Կրասնուշկինի տուն (Տագանրոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Museum Silhouette.svg
Կրասնուշկինի տուն
2012 Taganrog Dom Krasnushkina.jpg
Տեսակ տեսարժանություն
Երկիր Flag of Russia.svg Ռուսաստան
Տեղագրություն Տագանրոգ
Կրասնուշկինի տուն (Տագանրոգ)ը գտնվում է Ռուսաստանում
Կրասնուշկինի տուն (Տագանրոգ)
Կոորդինատներ: 47°12′38.000000101596″ հս․ լ. 38°56′11.000000100396″ ավ. ե. / 47.21055555558377392° հս․. լ. 38.93638888891677396° ավ. ե. / 47.21055555558377392; 38.93638888891677396

Կրասնուշկինի տուն (ռուս.՝ Дом Краснушкина), հինավուրց առանձնատուն ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում (Պետրովսկայա փողոց, 37, հին համարակալմամբ` Պետրովսկայա փողոց, 9)։ Կառուցվել ենթադրաբար 1871 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տունը ենթադրաբար կառուցվել է 1871 թվականին։

141 թաղամասի` Առևտրային նրբանցքի անկյունից սկսած հատվածը 1879 թվականին պատկանել է Տագանրոգի պատվավոր ժառանգական քաղաքացի Զախարի Եգորովիչ Կրասնուշկինին (1816-1892)։ Ազնվական կազակական ցեղից սերած Զախարի Կրասնուշկինը գնդապետի աստիճանից հասել է մինչև գեներալ, Դոնի զորքերի մարզային բանակային ավագի պաշտոնին[1]։ Ձեռք բերելով այն կալվածքը Տագանրոգի կենտրոնում` նա այստեղ կառուցել է երկու երկհարկանի տուն` Պետրովսկայա, 7` անկյունում, և հարևանությամբ` Պետրովսկայա, 9-ում (հին համարակալմամբ)։ Երկու տունն իրարից բաժանում էր կռածո դարպասը, որը տանում էր դեպի ընդհանուր բակ։

1871 թվականից Կրասնուշկինն այս տանը շահագործել է «Գործվածքի պետերբուրգյան ընկերություն» ֆիրմայի խանութը։ Վաճառում էր տղամարդու և կանանց շերտինգե վերնաշապիկներ, բաճկոնակներ, սովորական և բատիստե թաշկինակներ, բոլորին անհրաժեշտ այլ ապրանք։ Այդ նույն տարիներին հայտնի էր այստեղ վարձավճարով տեղավորված Գենիգերի մելքիորե իրերի խանութը, որտեղ հատուկ պահանջարկ էին վայելում նրբաբլիթների համար մելքիորե սկահակները։ Հայտնի էին նաև Ա. Մ. Վալլերի մաքուր վուշե սպիտակեղեն վաճառող «Բիլլեֆելդ» խանութը և Բեշտավովների գործվածքի խանութը։

1911 թվականին այս տան բակում գործում էին Դանցիգերին պատկանող գոլորշով աշխատող ներկատունը և հագուստի մաքրման արհեստանոցը։

1926 թվականին շենքի կեսը զբաղեցրել է Ն. Կ. Բոյարովի «Կոճակներ և այլն» խանութը։ 1928 թվականին այստեղ է գործել է կոմիսիոն խանութ, 1931-ին` ունիվերսալ խանութ։ 1933 թվականին Կրասնուշկինի տանը բացվել է «Տորգսին» (արտասահմանցիների հետ առևտրի) համամիութենական միավորման վաճառասրահը[2]։

2015 թվականի մայիսի 31-ին տանը «Վերջին հասցե» համառուսաստանյան նախագծի շրջանակներում տեղադրվել է նշան` ի հիշատակ բռնադատված պետական, կուսակցական գործիչ Միխայիլ Բոնդարենկոյի[3][4]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրասնուշկինի տունը երկհարկանի աղյուսե սվաղված շենք է, որը կառուցված է նահանգային կլասիցիզմի ոճով ճարտարապետական նվազագույն տարրերով։ Առաջին հարկն ի սկզբանե նախատեսված է եղել խանութների համար։ Ունեցել է երեք դուռ և չորս պատուհան։ Երկրորդ հարկը եղել է բնակելի, մուտքը դեպի վեր` բակից։ Ճակատին` յոթ ուղղանկյուն պատուհան։

Տան հայտնի բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկա վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրասնուշկինի տունը, ի հեճուկս հեղափոխական, խորհրդային և վերակառուցման բոլոր իրադարձությունների, պահպանվել է գրեթե իր սկզբնական տեսքով։ Առաջին հարկում խանութներ են։ Երկրորդ հարկը զբաղված է բնակարաններով։ Բնակկոմունալ տնտեսության բարեփոխումների շրջանակներում շենքը հայտնվեց Տագանրոգի կապիտալ վերանորոգման 2015 թվականի ծրագրում. հայտարարվեց հիմքի, ջրա- և գազամատակարարման ներշենքային ինժեներական համակարգերի, նկուղային հարկի տարածքների, ճակատի վերանորոգման մասին[8]։

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Гаврюшкин О. П. Вдоль по Питерской (Хроника обывательской жизни). — Таганрог: БАННЭРплюс, 2000. — 436 с.
  2. Пащенко И. Были-небыли Таганрога. — Таганрог: Лукоморье, 2011. — С. 280.
  3. Собств. инф. Таганрог, ул. Петровская, 37 // www.poslednyadres.ru. — 2015. — 31 мая.
  4. Демидов А. Таганрог стал третьим городом проекта «Последний адрес» // www.ruffnews.ru. — 2015. — 31 мая.
  5. Ревенко Л. В. Бондаренко Михаил Маркович / Энциклопедия Таганрога. — Таганрог: Антон, 1998. — С. 198.
  6. Емельянов С. Художница Краснушкина // www.proza.ru. — 2009. — 13 апр.
  7. Краснушкина Елизавета Захарьевна // Донская энциклопедия. — Таганрогː Айкен, 2015. — Т. 1. — С. 409.
  8. Собств. инф. Таганрог. Ул. Петровская, 37 // Реформа ЖКХ. — 2015. — 5 февр.