Պետրոսի փողոց (Տագանրոգ)
Պետրոսի փողոց ռուս.՝ Петровская улица | |
---|---|
Տագանրոգի պետական մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների ֆակուլտետի շենքը (Պետրոսի փող., 68) | |
Երկիր | Ռուսաստան |
Գտնվում է | Տագանրոգ |
Երկարություն | 2730 մետր |
Սկիզբ | 1-ին Կրեպոստնոյ նրբանցք |
Ավարտ | Ձերժինսկու փողոց |
Նախկին անվանում | 2-րդ երկայնական Մոսկովյան Դվորյանսկայա Բոլշայա Պետրոսի Լենինի Պետրոսի (1941) Լենինի (1943-1998) |
Փոստային ինդեքս | 347900 |
Յանդեքս Քարտեզներում | |
Գուգլ Քարտեզներում |
Պետրոսի փողոց (ռուս.՝ Петровская улица), ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի կենտրոնական փողոցը։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է քաղաքի կենտրոնական պատմական մասում։ Սկսվում է 1-ին Կրեպոստնոյ նրբանցքից և ավարտվում Ձերժինսկու փողոցով։ Երկարությունը 2730 մ է։ Տների համարակալումը սկսվում է 1-ին Կրեպոստնոյ նրբանցքից[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փողոցը կոչվել է Տագանրոգի հիմնադիր Պետրոս Առաջինի պատվին։
1923 թվականից փողոցը կոչվում էր Խորհրդային պետության առաջնորդ Վլադիմիր Լենինի անունով։ 1998 թվականին փողոցի մի մասին` 1-ին Կրեպոստնոյ նրբանցքից մինչև Ձերժինսկու փողոցը, վերադարձվեց պատմական անվանումը` Պետրոսի։ Փողոցի` խորհրդային տարիներին կառուցապատված մասը շարունակում է կոչվել Լենինի փողոց[2]։
Փողոցի` Մշակույթի զբոսայգուց մինչև «Վոլնա» ռեստորանը (Տուրգենևի նրբանցք) ընկած հատվածը 1960-ական - 1970-ական թվականներին ոչ պաշտոնապես կոչվել է «Բրոդվեյ». դա եղել է երեկոյան զբոսանքի գլխավոր վայրը քաղաքում[3]։ Նաև օգտագործվել է այդ անվան կրճատ ձևը` «Բրոդ»[4]։
Փողոցում գտնվում են
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կուլպինի տուն` Պետրոսի փող., 30
- Յանկելևիչի տուն` Պետրոսի փող., 32
- Պետրովի տուն` Պետրոսի փող., 36
- Կրասնուշկինի տուն` Պետրոսի փող., 37
- Տագանրոգի մետալուրգիական քոլեջ` Պետրոսի փող., 40
- Տրետյակովի տներ` Պետրոսի փող., 41, 43, 45
- Տագանրոգի կառավարման և տնտեսագիտության ինստիտուտ (Սերեբրյակովի տուն)` Պետրոսի փող., 47
- Կոբիլինի տուն` Պետրոսի փող., 49
- Տագանրոգի հրուշակեղենի ֆաբրիկա` Պետրոսի փող., 51
- Սկարամանգայի տուն` Պետրոսի փող., 53
- «Լուչ» կինոթատրոն` Պետրոսի փող., 57
- Շտրիմերի դեղատուն` Պետրոսի փող., 61
- «Բրիստոլ» (նախկին «Ցենտրալնայա») հյուրանոց` Պետրոսի փող., 64
- Սֆաելոյի տուն` Պետրոսի փող., 67
- Տագանրոգի պետական մանկավարժական ինստիտուտ (օտար լեզուների ֆակուլտետ)` Պետրոսի փող., 68
- Մագուլայի տուն` Պետրոսի փող., 70
- Տագանրոգի ծովային գործիքաշինության քոլեջ` Պետրոսի փող., 71
- Պոլյակովի տուն` Պետրոսի փող., 72
- Քաղաքապետարան` Պետրոսի փող., 73
- Կուկոլնիկի տուն` Պետրոսի փող., 74
- Պերուշինա-Գավիխայի տուն` Պետրոսի փող., 79, 81
- «Ռուսկի չայ» արտ-սրճարան` Պետրոսի փող., 81
- Պսալտիի տուն` Պետրոսի փող., 82
- Ռազիի-Բոնդարենկոյի տուն` Պետրոսի փող., 84
- Խալիզովի տուն` Պետրոսի փող., 86
- Նախկին քաղաքային վարչության շենք` Պետրոսի փող., 87
- «Տեատրալնոյե» սրճարան` Պետրոսի փող., 88
- «Երիտասարդական կենտրոն» (Ուսուցչի տուն)` Պետրոսի փող., 89
- Չեխովի անվան դրամատիկական թատրոն` Պետրոսի փող., 90
- Չեխովի անվան կենտրոնական քաղաքային գրադարան` Պետրոսի փող., 96
- Վոլկովի տուն` Պետրոսի փող., 103ա
- Մշակույթի քաղաքային տուն` Պետրոսի փող., 104
- Ն. Մալիգինայի երիտասարդական թատրոն` Պետրոսի փող., 104
- Ա. Մ. Գորկու անվան կենտրոնական քաղաքային զբոսայգի
- Շտալբերգի տուն` Պետրոսի փող., 105
- Տագանրոգի երիտասարդության պալատ` Պետրոսի փող., 107
- Տագանրոգի մեքենաշինական քոլեջ` Պետրոսի փող., 109ա
- Սաբսովիչի տուն` Պետրոսի փող., 134
Հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լենինի կիսանդրի` Պետրոսի փող., 73, քաղաքային վարչակազմի շենքի մոտ
- «Եգիպտական բուրգ» քանդակագործական կոմպոզիցիա` Պետրոսի փող., 102, Գորկու զբոսայգու մուտքի մոտ
- «Ուղեփակոց» հուշանշան
- Վասիլի Մարգելովի կիսանդրի
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պետրոսի փողոցը վերանվանվել է 8 անգամ` 2-րդ երկայնական փող., Մոսկովյան փող., Դվորյանսկայա փող., Բոլշայա փող., Պետրոսի փող. Լենինի փող., Պետրոսի փող. (1941), Լենինի (1943-1998), և կրկին` Պետրոսի (մինչև Ձերժինսկու փողոցի հետ հատվելը, շարունակությունը` Լենինի փող.)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Энциклопедия Таганрога. — Таганрог: Антон, 1998. — 624 с.
- ↑ Киричек М.С. По ладоням твоих площадей. — Таганрог: Лукоморье, 2007. — 166 с.
- ↑ Феденко А. Театр — любовь моя. — Таганрог: Таганiй РогЪ. — 2008. — 96 с.
- ↑ Смирнов А. Я всех вас безумно люблю. — Ростов-на-Дону: Ростиздат, 2004. — Т. 1. — С. 156.