Քաղաքային վարչության շենք (Տագանրոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Museum Silhouette.svg
Քաղաքային վարչության շենք
Taganrog Gor Uprava 15.jpg
Տեսակ տեսարժանություն
Երկիր Ռուսաստան
Տեղագրություն Տագանրոգ
Քաղաքային վարչության շենք (Տագանրոգ)ը գտնվում է Ռուսաստանում
Քաղաքային վարչության շենք (Տագանրոգ)
Կոորդինատներ: 47°13′1.9199999999938″ հս․ լ. 38°55′31.799999999998″ ավ. ե. / 47.217199999999998283° հս․. լ. 38.92549999999999955° ավ. ե. / 47.217199999999998283; 38.92549999999999955

Քաղաքային վարչության շենք (ռուս.՝ Здание городской управы), առանձնատուն ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի կենտրոնական մասում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քառանկյուն սյուներով եռահարկ շենքը գտնվում է Պետրովսկայա փողոց, 87 հասցեում, Մալի Սադովի նրբանցքի դիմաց։ Շենքը բազմիցս վերակառուցվել է։

Այս հողատարածքում առաջին շենքը 1830-ական թվականներին կառուցել է վաճառական Դ. Պետրոկոկինոն[1]։ 1880-ական թվականների վերջում այն ձեռք է բերել կալվածատեր Կոզմա Կոմնենո-Վարվացին և հիմնովին վերակառուցել։ Շենքին ավելացվել է կցակառույց, բակի տնակը անցումով կապվել է գլխավոր շենքի հետ, ճակատը ձևավորվել է ըստ ճարտարապետական նորաձևությունների։ Շենքում եղել է 62 սենյակ, որոնք զբաղեցրել է Կոմնենո-Վարվացի ընտանիքը, որը բաղկացած էր ընտանիքի գլխից և երկու դուստրերից: 1905 թվականի առաջին ռուսական հեղափոխության իրադարձություններից հետո կալվածատեր Կեմնենո-Վարվացին, վախենալով իր կալվածքի գյուղացիների հուզումներից, որոշեց վաճառել իր հսկայական առանձնատունը։ Նման տագնապալի իրավիճակում այնտեղ ապրելը նա համարեց վտանգավոր[1]։

1907-1920 թվականներին շենքում գտնվում էր Քաղաքային վարչությունը, որը հետբարեփոխումային ժամանակահատվածում (1810 թվականից) դարձել էր քաղաքային ինքնակառավարման հիմնական գործադիր մարմինը։ 1909-1914 թվականներին սենյակներից մեկում տեղակայված էր ազգային պատկերասրահով քաղաքային թանգարանը։ 1918 թվականի հունվարի 17-ից փետրվարի 1-ին շենքը զբաղեցրել էր Տագանրոգի Բանվորների պատգամավորների խորհուրդը։ 1918 թվականի մայիսին քաղաք գերմանացիների, ապա դենիկինյան զորքերի գալով, Քաղաքային վարչությունը կրկին վերադարձավ իր տեղը[1]։ Խորհրդային իշխանության վերականգնումից հետո շենքը զբաղեցրել է Ռազմահեղափոխական կոմիտեն, որը 1920 թվականի հունվարի 10-ից մինչև հունիս քաղաքային իշխանության գլխավոր մարմինն էր։ Այնուհետև այստեղ տեղակայվեցին արհմիութենական ակումբը, լուսավորության աշխատողների տունը (Ուսուցչի տուն), ավտոմոտոակումբը[1]։ 1935 թվականի վերջում ամբողջ շենքը փոխանցվեց պիոներների և դպրոցականների քաղաքային պալատին[1][2]։

Տագանրոգի ֆաշիստական օկուպացիայի ժամանակ, 1942 թվականի ապրիլից շենքը զբաղեցրել է գերմանական ոստիկանությունը[1]։ Տագանրոգն ազատագրելիս շենքն այրվեց։ 1959 թվականի օգոստոսին շենքը սկսեցին վերականգնել, ընդ որում՝ ճակատն ու հատակագիծը զգալիորեն ձևփոխվեցին, ավելացվեց երրորդ հարկ, մուտքը ձևավորվեց չորս քառակուսի սյուներից կազմված սյունասրահով։ Շենքը փոխեց իր տեսքը և դարձավ դժվար ճանաչելի[1]։

Վերակառուցումից հետո շենքում տեղակայվել են բնակարաններ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Орлов Г. Н., Найговзин Л.И., Цымбал А.А. Памятники архитектуры, истории и культуры Таганрога на старых открытках и фотографиях. — Таганрог: Лукоморье, 2004. — С. 124.
  2. Киричек М.С. Дворец пионеров и школьников // Таганрог. Энциклопедия. — Таганрог: Антон, 2008. — С. 312.