Jump to content

Պետրոսի փողոց (Տագանրոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետրոսի փողոց
ռուս.՝ Петровская улица
Տագանրոգի պետական մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների ֆակուլտետի շենքը (Պետրոսի փող., 68)
Երկիր Ռուսաստան
Գտնվում էՏագանրոգ
Երկարություն2730 մետր
Սկիզբ1-ին Կրեպոստնոյ նրբանցք
ԱվարտՁերժինսկու փողոց
Նախկին անվանում2-րդ երկայնական
Մոսկովյան
Դվորյանսկայա
Բոլշայա
Պետրոսի
Լենինի
Պետրոսի (1941)
Լենինի (1943-1998)
Փոստային ինդեքս347900
Յանդեքս Քարտեզներում
Գուգլ Քարտեզներում

Պետրոսի փողոց (ռուս.՝ Петровская улица), ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի կենտրոնական փողոցը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է քաղաքի կենտրոնական պատմական մասում։ Սկսվում է 1-ին Կրեպոստնոյ նրբանցքից և ավարտվում Ձերժինսկու փողոցով։ Երկարությունը 2730 մ է։ Տների համարակալումը սկսվում է 1-ին Կրեպոստնոյ նրբանցքից[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փողոցը կոչվել է Տագանրոգի հիմնադիր Պետրոս Առաջինի պատվին։

1923 թվականից փողոցը կոչվում էր Խորհրդային պետության առաջնորդ Վլադիմիր Լենինի անունով։ 1998 թվականին փողոցի մի մասին` 1-ին Կրեպոստնոյ նրբանցքից մինչև Ձերժինսկու փողոցը, վերադարձվեց պատմական անվանումը` Պետրոսի։ Փողոցի` խորհրդային տարիներին կառուցապատված մասը շարունակում է կոչվել Լենինի փողոց[2]։

Փողոցի` Մշակույթի զբոսայգուց մինչև «Վոլնա» ռեստորանը (Տուրգենևի նրբանցք) ընկած հատվածը 1960-ական - 1970-ական թվականներին ոչ պաշտոնապես կոչվել է «Բրոդվեյ». դա եղել է երեկոյան զբոսանքի գլխավոր վայրը քաղաքում[3]։ Նաև օգտագործվել է այդ անվան կրճատ ձևը` «Բրոդ»[4]։

Փողոցում գտնվում են[խմբագրել | խմբագրել կոդը]

Տագանրոգ, Պետրոսի փողոց, մինչև 1917 թվականի լուսանկար, օտար լեզուների ֆակուլտետ
Տագանրոգ, Պետրոսի փողոց, մինչև 1917 թվականի լուսանկար
Տագանրոգ, Պետրոսի փողոց, մինչև 1917 թվականի լուսանկար
  • Կուլպինի տուն` Պետրոսի փող., 30 
  • Յանկելևիչի տուն` Պետրոսի փող., 32 
  • Պետրովի տուն` Պետրոսի փող., 36
  •  Կրասնուշկինի տուն` Պետրոսի փող., 37 
  • Տագանրոգի մետալուրգիական քոլեջ` Պետրոսի փող., 40 
  • Տրետյակովի տներ` Պետրոսի փող., 41, 43, 45 
  • Տագանրոգի կառավարման և տնտեսագիտության ինստիտուտ (Սերեբրյակովի տուն)` Պետրոսի փող., 47 
  • Կոբիլինի տուն` Պետրոսի փող., 49 
  • Տագանրոգի հրուշակեղենի ֆաբրիկա` Պետրոսի փող., 51 
  • Սկարամանգայի տուն` Պետրոսի փող., 53 
  • «Լուչ» կինոթատրոն` Պետրոսի փող., 57 
  • Շտրիմերի դեղատուն` Պետրոսի փող., 61 
  • «Բրիստոլ» (նախկին «Ցենտրալնայա») հյուրանոց` Պետրոսի փող., 64 
  • Սֆաելոյի տուն` Պետրոսի փող., 67 
  • Տագանրոգի պետական մանկավարժական ինստիտուտ (օտար լեզուների ֆակուլտետ)` Պետրոսի փող., 68 
  • Մագուլայի տուն` Պետրոսի փող., 70 
  • Տագանրոգի ծովային գործիքաշինության քոլեջ` Պետրոսի փող., 71 
  • Պոլյակովի տուն` Պետրոսի փող., 72 
  • Քաղաքապետարան` Պետրոսի փող., 73 
  • Կուկոլնիկի տուն` Պետրոսի փող., 74 
  • Պերուշինա-Գավիխայի տուն` Պետրոսի փող., 79, 81 
  • «Ռուսկի չայ» արտ-սրճարան` Պետրոսի փող., 81 
  • Պսալտիի տուն` Պետրոսի փող., 82
  • Ռազիի-Բոնդարենկոյի տուն` Պետրոսի փող., 84 
  • Խալիզովի տուն` Պետրոսի փող., 86 
  • Նախկին քաղաքային վարչության շենք` Պետրոսի փող., 87 
  • «Տեատրալնոյե» սրճարան` Պետրոսի փող., 88 
  • «Երիտասարդական կենտրոն» (Ուսուցչի տուն)` Պետրոսի փող., 89 
  • Չեխովի անվան դրամատիկական թատրոն` Պետրոսի փող., 90 
  • Չեխովի անվան կենտրոնական քաղաքային գրադարան` Պետրոսի փող., 96 
  • Վոլկովի տուն` Պետրոսի փող., 103ա
  • Մշակույթի քաղաքային տուն` Պետրոսի փող., 104 
  • Ն. Մալիգինայի երիտասարդական թատրոն` Պետրոսի փող., 104 
  • Ա. Մ. Գորկու անվան կենտրոնական քաղաքային զբոսայգի
  • Շտալբերգի տուն` Պետրոսի փող., 105 
  • Տագանրոգի երիտասարդության պալատ` Պետրոսի փող., 107 
  • Տագանրոգի մեքենաշինական քոլեջ` Պետրոսի փող., 109ա 
  • Սաբսովիչի տուն` Պետրոսի փող., 134 

Հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պետրոսի փողոցը վերանվանվել է 8 անգամ` 2-րդ երկայնական փող., Մոսկովյան փող., Դվորյանսկայա փող., Բոլշայա փող., Պետրոսի փող. Լենինի փող., Պետրոսի փող. (1941), Լենինի (1943-1998), և կրկին` Պետրոսի (մինչև Ձերժինսկու փողոցի հետ հատվելը, շարունակությունը` Լենինի փող.)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Энциклопедия Таганрога. — Таганрог: Антон, 1998. — 624 с.
  2. Киричек М.С. По ладоням твоих площадей. — Таганрог: Лукоморье, 2007. — 166 с.
  3. Феденко А. Театр — любовь моя. — Таганрог: Таганiй РогЪ. — 2008. — 96 с.
  4. Смирнов А. Я всех вас безумно люблю. — Ростов-на-Дону: Ростиздат, 2004. — Т. 1. — С. 156.