Կարոլյուս Դյուրան
| Ծնվել է | հուլիսի 4, 1837[1][2][3][…] |
|---|---|
| Ծննդավայր | Լիլ |
| Վախճանվել է | փետրվարի 18, 1917[4] (79 տարեկան) |
| Մահվան վայր | Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ[5] |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | École des beaux-arts de Lille? և Շվեյցարական ակադեմիա |
| Մասնագիտություն | նկարիչ |
| Ժանր | դիմապատկեր |
| Ուշագրավ աշխատանքներ | Q17490686?, Portrait Édouard Manet? և Portrait of Mme*** (Madame Durant)? |
| Ուսուցիչ | François Souchon? |
| Աշակերտներ | Ջոն Սինգեր Սարջենթ, Emma Toll?, Alexandre Jean-Baptiste Brun?, Ֆրանսինե Չարդերոն, William Learned Marcy Pendleton?, Harper Pennington?, Caroline Cranch?, Clovis Cazes?, William Morton Jackson Rice?, S. Jerome Uhl?, Ռամոն Կասաս, Fanny Fleury?, Claudius Félix?[6] և Madame Gironella?[7] |
| Պարգևներ | |
| Պաշտոն | director of the French Academy in Rome? |
| Անդամակցություն | Ֆրանսիական հայրենիքի լիգա, Գեղեցիկ արվեստների ակադեմիա և Société du Jing-lar? |
| Ամուսին | Pauline Carolus-Duran? |
| Զավակներ | Pierre Carolus-Duran? |
| ստորագրություն | |
Կարոլյուս Դյուրան (իսկական անունը` Շառլ Էմիլ Օգույսթ Դյուրան, ֆրանսերեն՝ Carolus-Duran, Charles Emile Auguste Durant, հուլիսի 4, 1837[1][2][3][…], Լիլ - փետրվարի 18, 1917[4], Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ[5]), ֆրանսիացի նկարիչ, ակադեմիական դպրոցի ներկայացուցիչ։
Կյանքը և ստեղծագործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարոլյուս Դյուրանը նկարել սովորել է իր հայրենի քաղաքում`Լիլում, այստեղ նա ստացել է քաղաքային կրթաթոշակ, որով շուրջ երկու տարի նա ապրել և սովորել է Փարիզում։ Փարիզում վերցրել է Կարոլյուս Դյուրան կեղծանունը, որով էլ մինչև կյանքի վերջը ստորագրել է իր աշխատանքների տակ։ Սովորելու սկզբնական շրջանում Կարոլյուս Դյուրանը կրկնօրինակել է Լուվրի նկարները, և հատկապես Լեոնարդո դա Վինչիի աշխատանքները, այս ամենին զուգընթաց սկսում է նկարել հեղինակային կտավներ։ 1860 թվականին երիտասարդ նկարիչը Վիկեր մրցույթում ստանում է մրցանակ։ 1861 թվականին նա մեկնում է սովորելու Իտալիայում, ապրում է Հռոմում, Վենետիկում, մի քանի շաբաթ մնում Պոմպեյում, իսկ 1866 թվականին վերադառնում է Փարիզ։ 1861 թվականից 1866 թվականն ընկած ժամանակահատվածում Կարոլյուս Դյուրանը ստեղծել է բազմաթիվ նկարներ, որոնցում պատկերված են իտալական առօրյայի տեսարաններ։
1866 թվականին նկարչին մեծ հաջողություն է բերում «Մարդասպան» կտավը, որը գնվել է Լիլի իշխանությունների կողմից։ Այդ կտավի համար Կարոլյուս Դյուրանը այնքան գումար է վաստակել, որ այն հերիքել է նրան 1867-1868 թվականներին մեկնել Իսպանիա սովորելու համար, այս ժամանակահատվածում նա հատկապես հետաքրքրվել է Դիեգո Վելասկեսի ստեղծագործունեությամբ։ Ֆրանսիա վերադառնալուց հետո Կարոլյուս Դյուրանը ամուսնանում է նկարչուհի Պոլինա Մարիա Կրուազետի հետ, բացում է մեծ նկարչական սրահ և ընդունում է աշակերտներ։ XIX դարի 60-ական թվականների վերջից նկարիչը հայտնի էր որպես դիմանկարիչ՝ ամենաճանաչված և ամենապահանջված նկարիչը Փարիզում։ Իր աշխատանքներում նա չի շողոքորթում հաճախորդներին, չի հետևում կեցվածքի նրբագեղությանը, այլ կարևորում է մարդկային բնույթի համապատասխանությունը։ 1869 թվականին բարեկամություն է սկսվում Կառոլյուս Դյուրանի և նկարիչներ Էդուարդ Մանեի և Զախարիա Աստրուկի միջև։
Մոտավորապես 1875 թվականին նկարիչը անդրադառնում է պատմական և ժանրային նկարչությանը և դիմում Պիտեր Պաուլ Ռուբենսի և Պաոլո Վերոնեզեի ստեղծագործունեություններին։ Ստանում և իրականացնում է պետական պատվերներ, օրինակ Լուվրի դահլիճներում առաստաղի նկարազարդումը՝ «Մարիա Մեդիչիի հաղթանակը» (1878)։ 1879 թվականին Կառոլյուս Դյուրանը ստանում է Փարիզյան Սալոնի պատվո մեդալ։ 1890 թվականին իր կնոջ և մի քանի նկարիչների հետ միասին ստեղծել է «Կերպարվեստի ազգային միությունը»։ 1900 թվականին ընտրվել է Ֆրանսիական ակադեմիայի պատվավոր նախագահ։ 1904 թվականին Կառոլյուս Դյուրանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ սպայի կոչման։ 1905 թվականին ընտրվել է Հռոմի Ֆրանսիական ակադեմիայի տնօրեն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Emile Auguste Carolus-Duran (նիդերլ.)
- 1 2 Carolus-Duran // Benezit Dictionary of Artists — OUP, 2018. — ISBN 978-0-19-977378-7 — doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00032484
- 1 2 Internet Speculative Fiction Database — 1995.
- 1 2 https://archives.paris.fr/arkotheque/visionneuse/visionneuse.php?arko=YTo2OntzOjQ6ImRhdGUiO3M6MTA6IjIwMjUtMDUtMjMiO3M6MTA6InR5cGVfZm9uZHMiO3M6MTE6ImFya29fc2VyaWVsIjtzOjQ6InJlZjEiO2k6NDtzOjQ6InJlZjIiO2k6MjY0Mjc0O3M6MTY6InZpc2lvbm5ldXNlX2h0bWwiO2I6MTtzOjIxOiJ2aXNpb25uZXVzZV9odG1sX21vZGUiO3M6NDoicHJvZCI7fQ==#uielem_move=29%2C-24&uielem_rotate=F&uielem_islocked=0&uielem_zoom=102
- 1 2 https://web.archive.org/web/20170312053200/http://archives.paris.fr/s/4/etat-civil-actes/resultats/
- ↑ Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ https://efeminista.com/ilustracion-mujeres-exposicion-abc/
- ↑ Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարոլյուս Դյուրան» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Հուլիսի 4 ծնունդներ
- 1837 ծնունդներ
- Լիլ քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 18 մահեր
- 1917 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի նկարիչներ
- 19-րդ դարի ֆրանսիացի նկարիչներ
- 20-րդ դարի ֆրանսիացի նկարիչներ
- Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ խաչի ասպետներ
- Ֆրանսիացի դիմանկարիչներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Ֆրանսիացի արվեստագետներ
- Ստեղծագործական կեղծանուններ