Jump to content

Ջո Ուոլշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջո Ուոլշ
անգլ.՝ Joe Walsh
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Գրինելի քոլեջ, Harris School of Public Policy Studies? (1991), Այովայի համալսարան (1985), Barrington High School? (1980)[1], Լի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ և Չիկագոյի համալսարան (1991)[2]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, ռադիոհաղորդավար և գործադիր տնօրեն
Ծննդյան օր դեկտեմբերի 27, 1961(1961-12-27) (62 տարեկան)
Ծննդավայր North Barrington, Լեյք շրջան, Իլինոյս, ԱՄՆ[2]
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ William Joseph Walsh
 
Կայք՝ walshfreedom.com
 
Ինքնագիր Изображение автографа

Ուիլյամ Ջոզեֆ Ուոլշ, հայտնի է որպես Ջո Ուոլշ (անգլ.՝ William Joseph Walsh, դեկտեմբերի 27, 1961(1961-12-27), North Barrington, Լեյք շրջան, Իլինոյս, ԱՄՆ[2]), ամերիկացի քաղաքական գործիչ, Հանրապետական կուսակցության անդամ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ (2011-2013)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իռլանդական ծագմամբ կաթոլիկ ընտանիքի ութ երեխաներից է, որը ծնվել է Չիկագոյի Նորթ-Բարինգթոն արվարձանում, սովորել է Գրինելյան քոլեջում։ 1985 թվականին Այովայի համալսարանից ստացել է անգլերենի արվեստի բակալավրի աստիճան, Նյու Յորքում և Լոս Անջելեսում մի քանի տարի զբաղվել դերասանական կարիերայով, այնուհետև Չիկագոյի համալսարանից ստացել մագիստրոսի կոչում։ 1996 թվականին փոխելով մի շարք մասնագիտություններ՝ սոցիալական աշխատող, ուսուցիչ, դրամահավաք, ֆինանսական խորհրդատու՝ 1996 թվականին զբաղվել է քաղաքականությամբ։ Իրեն հռչակելով լիբերալ հանրապետական՝ Ուոլշը միացել է կոնգրեսական աթոռին Իլինոյս նահանգի 9-րդ ընտրատարածքից։ 1998 թվականին Ուոլշը փորձել է Իլինոյի օրենսդիր մարմնում զբաղեցնել մեկ այլ դեմոկրատի` Ջեֆրի Շյոնբերգի տեղը, սակայն հաջողության չի հասել[3][4]։

Կորցնելով կոնգրեսականի մանդատը 2013 թվականի մարտին, Չիկագոյի WIND ռադիոկայանի «Ջո Ուոլշ շոու» ծրագրով սկսել է ռադիոհաղորդավարի կարիերան։ Ամբողջ երկրում ծրագիրը հեռարձակվում էր Salem ռադիոյի ցանցի կողմից, իսկ 2018 թվականի մայիսից աշխատում էր Newsmax հեռուստաընկերությունում[5]։

2019 թվականի օգոստոսի 14-ին Ուոլշը «Նյու Յորք Թայմս» թերթում հրապարակել է հոդված, որում արդարացրել է նախնական փուլում Թրամփին հակադարձելու անհրաժեշտությունը և ըստ մամուլի՝ մի խումբ հանրապետականների շրջանում սկսել է հավաքել նախագահի հակառակորդներին։ Առաջինների թվում էր պահպանողական փաստաբան Ջորջ Քոնուեյը, որը ներկայիս նախագահի խորհրդական Քելիեն Քոնուեի ամուսինն է։

2019 թվականի օգոստոսի 25-ին Ջորջ Ստեֆանոպուլոսի «Այս շաբաթ» ծրագրում հայտարարել է, որ 2020 թվականի նախագահական ընտրություններին միանում է Հանրապետական կուսակցությանը[6]։ Այն ժամանակ գործող նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը հանրապետականների շրջանում հասնում էր 88%-ի, բայց Ուոլշը այս ցուցանիշը բացատրում էր այլընտրանքի բացակայությամբ և Թրամփին անվանում էր անհամապատասխան իր դիրքի համար, քանի որ նա «ստում է ամեն անգամ, երբ բացում է բերանը»[7][8]։

Ուոլշը հայտնի է իր սկանդալային քննադատություններով. 2011 թվականին տված հարցազրույցում ասել է, որ Բարաք Օբաման հաղթել է ընտրություններում միայն այն պատճառով, որ նա «սև է», իսկ 2016 թվականն Օբամային մեղադրել է Իսրայելի հանդեպ ատելություն քարոզելու մեջ և պնդել, որ ժողովրդավարական նախագահը դավանում է իսլամ, նույն 2016 թվականին ռասիստական վիրավորանքների համար Ուոլշի ելույթը անջատվել է։ Բացի այդ, Ուոլշն ասել է, որ քվեարկել է Թրամփի օգտին միայն այն պատճառով, որ նա Քլինթոն չէ[9]։ Դիմում-հայտ ներկայացնելով հանրապետական փրայմերիզին մասնակցելու համար նշել է. «...կարծում եմ, ես օգնեցի ստեղծել Թրամփին։ Եվ ես դրա համար պատասխանատու եմ զգում»։ Հարցին, թե իրոք հավատում է, որ Նախագահ Օբաման մուսուլման է և դավաճան, նա ասել է. «Աստված իմ, ոչ։ Ես ներողություն եմ խնդրել դրա համար »[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.chicagotribune.com/politics/ct-joe-walsh-2020-candidate-20190825-cwvzu3jgezgzbc6muk4re5mbmy-story.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://bioguide.congress.gov/scripts/biodisplay.pl?index=W000811
  3. Matthew Walther (2019 թ․ սեպտեմբերի 10). «Joe Walsh sees an opportunity» (անգլերեն). The Week. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 5-ին.
  4. «Joe Walsh (R-Ill.)» (անգլերեն). Washington Post. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
  5. Debbie Lord (2019 թ․ օգոստոսի 22). «Who is Joe Walsh, the Republican running against Trump for president?» (անգլերեն). AJC. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 5-ին.
  6. Joe Walsh (2019 թ․ օգոստոսի 14). «Joe Walsh: Trump Needs a Primary Challenge» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 5-ին.
  7. Jane Coaston and Sean Collins (2019 թ․ օգոստոսի 25). «Former Rep. Joe Walsh, once a Trump supporter and conspiracy theorist, is running for president» (անգլերեն). Vox. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 5-ին.
  8. «'This Week' Transcript 8-25-19: Former Rep. Joe Walsh, Cindy McCain» (անգլերեն). ABC News. 2019 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 5-ին.
  9. Caroline Kelly and Kate Sullivan (2019 թ․ օգոստոսի 25). «Joe Walsh to take on Trump in 2020 Republican primary» (անգլերեն). CNN News. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 5-ին.
  10. Jon Swaine (2019 թ․ օգոստոսի 25). «'We all know he's unfit': Joe Walsh to challenge Trump in Republican primary» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 5-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջո Ուոլշ» հոդվածին։