Ջերեմի Սթրոնգ
Ջերեմի Սթրոնգ (անգլ.՝ Jeremy Strong, դեկտեմբերի 25, 1978[1][2][3], Jamaica Plain, Բոստոն, ԱՄՆ[4][2][5]), ամերիկացի դերասան։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սթրոնգը ծնվել և մեծացել է Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում։ Նրա հայրը աշխատել է անչափահասների արդարադատությունում, իսկ մայրը բուժքույր է[18]։ Ունի փոքր եղբայր[18]։ Սթրոնգը ավարտել է Եյլի համալսարանը, որտեղ ուսումնասիրել է անգլերեն գրականությունը[19]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասանական կարիերան սկսելուց առաջ Սթրոնգը որպես ստաժյոր աշխատել է «Ռիչարդը որոնման մեջ», «Սուրբ ծննդյան նվեր», «Դաժան փորձարկում», «Բաժանելով Հարիին», «Ամիստադ», «Պլեզանտվիլ» և «Դուք նամակ ունեք» ֆիլմերի վրա։ Նաև եղել է Պիտեր Ռիգերտի և Դանիել Դեյ-Լուիսի ընթերական՝ համապատասխանաբար «Անկյան թագավորը» և «Բալլադ Ջեքի և Ռոուզի մասին» ֆիլմերը նկարահանելու ժամանակ[18]։ 2001 թվականին Եյլի համալսարանն ավարտելուց հետո Սթրոնգը տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ մի քանի տարի ապրել է պատահական վաստակով[18]։
Սիրողական թատերական ներկայացման մեջ Սթրոնգին նկատել է գրող Ջոն Պատրիկ Շենլին, որը նրան դեր է առաջարկել իր «Հրավեր» պիեսում (2006)[18][20][21]։ 2007 թվականին Սթրոնգը դերով հայտնվել է Ռիչարդ Նելսոնի «Ֆրենկի տանը» պիեսում[22], իսկ մեկ տարի անց առաջնաելույթ է կատարել մեծ էկրանին «Համբոլդտ շրջան» և «Երևույթ» ֆիլմերում խաղացած դերերով։ 2008 թվականին Սթրոնգը գլխավոր դեր է կատարել «Երկնային Երուսաղեմ։ Բարուխ դե Սպինոզայի հարցաքննությունը թալմուդ-թորայի ժողովում, Ամստերդամ, 27 հուլիսի 1965» թատերական ներկայացման մեջ[23], որի համար ստացել է «Լյուսիլ Լորտել» մրցանակի անվանակարգ[24]։ Ինչպես նաև նկարահանվել է «Մարդը բոլոր ժամանակների համար» պիեսում, որը դարձել է նրա առաջնաելույթը Բրոդվեյում[25]։ 2009 թվականին դերերով հայտնվել է «Սուրհանդակ», «Սպանել հայրիկին գիշերվա մեջ» ֆիլմերում և Թերեզա Ռեբեկի «Մեր տունը» պիեսի բեմադրությունում[26]։ 2010 թվականի Նիկ Ջոնսի «Վախկոտ» պիեսում ունեցած դերը Սթրոնգին բերել է «Լյուսիլ Լորտել» մրցանակի երկրորդ անվանակարգը[27]։ 2011-2013 թվականներին «Լավ կին» սերիալում ունեցել է հյուրի՝ խորհրդատու Մեթ Բեքերի դերը։ Նաև փոքր դերերով հայտնվել է «Լինքոլն» և «Թիվ մեկ նպատակը» ֆիլմերում։ 2012 թվականին առաջադրվել է Օսկար լավագույն ֆիլմի համար մրցանակին։ Ինչպես նաև խաղացել է «Ռոբոտ և Ֆրենկ» ֆիլմում։ Դրանից հետո դերեր է ունեցել «Պարկլենդ» (2013), «Դատավորը», «Սելմա» (երկուսն էլ 2014 թվականին) և «Սև պատարագը» (2015) ֆիլմերում։
2016 թվականին Սթրոնգը փոքր դեր է ունեցել Ադամ Մաքքեյի «Իջեցման խաղ» կատակերգական դրամայում, որը նրան բերել է «ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակ»՝ որպես ֆիլմի դերասանական կազմի անդամ անվանակարգում։ 2017 թվականին փոքր դերեր է ունեցել «Դեթրոյթ» և «Մեծ խաղ» ֆիլմերում։
2018 թվականից սկսած Սթրոնգը կատարել է HBO-ի «Ժառանգները» հեռուստասերիալի առաջատար դերերից մեկը, որը նրան բերել է քննադատների գովասանքը[28][29], ինչպես նաև «Հեռուստատեսային քննադատների ընտրություն» և «Ուղեկից» մրցանակները։ 2019 թվականին փոքր դեր է կատարել Սթիվեն Նայթի «Գայթակղության ծով» թրիլլերում, իսկ 2020 թվականին հայտնվել է Գայ Ռիչիի «Ջենտլմեններ» և Ահարոն Սորկինի «Չիկագոյի յոթի դեպքը» ֆիլմերում։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականից Սթրոնգը ամուսնացած է եղել հոգեբույժ Էմմա Ուոլի հետ[30]։ Նրանք ունեն դուստր (ծնվ․ 2018)[30]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինո
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
2008 | Համբոլդտի շրջան | Humboldt County | Պիտեր | |
Երևույթ | The Happening | շարքային Օստեր | ||
2009 | Սուրհանդակ | The Messenger | զինվոր | |
Հայրիկին սպանել գիշերը | Kill Daddy Good Night | Բրյուս | ||
2010 | Ռոմանտիկա | The Romantics | Փիթ | |
Այո | Yes | տղամարդ | Կարճամետրաժ ֆիլմ | |
2012 | Լինքոլն | Lincoln | Ջոն Ջորջ Նիկոլայ | |
Ռոբոտ և Ֆրենկ | Robot and Frank | Ջեյք | ||
Գտեք ձեր երջանկությունը | See Girl Run | Բրենդոն | ||
Թիվ մեկ նպատակը | Zero Dark Thirty | Թոմաս | ||
2014 | Դատավորը | The Judge | Դեյլ Փալմեր | |
Սելմա | Selma | Ջեյմս Ռիբ | ||
2015 | Սև պատարագը | Black Mass | Ջոշ Բոնդ | |
Իջեցման խաղ | The Big Short | Վինի | ||
2017 | Դեթրոյթ | Detroit | փաստաբան Լենգ | |
Մեծ խաղ | Molly’s Game | Դին Քիթ | ||
2019 | Գայթակղության ծով | Serenity | Ռիդ Միլլեր | |
2020 | Ջենտլմեններ | The Gentlemen | Մեթյու Բերգեր | |
Չիկագոյի յոթի դեպքը | The Trial of the Chicago 7 | Ջերի Ռուբին |
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
2011—2013 | Լավ կին | The Good Wife | Մեթ Բեքեր | Պարբերական դեր, 5 էպիզոդներ |
2013 | Գանգստերների քաղաք | Mob City | Մայք Հենդրի | Պարբերական դեր, 4 էպիզոդներ |
2018 | Ժառանգները | Succession | Քենդալ Ռոյ | Կանոնավոր դեր, 20 էպիզոդներ |
Թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Խաղահրապարակ | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|---|
2006 | Հրավեր | Defiance | շարքային Էվան Դևիս | «New York City Center» թատրոն | Օֆֆ-Բրոդվեյ |
2007 | Ֆրենկի տունը | Frank’s Home | Ուիլյամ | «Playwrights Horizons» թատրոն | |
2008 | Մարդը բոլոր ժամանակների համար | A Man for All Seasons | Ռիչարդ Ռիչ | «American Airlines» թատրոն | Բրոդվեյ |
2009 | Մեր տունը | Our House | Մերվ | «Playwrights Horizons» թատրոն | Օֆֆ-Բրոդվեյ |
2010 | Վախկոտ | The Coward | Լյուսիդուս Քալինգ | «The Duke on 42nd Street» թատրոն | |
2012—2013 | Մեծ աստված Պան | The Great God Pan | Ջեյմի | «Playwrights Horizons» թատրոն |
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ասոցիացիա | Կատեգորիա | Առաջադրված աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
2008 | «Լյուսիլ Լորտելի» մրցանակ | Լավագույն տղամարդու դեր | Երկնային Երուսաղեմ. Բարուխ դե Սպինոզայի հարցաքննությունը
Թալմուդյան Թորայի ժողովում. Ամստերդամ, 1965 թվականի հուլիսի 27 |
Առաջադրված |
2011 | Վախկոտ | Առաջադրված | ||
2016 | «Պալմ-Սփրինսի միջազգային կինոփառատոն» մրցանակ | Լավագույն դերասանական անսամբլ | Իջեցման խաղ | Հաղթանակ |
«ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի» մրցանակ | Լավագույն դերասանական կազմ խաղային կինոյում | Առաջադրված | ||
2019 | «Առցանց կինոյի և հեռուստատեսության քննադատների ասոցիացիա» մրցանակ | Լավագույն դերասան դրամատիկ հեռուստասերիալում | Ժառանգները | Առաջադրված |
2020 | «Հեռուստատեսային քննադատների ընտրություն» մրցանակ | Լավագույն դերասան դրամատիկ հեռուստասերիալում | Հաղթանակ | |
«Ուղեկից» մրցանակ | Հեռուստասերիալների, սերիալների կամ հեռուստաֆիլմերի երկրորդ պլանի լավագույն դերասան | Հաղթանակ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 Գերմանիայի ազգային գրադարան — 1912.
- ↑ 5,0 5,1 5,2 https://www.bostonglobe.com/arts/television/2019/10/10/from-sudbury-succession-jeremy-strong-journey-play-most-broken-man/1kohWXvo1vf6g0Ps15XgrJ/story.html — Boston Globe, 2019.
- ↑ 6,0 6,1 Playbill Vault — Playbill.
- ↑ AboutTheArtists — 2008.
- ↑ https://newspaperarchive.com/north-adams-transcript-jul-03-2002-p-2/ — North Adams Transcript, 2002. — P. 2.
- ↑ https://yaledailynews.com/blog/2022/04/03/succession-star-jeremy-strong-01-sits-for-sold-out-talk/ — Yale Daily News.
- ↑ https://www.theguardian.com/tv-and-radio/2021/oct/02/rage-pain-shame-all-mine-jeremy-strong-succession-kendall-roy — The Guardian.
- ↑ 1997 Annual Town Report. Sudbury, Mass.
- ↑ https://www.telegraph.co.uk/men/thinking-man/wants-billionaire-succession-star-jeremy-strong-playing-ultimate/ — The Daily Telegraph.
- ↑ https://www.goldenglobes.com/person/jeremy-strong — Hollywood Foreign Press Association.
- ↑ https://time.com/collection/100-most-influential-people-2022/6177786/jeremy-strong/
- ↑ https://www.sagawards.org/awards/nominees-and-recipients/27th-annual-screen-actors-guild-awards — SAG.
- ↑ https://www.criticschoice.com/2020/01/12/25th-annual-critics-choice-awards-list-of-film-and-series-category-winners/ — Critics Choice Association.
- ↑ https://www.pressacademy.com/2019-ipa-awards/ — International Press Academy.
- ↑ 18,0 18,1 18,2 18,3 18,4 McGovern, Kyle (2019 թ․ օգոստոսի 8). «For Succession's Jeremy Strong, Acting Isn't About Having Fun». GQ.
- ↑ Rochlin, Margy (2015 թ․ դեկտեմբերի 23). «Jeremy Strong of 'The Big Short,' Acting and Chewing Gum at the Same Time». The New York Times (անգլերեն).
- ↑ Rooney, David (2006 թ․ փետրվարի 28). «Defiance». Variety.
- ↑ Jones, Kenneth (2006 թ․ հունիսի 4). «Shanley's Defiance Ends June 4 at MTC». Playbill.
- ↑ Oxman, Steven (2006 թ․ դեկտեմբերի 6). «Frank's Home». Variety (անգլերեն).
- ↑ Feingold, Michael (2008 թ․ հունվարի 15). «Spinoza debates God in David Ives's The New Jerusalem». Village Voice.
- ↑ «2008 Nominees». The Lucille Lortel Awards (անգլերեն).
- ↑ Brantley, Ben (2008 թ․ հոկտեմբերի 7). «Frank Langella Plays a Saint for All Seasons». The New York Times (անգլերեն).
- ↑ Isherwood, Charles (2009 թ․ հունիսի 9). «Theresa Rebeck's Satire Blurs Line Between TV News and Entertainment, at Playwrights Horizons». The New York Times (անգլերեն).
- ↑ Isherwood, Charles (2010 թ․ նոյեմբերի 22). «Nick Jones's 'Coward' at the Duke on 42nd Street - Review». The New York Times.
- ↑ Budowski, Jade (2019 թ․ սեպտեմբերի 11). «'Succession' on HBO: Jeremy Strong Is Delivering The Best Performance On TV». Decider (անգլերեն).
- ↑ Surrey, Miles (2019 թ․ հոկտեմբերի 8). «An Ode to Jeremy Strong As Kendall Roy on 'Succession'». The Ringer (անգլերեն).
- ↑ 30,0 30,1 Mulkerrins, Jane (2019 թ․ օգոստոսի 3). «Who wants to be a billionaire? Succession star Jeremy Strong on playing the ultimate anti-hero». The Telegraph (անգլերեն).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջերեմի Սթրոնգ» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 25 ծնունդներ
- 1978 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բոստոն քաղաքում ծնվածներ
- Եյլի համալսարանի շրջանավարտներ
- Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի դերասաններ
- Ամերիկացի տղամարդ թատերական դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ