Պշչինա
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Պշչինա | |||||
գերմ.՝ Pless | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Մակերես | 21,86 կմ² | ||||
ԲԾՄ | 262±1 մետր | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Փոստային ինդեքսներ | 43-200 | ||||
Պաշտոնական կայք | pszczyna.pl | ||||
| |||||
Պշչինա[1] (լեհ.՝ Pszczyna), Պլես, Պլեսս (գերմ.՝ Pleß, Pless), քաղաք Լեհաստանում, մտնում է Պշչինայի մարզի Սիլեզսյան վոյևոդության մեջ: Ունի քաղաքային-գյուղական համայնքի կարգավիճակ: Զբաղեցնում է 21,86 կմ2 տարածք: Բնակչությունը (2010 թվականի տվյալներով)` 25.415 մարդ[2]:
Քաղաքը եղել է մինչև 1921 թվականը գոյություն ունեցած սիլեզսյան իշխանություններից մեկի` Պլես իշխանության կենտրոնը:
Քաղաքը կառուցված է Վիսլա գետի ձախ վտակ Պշչինկա գետի վրա, մի քիչ բլրոտ դաշտավայրում, որտեղ գերակշռում են ավազե հողերը, ոչ հեռու գտնվում է Հարավային Լեհաստանի ամենախոշոր` Գոչալկովիցկե Լիճ ջրամբարը (Jezioro Goczałkowickie), որը նկատելիորեն ազդում է քաղաքի կլիմայի վրա:
Քաղաքում կա բողոքական համայնք, որն ունի 1500 ծխական, գործում է 4 կաթոլիկ և 3 բողոքական եկեղեցի:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պշչինա քաղաքի մասին առաջին հիշատակումները գրավոր աղբյուրներում հանդիպում են 1303 թվականին, առավել հավանական է, որ տեղանքը բնակեցվել է դրանից նվազագույնը մեկ դար առաջ: Պշչինայի միջով անցնում էր Կիևյան Ռուսիայից Մորավյան Դարպասներ տանող առևտրային ճանապարհը:
1181 թվականից 1327 թվականներին եղել է Պիաստների օպոլյան-ռատիբորյան ճյուղի տիրապետության տակ, դրանից հետո Բոհեմիայի թագավորության ենթակայության տակ անցնել է Պրժեմիսլովիչների տիրապետության տակ:
1433 թվականին հուսիտները պաշարել են Յան II Երկաթի պալատը, բայց հետ են մղվել:
Մինչև 1517 թվականը քաղաքն այս կամ այն կերպ պատկանում էր Պիաստների իշխանությանը, 1548 թվականից մինչև 1765 թվականը ենթարկվում էր բողոքական Պրոմնիցներին (Promnitz): Երեսնամյա պատերազմի ժամանակ քաղաքն ավերվել և թալանվել է: 18-րդ դարի կեսերին, իշխանության հետ միասին քաղաքը մտել է Պրուսիայի թագավորության կազմի մեջ, մինչև 1846 թվականը մտել է Անգալտ-Քյոթեն իշխանության տիրապետության տակ, երբ ցեղի վերջին ներկայացուցիչը` Հենրիխ Անգալտ-Քյոթենը վաճառել է իշխանությունը[3]:
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ այստեղ էր գտնվում Վիլհելմ II կայսեր շտաբը:
1921 թվականին Վերինսիլեզսյան հանրաքվեի ժամանակ քաղաքացիների մեծամասնությունը քվեարկել են Գերմանիայի կազմի մեջ մտնելու օգտին, այն դեպքում, երբ Պլես իշխանության բնակչության 75%-ը քվեարկել էր Լեհաստանի կազմի մեջ մտնելու օգտին: 1992 թվականի մայիսի 29-ին քաղաքը գրավվել է լեհական բանակի կողմից և մտել է Լեհաստանի երկրորդ հանրապետության մեջ:
1939 թվականին, Սահմանային պատերազի ժամանակ, քաղաքում և շրջակայքում մենամարտեր էին ընթանում Պշչինայի համար (լեհ.՝ Bitwa pszczyńska):
1945 թվականի հունվարին, Օսվենցիմից Պշչինայի միջով «Մահվան երթի» ժամանակ շատ բանտարկյալներ մահացել են ուժասպառությունից կամ էլ սպանվել են Պշչինայի փողոցներում: Զոհերը թաղվել են տեղական Սուրբ Խաչ գերեզմանոցի եղբայրական գերեզմանում: Դեպի Օսվենցիմ տանող ճանապարհը նրանց հիշատակին կրում է «Օսվենցիմի նահատակների փողոց» անվանումը:
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
18-րդ դարում քաղաքը եղել է մահուդագործության խոշոր կենտրոն, վարպետ մահուդագործների հետ քաղաքում գործել է նաև հյուսելու մանուֆակտուրա[4]: Դեռ հին ժամանակներում քաղաքի շրջակայքում զարգացած է եղել լճային ձկնաբուծությունը, հիմնական բուծվող ձուկը եղել է կարպը[5]: Պշչինայում կան մեքենաշինական, սննդային, փայտամշակման արդյունաբերություններ և մի քանի գիտահետազոտական ինստիտուտներ, երկաթուղային կայանների երկու ճյուղ: Քաղաքի մոտ է գտնվում Պշչինա բնական արգելոցը` զուբրերի բուծարանով[6]:
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի կենտրոնում է գտնվում Սիլեզիայի ամենագեղեցիկ հրապարակներից մեկը` Շուկայի հրապարակը: Հրապարակում են գտնվում քաղաքապետարանի շենքը և նեոբարոկոյի ոճով կառուցված բողոքական կոստյոլ, ինչպես նաև` 18 և 19-րդ դարերի բնակելի քարե տներ: Քաղաքի կենտրոնային մասը բնորոշ է միջնադարյան քաղաքներին:
Քաղաքի տեսարժան վայրերն են.
- Պշչինյան պալատ (լեհ.՝ Zamek w Pszczynie), ենթադրաբար այն կառուցվել է 13-րդ դարում, բազմաթիվ վերակառուցումներից հետո գերակշռող է բարոկկո ոճը: Մտնում է 2009 թվականին կազմված «Սիլեզսյան վոյևոդության յոթ ճարտարապետական հրաշալիքների» ցուցակի մեջ[7]:
- 14-րդ դարի Բոլոր Սրբերի Կաստյորը: Կառուցվել է 18-րդ դարում, ուշ բարոկկոյի ոճով[8]:
- Ամրոցային այգին, որը վերակառուցվել է որպես անգլիական բնապատկերային այգի 19-րդ դրում: Այն Պշչինյան այգիների մաս է կազմում` 156 հեկտար տրամագծով[9].:
- Իշխանական վարչակազմի շենքը, կառուցվել է 19-րդ դարում, նեոգոթական ոճով: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ այստեղ է գտնվել Վիլհելմ II կայսեր շտաբը[10]:
- Զուբրերի զուցահանդեսային անասնանոց[11]:
Լուսանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Географический энциклопедический словарь: географические названия / Гл. ред. А. Ф. Трёшников. — 2-е изд., доп. — М.: Советская энциклопедия, 1989. — С. 388. — 210 000 экз. — ISBN 5-85270-057-6
- ↑ Ludność. Stan i struktura w przekroju terytorialnym (Stan w dniu 31 XII 2010 r.) Archived 2011-11-27 at the Wayback Machine.(լեհ.)
- ↑ «Плес, княжество»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- ↑ Советское славяноведение, 1971 — Выпуски 2-6 — Страница 62
- ↑ Жозеф Барбаж. Экономическая география Польши (1951) — с. 91
- ↑ Успехи современной биологии (1999, т.119) — с. 145
- ↑ Замок в Пщине
- ↑ Замок в Пщине
- ↑ Замковый парк в Пщине
- ↑ «Палея» — здание княжеской администрации в Пщине
- ↑ Выставочный загон зубров в Пщине
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պշչինա ամրոցը Լեհաստանում
- Քաղաքի պաշտոնական էջը (լեհ.)
- Պշչինայի ամրոց (անգլ.),(գերմ.),(լեհ.)
|