Ջեյմս Բեքվիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյմս Բեքվիթ
Ծնվել էսեպտեմբերի 23, 1852(1852-09-23)[1][2]
ԾննդավայրՀաննիբալ, Միսսուրի, ԱՄՆ
Վախճանվել էհոկտեմբերի 24, 1917(1917-10-24)[1] (65 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԴիզայնի ազգային ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ժանրբնանկար և ժանրային նկարչություն
Ուշագրավ աշխատանքներThe Telephone and the Ticker; Study for Manufactures Building?
ՈւսուցիչԱդոլֆ Այվոն և Կարոլյուս Դյուրան
ԱշակերտներWilliam Morton Jackson Rice?
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
 James Carroll Beckwith Վիքիպահեստում

Ջեյմս Քերոլ Բեկվիթ (անգլ.՝ James Carroll Beckwith, սեպտեմբերի 23, 1852(1852-09-23)[1][2], Հաննիբալ, Միսսուրի, ԱՄՆ - հոկտեմբերի 24, 1917(1917-10-24)[1], Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի նկարիչ, դիմանկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1852 թվականի սեպտեմբերի 23-ին, Միսուրի նահանգի Հանիբալ քաղաքում, ամերիկացի պետական գործչի ընտանիքում, ով 1867 թվականին Փարիզում կայացած Համաշխարհային ցուցահանդեսում եղել է ԱՄՆ-ն ներկայացնող գլխավոր հանձնակատարը։ Ջեյմսը մեծացել է Չիկագոյում, որտեղ նրա հայրը մեծածախ մթերային խանութի բիզնես էր սկսել։ 1868 թվականին Բեկվիթն արվեստի դասեր է վերցրել Չիկագոյի դպրոցում անգլ.՝ School of the Art Institute of Chicago, եղել է Բալտեր Շիրոլի աշակերտը։ Այստեղ նա սովորել է մինչև 1871 թվականի աղետալի հրդեհը, որը ոչնչացրել է ամբողջ քաղաքը, այս ամենից հետո նա տեղափոխվել է Նյու Յորք և սովորել է Գեղարվեստի ազգային ակադեմիայում` Լեմյուել Ուիլիմարտի մոտ։ Հետագայում Բեկվիտը գնացել է Փարիզ և 1873 թվականի նոյեմբերից մինչև 1878 թվականը ապրել է այնտեղ։ Փարիզում նա նկարչության դասեր է վերցրել նկարիչ Ադոլֆ Իվոնից, զբաղվել է գեղանկարչությամբ Կարոլյուս Դյուրանի ղեկավարությամբ, ով Բեկվիտին և Ջոն Սինգեր Սարջենթին ընտրել էր Լյուքսեմբուրգյան պալատի որմնանկարների ստեղծման համար։ 1878 թվականին վերադառնալով ԱՄՆ, Բեկվիթը աստիճանաբար դարձել է ամերիկյան արվեստի ականավոր գործիչ։

Նկարելու իր տաղանդի շնորհիվ նա դառնում է Նյու Յորքի Art Students League դպրոցի պրոֆեսոր։ Մինչև 1887 թվականը ապրել է այնտեղ։ Նրա աշակերտների թվում է եղել Վիոլետա Օութլին։ 1893 թվականին Բեկվիթը գալիս է Փարիզ` մի քանի որմնանկարներ անելու, որից հետո անմիջապես վերադառնում է ԱՄՆ, որտեղ Չիկագոյում նույնպես նկարում է որմնանկարներ եկեղեցիներից մեկի գմբեթի առաստաղին անգլ.՝ Liberal Arts Building` 1883 թվականի համաշխարհային ցուցահանդեսին մասնակցելու համար։

Ջեյմս Բեկվիթը մասնակցություն է ունեցել արվեստագետների հասարակական կյանքում, եղել է The Fine Arts Society համայնքի ստեղծման նախաձեռնողը և National Free Art League նախագահը։ Ստացել է շատ մրցանակներ։ 1889 թվականին Փարիզում Համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ ստացել է խրախուսական մրցանակ և 1895 թվականին Ատլանտայում ստացել է ոսկե մեդալ Atlanta Exposition ցուցահանդեսում։ 1900 թվականին Փարիզում կայացած Համաշխարհային ցուցահանդեսում Վիլյամ Ուոլտոնի նկարի համար ստացել է մրցանակ։ Նաև 1902 թվականին ստացել է ոսկե մեդալ Չեռնոբիլյան ցուցահանդեսում։

Ամուսնացել է 1887 թվականին հուլիսի 1-ին Բերտ Խոլիի հետ։ 1910 թվականից մինջև 1914 թվականը կնոջ հետ ապրել է Իտալիայում և ստեղծել է շատ նկարներ պլեների վրա։ Մահացել է 1917 թվականին հոկտեմբերի 24-ին, Նյու Յորքում, սրտի կաթվածից, իր սեփական ամերիկյան հյուրանոցներից մեկում[3]։ Թաղվել է Նյու Յորքի Վեսթչեսթեր նահանգի Քենսիկո գերեզմանոցում[4] : Նրա փաստաթղթերը, ալբոմները և օրագիրները, որը նա պահպանում էր դեռ 1871 թվականից, գտնվում են Նյու Յորքի Գեղարվեստի ազգային ակադեմիայում[5]։

Ինքնանկար

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեկվիթը նկարել է շատ հայտնի մարդկանց, ինչպիսիք են իմպրեսիոնիստ Վիլյամ Չեյզը, գրող Մարկ Տվենը, վարչապետ Թեոդոր Ռուզվելտը, ամերիկացի հայտնի փաստաբան Վիլյամ Ուոլտոնը և շատ այլ հայտնի մարդիկ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Բեքվիթ» հոդվածին։