Ջեյմս Բեքվիթ
Ջեյմս Բեքվիթ | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 23, 1852[1][2] |
Ծննդավայր | Հաննիբալ, Միսսուրի, ԱՄՆ |
Վախճանվել է | հոկտեմբերի 24, 1917[1] (65 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Դիզայնի ազգային ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | բնանկար և ժանրային նկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | The Telephone and the Ticker; Study for Manufactures Building? |
Ուսուցիչ | Ադոլֆ Այվոն և Կարոլյուս Դյուրան |
Աշակերտներ | William Morton Jackson Rice? |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
James Carroll Beckwith Վիքիպահեստում |
Ջեյմս Քերոլ Բեկվիթ (անգլ.՝ James Carroll Beckwith, սեպտեմբերի 23, 1852[1][2], Հաննիբալ, Միսսուրի, ԱՄՆ - հոկտեմբերի 24, 1917[1], Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի նկարիչ, դիմանկարիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1852 թվականի սեպտեմբերի 23-ին, Միսուրի նահանգի Հանիբալ քաղաքում, ամերիկացի պետական գործչի ընտանիքում, ով 1867 թվականին Փարիզում կայացած Համաշխարհային ցուցահանդեսում եղել է ԱՄՆ-ն ներկայացնող գլխավոր հանձնակատարը։ Ջեյմսը մեծացել է Չիկագոյում, որտեղ նրա հայրը մեծածախ մթերային խանութի բիզնես էր սկսել։ 1868 թվականին Բեկվիթն արվեստի դասեր է վերցրել Չիկագոյի դպրոցում անգլ.՝ School of the Art Institute of Chicago, եղել է Բալտեր Շիրոլի աշակերտը։ Այստեղ նա սովորել է մինչև 1871 թվականի աղետալի հրդեհը, որը ոչնչացրել է ամբողջ քաղաքը, այս ամենից հետո նա տեղափոխվել է Նյու Յորք և սովորել է Գեղարվեստի ազգային ակադեմիայում` Լեմյուել Ուիլիմարտի մոտ։ Հետագայում Բեկվիտը գնացել է Փարիզ և 1873 թվականի նոյեմբերից մինչև 1878 թվականը ապրել է այնտեղ։ Փարիզում նա նկարչության դասեր է վերցրել նկարիչ Ադոլֆ Իվոնից, զբաղվել է գեղանկարչությամբ Կարոլյուս Դյուրանի ղեկավարությամբ, ով Բեկվիտին և Ջոն Սինգեր Սարջենթին ընտրել էր Լյուքսեմբուրգյան պալատի որմնանկարների ստեղծման համար։ 1878 թվականին վերադառնալով ԱՄՆ, Բեկվիթը աստիճանաբար դարձել է ամերիկյան արվեստի ականավոր գործիչ։
Նկարելու իր տաղանդի շնորհիվ նա դառնում է Նյու Յորքի Art Students League դպրոցի պրոֆեսոր։ Մինչև 1887 թվականը ապրել է այնտեղ։ Նրա աշակերտների թվում է եղել Վիոլետա Օութլին։ 1893 թվականին Բեկվիթը գալիս է Փարիզ` մի քանի որմնանկարներ անելու, որից հետո անմիջապես վերադառնում է ԱՄՆ, որտեղ Չիկագոյում նույնպես նկարում է որմնանկարներ եկեղեցիներից մեկի գմբեթի առաստաղին անգլ.՝ Liberal Arts Building` 1883 թվականի համաշխարհային ցուցահանդեսին մասնակցելու համար։
Ջեյմս Բեկվիթը մասնակցություն է ունեցել արվեստագետների հասարակական կյանքում, եղել է The Fine Arts Society համայնքի ստեղծման նախաձեռնողը և National Free Art League նախագահը։ Ստացել է շատ մրցանակներ։ 1889 թվականին Փարիզում Համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ ստացել է խրախուսական մրցանակ և 1895 թվականին Ատլանտայում ստացել է ոսկե մեդալ Atlanta Exposition ցուցահանդեսում։ 1900 թվականին Փարիզում կայացած Համաշխարհային ցուցահանդեսում Վիլյամ Ուոլտոնի նկարի համար ստացել է մրցանակ։ Նաև 1902 թվականին ստացել է ոսկե մեդալ Չեռնոբիլյան ցուցահանդեսում։
Ամուսնացել է 1887 թվականին հուլիսի 1-ին Բերտ Խոլիի հետ։ 1910 թվականից մինջև 1914 թվականը կնոջ հետ ապրել է Իտալիայում և ստեղծել է շատ նկարներ պլեների վրա։ Մահացել է 1917 թվականին հոկտեմբերի 24-ին, Նյու Յորքում, սրտի կաթվածից, իր սեփական ամերիկյան հյուրանոցներից մեկում[3]։ Թաղվել է Նյու Յորքի Վեսթչեսթեր նահանգի Քենսիկո գերեզմանոցում[4] : Նրա փաստաթղթերը, ալբոմները և օրագիրները, որը նա պահպանում էր դեռ 1871 թվականից, գտնվում են Նյու Յորքի Գեղարվեստի ազգային ակադեմիայում[5]։
Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բեկվիթը նկարել է շատ հայտնի մարդկանց, ինչպիսիք են իմպրեսիոնիստ Վիլյամ Չեյզը, գրող Մարկ Տվենը, վարչապետ Թեոդոր Ռուզվելտը, ամերիկացի հայտնի փաստաբան Վիլյամ Ուոլտոնը և շատ այլ հայտնի մարդիկ։
-
Մարկ Տվենի նկարը
-
Նեսբիտ Էվելինի նկարը
-
«Կիթառով աղջիկը»
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 James Carroll Beckwith // Benezit Dictionary of Artists — OUP, 2018. — ISBN 978-0-19-977378-7 — doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00014962
- ↑ CARROLL BECKWITH, NOTED PAINTER, DIES (անգլ.)
- ↑ James Carroll Beckwith (անգլ.)
- ↑ James Carroll Beckwith papers, 1878—1924 Արխիվացված 2015-04-02 Wayback Machine (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Բեքվիթ» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 23 ծնունդներ
- 1852 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Հոկտեմբերի 24 մահեր
- 1917 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Ամերիկացի նկարիչներ
- 19-րդ դարի ամերիկացի նկարիչներ
- 20-րդ դարի ամերիկացի նկարիչներ
- Ամերիկացի դիմանկարիչներ