Իգոր Բոնդարենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իգոր Բոնդարենկո
Bondarenko I M.jpg
Ծնվել էհոկտեմբերի 22, 1927(1927-10-22)[1]
ԾննդավայրՏագանրոգ, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Վախճանվել էհունվարի 30, 2014(2014-01-30)[1] (86 տարեկանում)
Վախճանի վայրՏագանրոգ, Ռոստովի մարզ, Ռուսաստան[1]
Գրական անունИгорь Бондаренко
Մասնագիտությունգրող
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
ԿրթությունՌոստովի պետական համալսարան
Ժանրերվեպ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Պարգևներ«1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան «Աշխատանքի վետերան» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 50-ամյակ» հոբելյանական շքանշան Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 60-ամյակ» հոբելյանական շքանշան և Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակ» հոբելյանական շքանշան
Igor Bondarenko Վիքիպահեստում

Իգոր Միխայլովիչ Բոնդարենկո (ռուս.՝ И́горь Миха́йлович Бондаре́нко, հոկտեմբերի 22, 1927(1927-10-22)[1], Տագանրոգ, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - հունվարի 30, 2014(2014-01-30)[1], Տագանրոգ, Ռոստովի մարզ, Ռուսաստան[1]), խորհրդային ռուս գրող: Հայրենական մեծ պատերազմի և Գերմանիայի հակաֆաշիստական ինքնապաշտպանության (1943-1944) մասնակից, ԽՍՀՄ գրողների միության անդամ (1970): Ռուս գրողների միության հիմնադիրներից մեկն է (հիմնադիր համագումարի պատվիրակ 1991 թվականին), 1991-1997 թվականներին ղեկավարել է Ռոստովի տարածաշրջանային կազմակերպությունը: «Мапрекон» անկախ հրատարակչության հիմնադիր և անփոփոխ ղեկավար: Տագանրոգ քաղաքի պատվավոր քաղաքացի: Հասարակական գործիչ, 2003-2010 թվականներին` Տագանրոգի Չեխովյան մշակութային հիմնադրամի վարչության նախագահ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարրի Միխայլովիչ Բոնդարենկոն ծնվել է 1927 թվականին Տագանրոգում, որտեղ էլ անցել է նրա մանկությունը: Նախքան ծնողների ձերբակալումը սովորել է թիվ 10 դպրոցում, մոր ձերբակալությունից հետո տեղափոխվել է թիվ 6 դպրոց, Կասպերովկա, ուր նրան տեղափոխել էին հարազատները:

Հայրը` գրող Միխայիլ Մարկովիչ Բոնդարենկոն, Տագանրոգի ԽՄԿԿ (բ) քաղաքային կոմիտեի երկրորդ քարտուղարն էր, 1937 թվականին ձերբակալվել էր որպես «ժողովրդի թշնամի» և գնդակահարվել էր 1938 թվականի հունիսի 19-ին Ռոստովում: Թաղման վայրն անհայտ է: 1956 թվականի դեկտեմբերի 28-ին ԽՍՀՄ Գերագույն դատարանի ռազմական կոլեգիան հետմահու Միխայիլ Մարկովիչ Բոնդարենկոյին արդարացրել է, իսկ կուսակցության քաղկոմը հետմահու վերականգնել է նրան ԽՄԿԿ (բ) շարքերում:

Մայրը` գրող Քսենյա Տիխոնովնա Բոնդարենկոն, տնային տնտեսուհի էր: ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատը 1938 թվականի օգոստոսին ձերբակալել է նրան: Որպես ժողովրդի թշնամու որդի` Գարրիին պետք է ուղարկեին մանկատուն: Նրան փրկել է զարմուհին` 18-ամյա Անյան, ով տղային տարել է իր մոտ[2]: Մայրն ազատ է արձակվել նույն տարվա նոյեմբերին, սակայն ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի որոշմամբ, որպես «սոցիալապես վտանգավոր տարր», երկու տարի եղել է խիստ հսկողության տակ: 1989 թվականի հունվարի 16-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշմամբ բոլոր մեղադրանքները նրա վրայից հանվել են, և նա ճանաչվել է 1930-ական թվականների քաղաքական ռեպրեսիաների չհիմնավորված զոհ:

1942 թվականին Գարրի Բոնդարենկոյին նացիստները օկուպացված Տագանրոգից բռնի տարել են Գերմանիա, որտեղ նա գտնվել է Էրնստ Հենկելի ավիացիոն գործարանին կից Ռոստոկ քաղաքի «Rostock-Marienehe» համակենտրոնացման ճամբարում[3]: Նրա ճամբարային համարը եղել է 47704: 1943-1944 թվականներին եղել է ֆրանսիական հակաֆաշիստական շարժման ​​դիմադրության անդամ: 1945 թվականին Բոնդարենկոն փախել է ճամբարից և կամավոր միացել Կարմիր բանակին, Երկրորդ բելառուսական ճակատի կազմում մասնակցել մարտերին: Գերմաներենի իմացության համար եղել է հետախուզական գնդում: Պատերազմն ավարտել է որպես ականանետային մարտկոցի վարորդ:

Հաղթանակից հետո Բոնդարենկոյի ծառայած ստորաբաժանումը ներգրավված է եղել «Вервольф» դիվերսիոն խմբերի լուծարման մեջ` մնալով հիտլերյան հրամանատարության տակ Մեկլենբուրգի և Պոմերանիայի տարածքում:

1945 թվականի ապրիլ, Օդերում, շաքային ռազմական հետախույզ Գարրի Բոնդորենկոն

1951 թվականին զորացրվելուց հետո վերադարձել է Տագանրոգ, էքստերն քննություններ հանձնել միջնակարգ դպրոցի դասընթացի համար (Չեխովի անվան թիվ 2 դպրոց)[4] և ընդունվել Ռոստովի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ, որը 1956 թվականին ավարտել է գերազանցությամբ:

Համալսարանն ավարտելուց հետո Ղրղզստանի Բալիկչի ավանում աշխատել է որպես ուսուցիչ (1956-1958), որտեղ դասավանդել է ռուսաց լեզու և գրականություն, ինչպես նաև կազմակերպել է դասընթացներ ավտովարորդների համար:

1958 թվականին ընդունվել է «Դոն» ամսագրի խմբագրությունում որպես գրական աշխատակից, 1962 թվականին նշանակվել է ամսագրի գործադիր քարտուղար[5] և այս պաշտոնում աշխատել է մինչև 1991 թվականը: 1963 թվականին դարձել է ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ, 1970 թվականին` ԽՍՀՄ գրողների միության անդամ:

Բոնդարենկոյի ստեղծագործություններն առաջին անգամ հրատարակվել են 1947 թվականին: Ավելի ուշ նրա գիրքը հրատարակել են երկրի առավել հայտնի հրատարակչություններ` «Սովետական ​​գրող», «Ժամանակակից», «Ռազմական հրատարակում», «Խորհրդային Ռուսաստան» (Մոսկվա), «Խորհրդային գրող» (Կիև): Գրքերի ընդհանուր շրջանառությունը (բացառությամբ արտասահմանում հրապարակվածների) կազմել է ավելի քան 2 միլիոն օրինակ:

Բոնդարենկոն 34 գրքերի հեղինակ է: Գրողի ստեղծագործությունները թարգմանվել են գերմաներեն, հունգարերեն, բուլղարերեն և ԽՍՀՄ ժողովուրդների այլ լեզուներով:

Կյանքի վերջին տարիներին Իգոր Բոնդարենկոն աշխատել է «Հորձանուտ» կիովեպի վրա[6]:

Մահացել է Տագանրոգում` 2014 թվականի հունվարի 30-ին[7][8]:

Չնայած Բոնդարենկոյի կտակի` աճյունափոշին լցնել Տագանրոգի ծովածոց[9], նա թաղվել է Տագանրոգի Նիկոլաևյան գերեզմանատան Փառքի ծառուղում[10]:

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան (06.04.1985[11] № 1167735)
  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի մեդալ»
  • «Խորհրդային բանակի և նավատորմի 30-ամյակի մեդալ»
  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի 20-ամյա հաղթանակի մեդալ»
  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի 30-ամյա հաղթանակի մեդալ»
  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի 40-ամյա հաղթանակի մեդալ»
  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի 50-ամյա հաղթանակի մեդալ»
  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի 60-ամյա հաղթանակի մեդալ»
  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի 65-ամյա հաղթանակի մեդալ»
  • «Աշխատանքի վետերան մեդալ» (1982)
  • 1941-1945 թթ.«Ճակատային զինվոր» նշան
  • Շոլոխովյան մեդալ № 22 (մայիսի 24, 2005)
  • Ա. Չեխովի 150-ամյա հիշատակի մեդալ (№ 1282-вх)
  • Տագանրոգի պատվավոր քաղաքացի (շքանշան № 35)

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրը` Միխայիլ Մարկովիչ Բոնդարենկո (1905-1938), խորհրդային պետական և կուսակցական գործիչ, Տագանրոգի ԽՄԿԿ (բ) քաղաքային կոմիտեի երկրորդ քարտուղար
  • Մայրը` գրող Քսենյա Տիխոնովնա Բոնդարենկո, տնային տնտեսուհի
  • Կինը` Նատալյա Նիկոլաևնա Բոնդարենկո (օրիորդական ազգանունը` Սիվոկոն, 1933-1991), նավատորմի ինժեներ-մեխանիկ
  • Դուստրը` Եվգենիա Գարրիևնա Իվանովա (1961), լրագրող
  • Զարմիկը` Նիկոլայ Պանտելեևիչ Կոնստանտինով (1920-1982), խորհրդային ռազմական հրամանատար, հրետանու գեներալ-մայոր[12]

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2015 թվականի ապրիլին Չեխովի անվան Տագանրոգի քաղաքային գրադարանի անձնակազմի նախաձեռնությամբ հարց է բարձրացվել գրադարանի մասնաճյուղերից մեկը (մասնաճյուղ № 7, Լիզա Չայկինայի փողոց 43) անվանել Գարրի Բոնդարենկոյի անունով[13]: Տագանրոգի բնակիչները հանավություն են տվել նախաձեռնությանը և 2015 թվականի հոկտեմբերի 21-ին գրադարանի № 7 մասնաճյուղն անվանվել է գրողի անունով[14]:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Իգոր Բոնդորենկո, Տագանրոգ, 2006
  1. Рассказы. - Ростов н/Д: Кн. изд-во, 1964. - 88 с., ил.
  2. Кто придет на «Мариине»: Повесть. - Ростов н/Д: Кн. изд-во, 1967. - 238 с.
  3. Алексей и Рита: Рассказы. - Ростов н/Д: Кн. изд-во, 1968. - (ЦДБ им. М. Горького); 1969. - 180 с.
  4. Произведения И. М. Бондаренко. Отдельные статьи: Рассказы Ростов н/Д: Кн. изд-во, 1969. - 88 с.
  5. Жёлтый круг: Повесть. - Ростов н/Д: Кн. изд-во, 1973. - 192 с.
  6. Последний день: Рассказы, очерки. - Ростов н/Д: Кн.изд-во, 1974. - 192с.
  7. Березовый сок: Рассказы. - Ростов н/Д: Кн. изд-во, 1976. - 286 с.
  8. Кто придет на «Мариине». Жёлтый круг: Повести. - Ростов н/Д: Кн. изд-во, 1977. - 255 с.
  9. Жовте Коло: Повесть. - Киев: Радяньский письменник, 1977.
  10. Такая долгая жизнь: Роман. Кн. 1. - Ростов н/Д: Кн. изд-во, 1978. - 240 с.
  11. Такая долгая жизнь: Роман. Кн. 2. - Ростов н/Д: Кн. изд-во, 1980. - 272 с.
  12. Такая долгая жизнь: Роман. - М.: Сов. писатель. - 1980. - 624 с.
  13. Такая долгая жизнь: Роман-дилогия. - Ростов н/Д: Кн.изд-во, 1982. - 624 с.
  14. Такая долгая жизнь: Роман-дилогия. - Ростов н/Д: Ростиздат, 1984.
  15. Кто придет на «Мариине»: Повести. - М.: Современник, 1984. - 223 с.
  16. Им снился зелёный луг: Повесть, рассказы. - Ростов н/Д: Кн. изд-во, 1984. - 288 с.
  17. Красная тройка: Роман // Дон. - 1985. - № 5. - С. 50-113; № 6. - С. 41-107.
  18. Такая долгая жизнь: Роман. В 2-х кн. Кн. 1. - Ростов н/Д: Кн.изд-во, 1987. - 320 с.; Кн. 2 - 352 с.
  19. Astrid: Повесть. - Ростов н/Д: Кн. изд-во, 1989. - 288 с.
  20. Astrid. Кто придет на «Мариине»: Повести. - Ростов н/Д: ПИКА, 1989. - ISBN 5-7509-0110-6.
  21. Такая долгая жизнь: Роман-дилогия. - М.: Сов. писатель, 1990. - 624 с. - ISBN 5-265-01055-6.
  22. Красные пианисты: Роман, повесть. - М.: Воениздат, 1990. - 366 c. - ISBN 5-203-01019-6.
  23. Красные пианисты: Роман-хроника. - М.: Воениздат, 1991.
  24. Приговор обжалованию не подлежит: Повесть. - М.: Сов. Россия, 1991. - ISBN 5-268-01058-1.
  25. Astrid: Повесть. - М.: Современник, 1991. - ISBN 5-270-01273-1.
  26. Красные пианисты; Кто придет на «Мариине»; Обжалованию не подлежит. - Ростов н/Д: Ред. журн. «Дон», 1991. - 464 с.
  27. Astrid: Повесть. - Ростов н/Д: Изд-во бюро пропаганды Союза писателей РСФСР, 1993.
  28. Красные пианисты: Роман-хроника. - Ростов н/Д: Мапрекон, 1994. - ISBN 5-7509-0263-3.
  29. Астрид. Кто придет на «Мариине». Обжалованию не подлежит. Генерал в отставке: Повести, рассказы. Ростов н/Д: «Мапрекон», 1997. - 416 с. - ISBN 5-8319-0053-3.
  30. Избранное. В 3-х томах. - Таганрог: Таганий Рогъ, 2007. - 1020 с. - ISBN 978-5-903458-02-8, ISBN 978-5-903458-05-9.
  31. Красные пианисты. Жёлтый круг. / Серия «Особо опасен для рейха». - М.: Вече, 2008. - 412 с. - ISBN 978-5-9533-3559-1.
  32. Кто придет на «Мариине». Астрид. / Серия «Особо опасен для рейха». - М.: Вече, 2009. - 408 с. - ISBN 978-5-9533-3560-7.
  33. Кто придет на «Мариине» / Серия «Военные приключения». - М.: Вече, 2010. - 406 с. - ISBN 978-5-9533-4516-3.
  34. Красные пианисты. Жёлтый круг. - М.: ООО «Книга по Требованию», 2012. - 420 с. (издана по технологии «Печать по требованию|Print-on-Demand»: макет издательства Вече, 2008. - 412 с. - ISBN 978-5-9533-3559-1.).

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Писатели Дона: Биобиблиогр. сб / [Сост. Г. Г. Тягленко]. - Ростов н/Д: Кн. изд-во, 1976. - 288 с. - 10 000 экз.
  • Писатели Дона: Биобиблиогр. указ / [О. И. Кузина и др.]. - изд. 2-е, испр. и доп. - Ростов н/Д: Кн. изд-во, 1986. - 416 с. - 20 000 экз.
  • Швецова Г. Такая долгая жизнь // Таганрогская правда. - 2009. - 18 дек.
  • Дитрих Петцольд Бомбы, книги и агенты // Остзее Цайтунг. - 2009. - 5 дек.
  • Славская М. Судьба донского резидента // ПроРостов. - 2009. - № 3.
  • Славская М. Шпионские хроники // Аргументы недели. - 2009. - 22 янв.
  • Котовсков Вл. Наши земляки. - Ростов-на-Дону: Ростиздат, 2008. - С. 225-241. - ISBN 978-5-7509-0987-2.
  • Зарубина Л. Заживо похороненный // Домашняя газета. - 2007. - 24 окт.
  • Котовсков Вл. Большой писатель большого времени // Наше время. - 2007. - 24 окт.
  • Иванова Е. Судьба в крутых виражах эпохи // Вечерний Ростов. - 2007. - 23 окт.
  • Малиновский А. Писательская стезя Игоря Боондаренко // Таганрогская правда. - 2007. - 19 окт.
  • Котовсков Вл. Писатель, публицист, общественный деятель // Звезда. - 2007. - 29 окт.
  • Таганрог в литературе / Сост. И. М. Бондаренко. - Таганрог: Лукоморье, 2007. - 369 с. - ISBN 978-5-902450-11-5.
  • Синькова А. Дней и вёрст особый счет // Таганрогская правда. - 2007. - 14 сент.
  • Бондаренко И. О чеховской школе, о времени и о себе… // Таганрогская правда. - 2006. - 1 сент.
  • Оленев А. Без права на вымысел // Вечерний Ростов. - 2006. - 14 июля.
  • Писатели России. Шолоховский край / Сост. и гл. ред. Г. Губанов. - Ростов-на-Дону: Книга, 2006. - С. 141-145. - ISBN 5-481-00623-5.
  • Писатели России. Игорь Михайлович Бондаренко. - Ростов-на-Дону: Новая книга, 2006. - 122 с.
  • Зарубина Л. Шпион всех времен и народов // Домашняя газета. - 2005. - 12 янв.
  • Петраченко В. Такая долгая жизнь // Звезда. - 2002. - 11 ноября.
  • Мальдейман О. Записки разведчика // Аргументы и факты. - 2002. - 22 окт.
  • На пороге XXI века. Российский автобиблиографический ежегодник. Том первый. - М.: Московский парнас, 1999.
  • Кремнев А. Я жил под дамокловым мечом… // Приазовский край. - 1997. - 23 окт.
  • Карл Хайнц Янке О Вашей судьбе ещё так мало известно // Остзее Цайтунг. - 1989. - 10 сент.
  • Дитрих Петцольд. Через страдания и борьбу // Остзее Цайтунг. - 1988. - 19 ноября.
  • Гура В. Встреча с писателем: [И. М. Бондаренко в авиационном техникуме] // Таганрогская правда. - 1988. - 21 янв.
  • Гура В. Такая долгая встреча // Таганрогская правда. - 1987. - 4 нояб.
  • Скребов Н. М. Сегодня исполняется 60 лет донскому писателю Игорю Бондаренко // Комсомолец. - 1987. - 22 окт.
  • Ткаченко П., Каушанский В. Чтобы не разойтись с правдой // Красная Звезда. - 1984. - 16 ноября.
  • Педенко С. Фронт без линии фронта // Литературная Россия. - 1984. - 13 июля.
  • Лебеденко П. В. В русле шолоховских традиций // Литературная Россия. - 1984. - 17 февр.
  • Иванов А. Начинается с корней // Литературное Обозрение. - 1984. - № 2.
  • Николаев Б. Рабочей гвардии сыновья // Литературная Россия. - 1983. - 3 июля.
  • Франц Хильмар. Росток - встречи с одним городом // Остзее Цайтунг. - 1981. - 21 ноября.
  • Яковлев Б. «…не поле перейти» // Литературное Обозрение. - 1980. - № 7.
  • Буханцов Н. Характер современника // Литературная Россия. - 1978. - 22 дек.
  • Добровольсикй О. Чувство долга // Литературная Россия. - 1978. - 13 янв.
  • Изюмский Б. В. На новую ступень // Молот. - 1977. - 25 ноября.
  • Костоглодова М. Н. Всего половина века // Молот. - 1977. - 22 окт.
  • Агуренко Б. П. Дорогое и близкое: Интервью // Вечерний Ростов. - 1977. - 21 окт.
  • Геращенко А. И. В единстве с миром // Молот. - 1974.
  • Фоменко В. Д. «Алексей и Рита»// Веч. Ростов. - 1969. - 16 авг.
  • Джичоева Е. Г. Герои живут рядом // Молот. - 1969. - 19 авг.
  • Островский Я. Боец незримого фронта // Литературная Россия. - 1968. - 9 мая.
  • Кондаков А. Под чужим именем // Красное знамя. - 1967. - 5 авг.
  • Шишов В. Хорошее начало //Литературная Россия.- 1964.- 30 окт

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #1047114038 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. Ярыгина Г. Это было в Таганроге в грозном зареве войны… // Молот. - 2010. - 26 марта.
  3. Ильич С. Игорь Бондаренко: «Авиаимперия Хейнкеля осталась только в моих книгах» // www.rostovnews.net. - 2013. - 9 мая.
  4. Два века Таганрогской гимназии. - Таганрог: БАННЭРплюс, 2007. - 288 с. - ISBN 978-5-98472-011-3.
  5. Gulyas Imre. Vendegunk volt: I. M. Bondarenko // Naplo. — 1972. — 28 июня.
  6. Прачева И. «Водоворот» Игоря Бондаренко // Таганрог. — 2012. — 2 ноября.
  7. Собств. корр. Ушел из жизни писатель Гарри Михайлович Бондаренко // Русская планета. — 2014. — 31 янв.
  8. Собств. корр. На 87-м году жизни скончался писатель Игорь Бондаренко // Дон-ТР. — 2014. — 31 янв.
  9. Строганов А. Год назад не стало таганрогского писателя Игоря (Гарри) Бондаренко // www.ruffnews.ru. — 2015. — 30 янв.
  10. Строганов А. «Такая долгая жизнь» закончилась // Русская планета. — 2014. — 5 февр.
  11. «Запись о награждении»։ ОБД «Подвиг Народа»։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-18-ին։ Վերցված է 2012-10-14 
  12. Гораль А. Игорь Михайлович Бондаренко. - Ростов-на-Дону: Новая книга, 2006. - С. 60.
  13. Собств. инф. Памяти писателя // Таганрогская правда. - 2015. - 15 апр. - С. 2.
  14. Собств. корр. В Таганроге библиотеке присвоили имя писателя Бондаренко // www.ruffnews.ru. - 2015. - 21 окт.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]