Վոլկովի տուն (Տագանրոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Վոլկովի տուն
Տեսակտեսարժանություն և ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ և Պետրոսի փողոց
Ժառանգության կարգավիճակՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
Կոորդինատներ: 47°13′10.804800099995″ հս․ լ. 38°55′19.099200099988″ ավ. ե. / 47.21966800002777376° հս․. լ. 38.92197200002777180° ավ. ե. / 47.21966800002777376; 38.92197200002777180
Nuvola apps kview.png Արտաքին պատկերներ
Searchtool.svg Վոլկովի տուն

Վոլկովի տուն (ռուս.՝ Дом Волкова), հինավուրց առանձնատուն ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում։ Գտնվում է Պետրոսի փողոց, 103ա հասցեում։ Առանձնատունը մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ է (համաձայն 18.11.1992 թվականի թիվ 301 որոշման):

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրոսի փողոց, 103ա հասցեի չորս խոյազարդերով խոյակներ ունեցող և եռանկյունաձև ճակտոնով, բարձր իոնական սյուներով երկհարկանի տունը կառուցվել է XIX դարի առաջին կեսին՝ արքունի խորհրդական Ստեպան Ստեպանովիչ Վոլկովի միջոցներով։ Ս. Ս. Վոլկովը ժամանակին եղել է Տագանրոգի քաղաքապետարանին կից բանտերի կոմիտեի անդամ։

Արքունի խորհրդականի մահից հետո, 1880-ական թվականներին, տունը պատկանել է նրա դուստրերին՝ Գլաֆիրային, Զինաիդային, Լյուբովին և Օլգային։ 1910-ական թվականներին նրանք տունը վաճառել են թուրքահպատակ հույն Անտոն Կոստալասին, իսկ ձախից կցակառուցված տունը նույն ժամանակ գնել է նրա կինը՝ Արգիրիա Պանտելեևնան։ Այդ երկու տներում և բնակվել է Կոստալասների ընտանիքը։ 103ա տանը Անտոն Կոստալասը բացել է ռեստորան-սրճարան։ Տան աջից նա կցակառուցել է ևս մեկ մեկհարկանի տուն և այնտեղ բացել փոքր խանութ։ Կոստալասի սրճարանում ուրախ էր և աշխույժ. հույները սիրում և կարողանում էին լավ ժամանակ անցկացնել։ Տան սեփականատիրոջ եղբայրը՝ Դմիտրի Կոստալասը, Տագանրոգի Կոմերցիոն նրբանցքում գտնվող «Կարաիս» հյուրանոցի տերն էր։

1912 թվականին Կոստալասի տան բակային տարածքի մի մասը վարձակալեց ձեռնարկատեր Ա. Դ. Գեռնշտեյնը։ Բակում նա տանը կցակառուցեց 12x20 մ չափի երկար շինություն և այնտեղ բացեց «Ռոսիա» կինոթատրոնը, որտեղ ցույցադրվում էին ֆիլմեր։ Այս կինոթատրոնն այդ պահին առավել ընդարձակն էր քաղաքում։

Խորհրդային իշխանության տարիներին 103ա տանը գործել է Նորդրամատիկական թատրոնը, իսկ հետո այնտեղ եղել է մետաղագործների ակումբը։ 1934 թվականին շենքը փոխանցվել է կաշվի գործարանի ակումբին։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին, գերմանական օկուպացիայի ժամանակ, շենքը զբաղեցրել է Ուկրաինական ժողովրդական թատրոնը, պատերազմից հետո այնտեղ գործել են կաշվի գործարանի ակումբն ու կինոթատրոնը։ Նոր տնտեսական քաղաքականության (ՆԷՊ) տարիներին Անտոն Կոստալասի նախկին սրճարանը վերափոխեցին ճաշարանի։

Ներկայումս շենքում գործում են բազմաթիվ խանութներ։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արքունի խորհրդական Ստեպան Վոլկովի կառուցած երկհարկանի աղյուսե տունն ունի իոնական օրդերի բարձր սյուներ, ամբողջ տան պարագծով պսակող քիվ, երկլանջ տանիք։ Ներկված է սպիտակ։

Շենքը մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ է (որոշում թիվ 301, 18.11.92 թվական)։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гаврюшкин О. П. Вдоль по Питерской (Хроника обывательской жизни). — Таганрог: БАННЭРплюс, 2000. — 436 с.

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]