Պշչինա
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Պշչինա | |||||
գերմ.՝ Pless | |||||
| |||||
Երկիր | Լեհաստան | ||||
Համայնք | Gmina Pszczyna? | ||||
Մակերես | 21,86 կմ² | ||||
ԲԾՄ | 262±1 մետր | ||||
Բնակչություն | 25 565 մարդ (մարտի 31, 2021)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Փոստային դասիչ | 43-200 | ||||
Պաշտոնական կայք | pszczyna.pl | ||||
| |||||
Պշչինա[2] (լեհ.՝ Pszczyna), Պլես, Պլեսս (գերմ.՝ Pleß, Pless), քաղաք Լեհաստանում, մտնում է Պշչինայի մարզի Սիլեզսյան վոյևոդության մեջ։ Ունի քաղաքային-գյուղական համայնքի կարգավիճակ։ Զբաղեցնում է 21,86 կմ2 տարածք։ Բնակչությունը (2010 թվականի տվյալներով)` 25.415 մարդ[3]։
Քաղաքը եղել է մինչև 1921 թվականը գոյություն ունեցած սիլեզսյան իշխանություններից մեկի` Պլես իշխանության կենտրոնը։
Քաղաքը կառուցված է Վիսլա գետի ձախ վտակ Պշչինկա գետի վրա, մի քիչ բլրոտ դաշտավայրում, որտեղ գերակշռում են ավազե հողերը, ոչ հեռու գտնվում է Հարավային Լեհաստանի ամենախոշոր` Գոչալկովիցկե Լիճ ջրամբարը (Jezioro Goczałkowickie), որը նկատելիորեն ազդում է քաղաքի կլիմայի վրա։
Քաղաքում կա բողոքական համայնք, որն ունի 1500 ծխական, գործում է 4 կաթոլիկ և 3 բողոքական եկեղեցի։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պշչինա քաղաքի մասին առաջին հիշատակումները գրավոր աղբյուրներում հանդիպում են 1303 թվականին, առավել հավանական է, որ տեղանքը բնակեցվել է դրանից նվազագույնը մեկ դար առաջ։ Պշչինայի միջով անցնում էր Կիևյան Ռուսիայից Մորավյան Դարպասներ տանող առևտրային ճանապարհը։
1181 թվականից 1327 թվականներին եղել է Պիաստների օպոլյան-ռատիբորյան ճյուղի տիրապետության տակ, դրանից հետո Բոհեմիայի թագավորության ենթակայության տակ անցնել է Պրժեմիսլովիչների տիրապետության տակ։
1433 թվականին հուսիտները պաշարել են Յան II Երկաթի պալատը, բայց հետ են մղվել։
Մինչև 1517 թվականը քաղաքն այս կամ այն կերպ պատկանում էր Պիաստների իշխանությանը, 1548 թվականից մինչև 1765 թվականը ենթարկվում էր բողոքական Պրոմնիցներին (Promnitz): Երեսնամյա պատերազմի ժամանակ քաղաքն ավերվել և թալանվել է։ 18-րդ դարի կեսերին, իշխանության հետ միասին քաղաքը մտել է Պրուսիայի թագավորության կազմի մեջ, մինչև 1846 թվականը մտել է Անգալտ-Քյոթեն իշխանության տիրապետության տակ, երբ ցեղի վերջին ներկայացուցիչը` Հենրիխ Անգալտ-Քյոթենը վաճառել է իշխանությունը[4]։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ այստեղ էր գտնվում Վիլհելմ II կայսեր շտաբը։
1921 թվականին Վերինսիլեզսյան հանրաքվեի ժամանակ քաղաքացիների մեծամասնությունը քվեարկել են Գերմանիայի կազմի մեջ մտնելու օգտին, այն դեպքում, երբ Պլես իշխանության բնակչության 75%-ը քվեարկել էր Լեհաստանի կազմի մեջ մտնելու օգտին։ 1992 թվականի մայիսի 29-ին քաղաքը գրավվել է լեհական բանակի կողմից և մտել է Լեհաստանի երկրորդ հանրապետության մեջ։
1939 թվականին, Սահմանային պատերազի ժամանակ, քաղաքում և շրջակայքում մենամարտեր էին ընթանում Պշչինայի համար (լեհ.՝ Bitwa pszczyńska):
1945 թվականի հունվարին, Օսվենցիմից Պշչինայի միջով «Մահվան երթի» ժամանակ շատ բանտարկյալներ մահացել են ուժասպառությունից կամ էլ սպանվել են Պշչինայի փողոցներում։ Զոհերը թաղվել են տեղական Սուրբ Խաչ գերեզմանոցի եղբայրական գերեզմանում։ Դեպի Օսվենցիմ տանող ճանապարհը նրանց հիշատակին կրում է «Օսվենցիմի նահատակների փողոց» անվանումը։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]18-րդ դարում քաղաքը եղել է մահուդագործության խոշոր կենտրոն, վարպետ մահուդագործների հետ քաղաքում գործել է նաև հյուսելու մանուֆակտուրա[5]։ Դեռ հին ժամանակներում քաղաքի շրջակայքում զարգացած է եղել լճային ձկնաբուծությունը, հիմնական բուծվող ձուկը եղել է կարպը[6]։ Պշչինայում կան մեքենաշինական, սննդային, փայտամշակման արդյունաբերություններ և մի քանի գիտահետազոտական ինստիտուտներ, երկաթուղային կայանների երկու ճյուղ։ Քաղաքի մոտ է գտնվում Պշչինա բնական արգելոցը` զուբրերի բուծարանով[7]։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի կենտրոնում է գտնվում Սիլեզիայի ամենագեղեցիկ հրապարակներից մեկը` Շուկայի հրապարակը։ Հրապարակում են գտնվում քաղաքապետարանի շենքը և նեոբարոկոյի ոճով կառուցված բողոքական կոստյոլ, ինչպես նաև` 18 և 19-րդ դարերի բնակելի քարե տներ։ Քաղաքի կենտրոնային մասը բնորոշ է միջնադարյան քաղաքներին։
Քաղաքի տեսարժան վայրերն են.
- Պշչինյան պալատ (լեհ.՝ Zamek w Pszczynie), ենթադրաբար այն կառուցվել է 13-րդ դարում, բազմաթիվ վերակառուցումներից հետո գերակշռող է բարոկկո ոճը։ Մտնում է 2009 թվականին կազմված «Սիլեզսյան վոյևոդության յոթ ճարտարապետական հրաշալիքների» ցուցակի մեջ[8]։
- 14-րդ դարի Բոլոր Սրբերի Կաստյորը։ Կառուցվել է 18-րդ դարում, ուշ բարոկկոյի ոճով[9]։
- Ամրոցային այգին, որը վերակառուցվել է որպես անգլիական բնապատկերային այգի 19-րդ դրում։ Այն Պշչինյան այգիների մաս է կազմում` 156 հեկտար տրամագծով[10].:
- Իշխանական վարչակազմի շենքը, կառուցվել է 19-րդ դարում, նեոգոթական ոճով։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ այստեղ է գտնվել Վիլհելմ II կայսեր շտաբը[11]։
- Զուբրերի զուցահանդեսային անասնանոց[12]։
Լուսանկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Շուկա
-
Պալատ
-
Քաղաքապետարան
-
Այգի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://bdl.stat.gov.pl/api/v1/data/localities/by-unit/012415110054-0942222?var-id=1639616&format=jsonapi
- ↑ Географический энциклопедический словарь: географические названия / Гл. ред. А. Ф. Трёшников. — 2-е изд., доп. — М.: Советская энциклопедия, 1989. — С. 388. — 210 000 экз. — ISBN 5-85270-057-6
- ↑ Ludność. Stan i struktura w przekroju terytorialnym (Stan w dniu 31 XII 2010 r.) Արխիվացված 2011-11-27 Wayback Machine(լեհ.)
- ↑ «Плес, княжество». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Советское славяноведение, 1971 — Выпуски 2-6 — Страница 62
- ↑ Жозеф Барбаж. Экономическая география Польши (1951) — с. 91
- ↑ Успехи современной биологии (1999, т.119) — с. 145
- ↑ Замок в Пщине
- ↑ Замок в Пщине
- ↑ Замковый парк в Пщине
- ↑ «Палея» — здание княжеской администрации в Пщине
- ↑ Выставочный загон зубров в Пщине
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պշչինա ամրոցը Լեհաստանում
- Քաղաքի պաշտոնական էջը (լեհ.)
- Պշչինայի ամրոց (անգլ.),(գերմ.),(լեհ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պշչինա» հոդվածին։ |
|