Ուսուցչի տուն (Տագանրոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Museum Silhouette.svg
Ուսուցչի տուն
Taganrog Dom Uchitelya 2012.jpg
Տեսակ կառույց
Երկիր Ռուսաստան
Տեղագրություն Տագանրոգ և Պետրոսի փողոց
Ուսուցչի տուն (Տագանրոգ)ը գտնվում է Ռուսաստանում
Ուսուցչի տուն (Տագանրոգ)
Կոորդինատներ: 47°13′3.0000000000041″ հս․ լ. 38°55′31.000000000799″ ավ. ե. / 47.217500000000001137° հս․. լ. 38.92527777777799969° ավ. ե. / 47.217500000000001137; 38.92527777777799969

Ուսուցչի տուն, հնագույն առանձնատուն Ռուսաստանի Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի կենտրոնական մասում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիսանկուղով միահարկ հնագույն առանձնատունը, որը գտնվում է Պետրոսի փողոց, 89 հասցեում, կառուցվել է XIX դարի սկզբին[1]։ Պատմության և ճարտարապետության հուշարձանների ցանկում ընդգրկված է որպես Կոմերցիոն դատարանի շենք։ Տունը պատկանել է. 1807 թվականից` քաղաքային այգու այգեպան Մանոյլո Լասկարակիին, 1873-1880 թվականներին` Տագանրոգի պատվավոր քաղաքացի Դմիտրի Լասկարակիին, 1890-1906 թվականներին` Ե. Ալեքսոպուլոյի ժառանգներին, 1915 թվականից` Տագանրոգի պատվավոր քաղաքացի Վ. Ի. Վորոնկինին։

Ըստ քաղաքի 1863 թվականի քարտեզի` շենքում տեղավորված է եղել «Կոմերցիոն դատարան մասնավոր տանը»։ 1912 թվականից` Ե. Մ. Գրանովսկու I կարգի մասնավոր ուսումնարան (արական վարժարանների կուրս` չորս հիմնական դասարան)` 120 ռուբլի տարեկան վճարով։

1943 թվականի դեկտեմբերի 3-ին շենքում բացվեց պիոներների տուն, որը գործեց այստեղ մինչև 1944 թվականի փետրվար (տեղափոխվեց Պ. Ի. Չայկովսկու անվան մանկական երաժշտական դպրոցի շենք)[2]։ Այնուհետև շենքում սկսեց գործել Ուսուցչի տունը (Լուսավորության աշխատողների շենք)։

1947 թվականին Տագանրոգի Ուսուցչի տան հիման վրա դաշնակահար և վոկալիստ Իվան Չանգլի-Չայկինը իր աշակերտ շնորհալի երգիչներից կազմավորեց ինքնագործունեության համույթ[3]։ Արտիստները կատարում էին տեսարաններ և մեներգեր Անտոն Ռուբինշտեյնի «Դև», Ջուզեպպե Վերդիի «Աիդա», Պյոտր Չայկովսկու «Մազեպա» և այլ օպերաներից։

1960-ական թվականներից մինչև 1980-ականների վերջը Ուսուցչի տանը գործել է Ժողովրդական դրամայի հանրահայտ թատրոնը, որը ղեկավարում էին Բ. Պոտիկը, ապա` Վ. Ռոգուլչենկոն։ Ժողովրդական թատրոնում խաղացել են հայտնի դերասաններ Վ. Վետրովը, Ս. Մախովսկին, Ա. Կուլեշովը, Վ. Խոդիկինը և այլք[4]։

Այժմ շենքում գտնվում է Մշակույթի համայնքային «Երիտասարդական կենտրոն» հաստատությունը[5]։ Նրա պատերի ներսում գործում են «Դոնի դերասանների համագործակցություն» և Նոնա Մալիգինայի թատրոնները, Միխայիլ Բասովի «400 հարված» կինոակումբը[6]։

Ուսուցչի տանն աշխատել և հանդես են եկել[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միխայիլ Բասով (1977)` ռուս ռեժիսոր-վավերագրող, մեդիանկարիչ։
  • Վլադիսլավ Վետրով (1964)` թատրոնի և կինոյի խորհրդային և ռուս դերասան, ռեժիսոր, սցենարիստ։ Ռուսաստանի վաստակավոր արտիստ։
  • Սերգեյ Լետով (1956)` ռուս երաժիշտ, սաքսոֆոնահար, իմպրովիզատոր։
  • Աննա Պոկրովսկայա (1904-2001)` խորհրդային մանկավարժ, Աշխարհի արդարակյաց[7]։
  • Վլադիմիր Ռոգուլչենկո (1950)` ռուս թատերական ռեժիսոր, դերասան, ՌԴ վաստակավոր արտիստ։
  • Ռոման Ստոլյար (1967)` ռուս կոմպոզիտոր և դաշնակահար-իմպրովիզատոր։
  • Իվան Չանգլի-Չայկին` ռուս մանկավարժ, դաշնակահար, վոկալիստ, Տագանրոգի ազգային օպերային թատրոնի ստեղծող։
  • Յուրի Շաբելնիկով (1959)` ռուս նկարիչ։

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Назаренко И.В. Работников просвещения дом // Таганрог. Энциклопедия. — Таганрог: Антон, 2008. — С. 595.
  2. Киричек М.С. Дворец пионеров и школьников // Таганрог. Энциклопедия. — Таганрог: Антон, 2008. — С. 312.
  3. Кукушин В.С., Бойко З.А. Музыкальная культура города Таганрога. — Ростов-на-Дону: ГинГо, 1999. — С. 26-28.
  4. Пащенко И., Протопопов В. Вот эта улица, вот этот дом — 2. Дом Ласкараки // Таганрогская правда. — 2011. — 13 мая.
  5. Собств. корр. Городской конкурс социальной рекламы «Жить здорово!» // l-is-l.ru. — 2012. — 13 марта.
  6. Демидов А. В Таганроге киноклуб «400 ударов» отметил своё пятилетие // www.ruffnews.ru. — 2015. — 18 мая.
  7. Шварцман И. Кто спас одного человека, тот спас весь мир // www.aen.ru. — 2004. — 26 февр.