունի երեք դուստր, երկուսը` խորթ [49][50][51]։ Նրա կրտսեր դուստրը՝ Լորենը, «Mars Venus» ապրանքանիշի մարկետոլոգն է։ Լորենը ապրանքը գովազդում է ինքնօգնության մասին խորհրդատվական տեսանյութերի միջոցով[52]։
Գրքեր և այլ հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1992: Men Are from Mars, Women Are from Venus
- 1993: What You Feel You Can Heal
- 1994: What Your Mother Couldn't Tell You & Your Father Didn't Know
- 1994: Mars and Venus in Love
- 1995: Mars and Venus in the Bedroom
- 1997: Mars and Venus on a Date
- 1997: Mars and Venus Starting Over
- 1999: How To Get What You Want and Want What You Have
- 2000: Children Are from Heaven
- 2000: Mars and Venus: 365 Ways to Keep Passion Alive
- Men, Women and Relationships
- Mars and Venus Together Forever: A Practical Guide to Creating Lasting Intimacy
- Men Are from Mars, Women Are from Venus Book of Days
- Practical Miracles for Mars and Venus: Nine Principles for Lasting Love, Increasing Success, and Vibrant Health in the Twenty-first Century
- 2002: Mars and Venus in the Workplace, 0732911141
- Truly Mars & Venus
- 2003: The Mars & Venus Diet & Exercise Solution
- 2007: Why Mars and Venus Collide: Improving Relationships by Understanding How Men and Women Cope Differently with Stress
- 2010: Venus on Fire, Mars on Ice – Hormonal Balance – The Key to Life, Love, and Energy
- 75 Ways To Say I Love You (co-author Darren Stephens), 9780957974012
- How To Release Stress Through Relaxation (co-author Darren Stephens), 9780957974005
- Work with Me: The 8 Blind Spots Between Men and Women in Business (co-author Barbara Annis), 9780230341906
- 2017: Beyond Mars and Venus
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 3,0 3,1 BD Gest' (ֆր.)
- ↑ Gleick Elizabeth (June 16, 1997)։ «Tower of Psychobabble»։ Time։ Արխիվացված է օրիգինալից November 7, 2012-ին։ Վերցված է May 27, 2018
- ↑ «John Gray: Biography of John Gray»։ www.askmarsvenus.com
- ↑ Beaumont-Thomas Ben (February 14, 2017)։ «Interview to John Gray. How we made Men Are from Mars, Women Are from Venus»։ The Guardian։ Վերցված է May 27, 2018
- ↑ «MarsVenus.com – John Gray – Life Story»։ www.marsvenus.com
- ↑ Gleick Elizabeth (June 16, 1997)։ «Tower of Psychobabble»։ Time։ Արխիվացված է օրիգինալից November 7, 2012-ին։ Վերցված է May 27, 2018
- ↑ Hampson Sara (February 4, 2008)։ «Looking to God for Relationship Advice»։ The Globe and Mail։ Վերցված է April 4, 2013
- ↑ «Writer's Education from Mars»։ New York Post։ November 13, 2003։ Վերցված է March 18, 2018 – via Cult Education Institute
- ↑ Bridgman Mary (October 14, 1996)։ «LOST IN SPACE AUTHOR ARGUES MEN, WOMEN STILL NO CLOSER THAN MARS, VENUS»։ Columbus Dispatch (Columbus, Ohio)։ էջ 01.B
- ↑ «Writer's Education from Mars»։ New York Post։ November 13, 2003։ Վերցված է March 18, 2018 – via Cult Education Institute
- ↑ Hampton Sarah (February 4, 2008)։ «Looking to God for relationship advice»։ The Globe and Mail։ Արխիվացված է օրիգինալից February 9, 2008-ին։ Վերցված է September 30, 2008
- ↑ Goldman Abigail (September 12, 1994)։ «Mars, Venus... and Cupid Men and women seem to be from different planets. John Gray's message: Come back to Earth and deal with it.»։ LA Times։ Վերցված է September 30, 2008(չաշխատող հղում)
- ↑ «Writer's Education from Mars»։ New York Post։ November 13, 2003։ Վերցված է March 18, 2018 – via Cult Education Institute
- ↑ Gleick Elizabeth (June 16, 1997)։ «Tower of Psychobabble»։ Time։ Արխիվացված է օրիգինալից November 7, 2012-ին։ Վերցված է May 27, 2018
- ↑ Hampton Sarah (February 4, 2008)։ «Looking to God for relationship advice»։ The Globe and Mail։ Արխիվացված է օրիգինալից February 9, 2008-ին։ Վերցված է September 30, 2008
- ↑ Beaumont-Thomas Ben (February 14, 2017)։ «Interview to John Gray. How we made Men Are from Mars, Women Are from Venus»։ The Guardian։ Վերցված է May 27, 2018
- ↑ The chronology of American literature: America's literary achievements, By Daniel S. Burt, page 696, New England Publishing Associates 2004,

- ↑ «HarperCollins Catalogue [25th Anniversary]»։ HarperCollins։ 2017։ Վերցված է November 18, 2018
- ↑ «Grisham ranks as top-selling author of decade»։ CNN.com։ December 31, 1999։ Արխիվացված է օրիգինալից September 8, 2012-ին։ Վերցված է November 18, 2018
- ↑ Gleick Elizabeth (June 16, 1997)։ «Tower of Psychobabble»։ Time։ Արխիվացված է օրիգինալից November 7, 2012-ին։ Վերցված է May 27, 2018
- ↑ The chronology of American literature: America's literary achievements, By Daniel S. Burt, page 696, New England Publishing Associates 2004,
- ↑ NY Times, Men are from Mars and Women are from Venus Retrieved July 2011
- ↑ Gleick Elizabeth (June 16, 1997)։ «Tower of Psychobabble»։ Time։ Արխիվացված է օրիգինալից November 7, 2012-ին։ Վերցված է May 27, 2018
- ↑ Hay House author bio Archived 2013-11-11 at the Wayback Machine.. Retrieved July 2011.
- ↑ Gleick Elizabeth (June 16, 1997)։ «Tower of Psychobabble»։ Time։ Արխիվացված է օրիգինալից November 7, 2012-ին։ Վերցված է May 27, 2018
- ↑ «SEC Archives»։ Sec.gov
- ↑ «Securities and Exchange Commission v. Ramy Y. El-Batrawi, GenesisIntermedia, Inc., Ultimate Holdings, Ltd., Adnan M. Khashoggi, Richard J. Evangelista, Wayne Breedon, and Douglas E. Jacobson, Civil Action No. CV-06-2247 (MRP) (C.D. Ca.)»։ Sec.gov։ April 2, 2010
- ↑ Warning letter to John Gray’s Mars Venus LLC, 2/5/19
- ↑ «UNITED STATES SECURITIES AND EXCHANGE COMMISSION»։ www.sec.gov։ Վերցված է 2019-03-19
- ↑ Beaumont-Thomas Ben (February 14, 2017)։ «Interview to John Gray. How we made Men Are from Mars, Women Are from Venus»։ The Guardian։ Վերցված է May 27, 2018
- ↑ «John Gray - Bio - Premiere Motivational Speakers Bureau»։ premierespeakers.com
- ↑ «Healthy Living»։ coaches.aol.com։ Արխիվացված է օրիգինալից 2007-08-18-ին։ Վերցված է 2021-07-03
- ↑ Staff։ «'Mars, Venus' author warns over sex in online world»։ AFP.com։ Agence France-Presse]։ Արխիվացված է օրիգինալից June 9, 2014-ին։ Վերցված է 9 June 2014
- ↑ Staff։ «Feminism and free porn are ruining relationships - author»։ nzherald.co.nz։ New Zealand Herald։ Վերցված է 9 June 2014
- ↑ Wood Julia T. (Winter 2002)։ «A Critical Response to John Gray's Mars and Venus Portrayals of Men and Women»։ Southern Communication Journal (Memphis, Tennessee) 67 (2): 201–210։ OCLC 936904728։ doi:10.1080/10417940209373229
- ↑ Cameron, Deborah. The Myth of Mars and Venus: Do Men and Women Really Speak Different Languages? Oxford University Press. 2007.
- ↑ Conversation with HarperCollins editor Nancy Peske, 1994
- ↑ Hampton Sarah (February 4, 2008)։ «Looking to God for relationship advice»։ The Globe and Mail։ Արխիվացված է օրիգինալից February 9, 2008-ին։ Վերցված է September 30, 2008
- ↑ Murphy Lauren (February 14, 2002)։ «Mars and Venus at work; Critics aim to bring Gray back down to Earth»։ The Washington Times։ Վերցված է January 7, 2014 = Mars and Venus at work; Critics aim to bring Gray back down to Earth. Questia Online Library. Retrieved April 2, 2017.
- ↑ «Can't Understand Your Mate? It's Time To Align Your Planets»։ The Palm Beach Post։ November 1, 1998։ Վերցված է October 17, 2008
- ↑ «John Gray Fires Back at Critic Who Questioned His Credentials»։ Inside Edition։ November 20, 2003։ Վերցված է March 11, 2018 – via Cult Education Institute
- ↑ «Writer's Education from Mars»։ New York Post։ November 13, 2003։ Վերցված է March 18, 2018 – via Cult Education Institute
- ↑ «John Gray - Bio - Premiere Motivational Speakers Bureau»։ premierespeakers.com
- ↑ Gray John (February 15, 2019)։ «John Gray's wife Bonnie Gray has died of cancer»։ Brad Kearns
- ↑ Gleick Elizabeth (June 16, 1997)։ «Tower of Psychobabble»։ Time։ Արխիվացված է օրիգինալից November 7, 2012-ին։ Վերցված է May 27, 2018
- ↑ «John Gray: Biography of John Gray»։ www.askmarsvenus.com
- ↑ Hampton Sarah (February 4, 2008)։ «Looking to God for relationship advice»։ The Globe and Mail։ Արխիվացված է օրիգինալից February 9, 2008-ին։ Վերցված է September 30, 2008
- ↑ «Mars Venus»։ MarsVenus
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Mead Rebecca (September 18, 1995)։ «Is John Gray from Mars?»։ New York Magazine 28 (37)։ էջեր 66−69։ Վերցված է May 27, 2018
- Lacitis Erik (March 29, 1996)։ «Promoting Closeness – John Gray Of 'Venus/Mars' Fame Is A One-Man Advice Industry»։ Seattle Times։ Վերցված է October 17, 2008
- Aamidor Abe (February 24, 1998)։ «'Mars, Venus' Author Finds His Messages Hitting Home»։ Indianapolis Star And News։ Վերցված է October 17, 2008
- Odone Cristina (April 2, 1999)։ «We are fixated on the idea that we have to be in a couple; nobody is interested in the beauty of being alone»։ New Statesman։ Արխիվացված է օրիգինալից May 17, 2008-ին։ Վերցված է October 17, 2008
- Goldacre Ben (February 10, 2005)։ «A varying degree»։ The Guardian։ Վերցված է October 17, 2008
- Guinness Daphne (January 31, 2008)։ «Back to Mars and Venus»։ The Age։ Վերցված է October 17, 2008
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- John Gray's Bio at official website
- John Gray, Columbia Pacific University, alumni recognition
- Summary of Children Are from Heaven
- Ջոն Գրեյ Internet Movie Database կայքում
|