Jump to content

Ջերմուկի պատկերասրահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի ազգային պատկերասրահի Ջերմուկի մասնաճյուղ
Ջերմուկի պատկերասրահի շենքը
Տեսակպատկերասրահ
ԵրկիրՀայաստան
ՏեղագրությունՀայաստան Հայաստան
Ջերմուկ
Չարենցի 1
ՀասցեՎայոց ձորի մարզ, Ջերմուկ, Չարենցի 1
Հիմնադրվել է1972
ՏնօրենՎարդան Ավետյան
Կայքgallery.am/hy/Branches/DjermukGallery/
Քարտեզ
Քարտեզ

Ջերմուկի պատկերասրահ, Հայաստանի հանրապետության Վայոց ձոր մարզի Ջերմուկ քաղաքում գործող Հայաստանի ազգային պատկերասրահի Ջերմուկի մասնաճյուղ՝ պատկերասրահ։ Այն գործում է 1972 թվականից։

Պատամություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջերմուկի պատկերասրահի շենքը մինչև 1972 թվականը եղել է հյուրանոց ռեստորան։ 1972 թվականից Հայաստանի ազգային պատկերասրահն այն վերցրել է և մինչ օրս գործում է որպես պատկերասրահ (ՀԱՊ Ջերմուկի մասնաճյուղ ՊՈԱԿ)[1]։ Ջերմուկի պատկերասրահը գտնվում է Արփա գետի առափնյա լանջին։ Ցուցադրությունը դիտելուց հետո այցելուները հնարավորություն ունեն բակային տարածքից բացված դաշտային ճանապարհով տասը րոպեում հասնել Ջերմուկի ջրվեժ։

Ցուցադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահի մշտական ցուցադրության հավաքածուն ներառում է 1920-1990-ական թվականների ստեղծագործողների մոտ 100 գեղանկարներ ու քանդակներ։ Ցուցադրությունը ներառում է խորհրդային-հայկական և ժամանակակից մշակութային ժառանգության ցուցանմուշներ։ Ներկայացված են Մարտիրոս Սարյանի[2], Արա Սարգսյանի, Գևորգ Գրիգորյանի, Մհեր Աբեղյանի, Հովհաննես Զարդարյանի, Հարություն և Արմինե Կալենցների, Գրիգոր Խանջյանի, , Լավինա Բաժբեուկ-Մելիքյանի, Սարգիս Բաղդասարյանի, Խաչատուր Իսկանդարյանի, Մարտին Պետրոսյանի, Ռուբեն Ադալյան (նկարիչ)ի և այլոց աշխատանքներ[3]։

Ջերմուկի պատկերասրահի առաջին հարկի ցուցասրահ
Ջերմուկի պատկերասրահի երկրորդ հարկի ցուցասրահ

Միջոցառումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի մշտական ցուցադրությունից, մասնաճյուղում պարբերաբար կազմակերպվում են մշակութային տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ ժամանակավոր ցուցահանդեսներ, հուշ-երեկոներ, դասախոսություններ և դասընթաց-սեմինարներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հայաստանի ազգային պատկերասրահի կայքում Ջերմուկի մասնաճյուղի էջը
  2. Մարտիրոս Սարյանի կայք
  3. «Իմ Հայաստան ծրագիր պաշտոնական կայք». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 16-ին.