Կուլպինի տուն (Տագանրոգ)
![]() | |
Տեսակ | տեսարժան վայր |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Տագանրոգ |
![]() | |
![]() | |
Կուլպինի տուն (ռուս.՝ Дом Кульпина), երկհարկանի շենք Ռուսաստանի Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում։ Գտնվում է Պետրոսի փողոցում։ Մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ է` համաձայն 2002 թվականի դեկտեմբերի 31-ի թիվ 124 հրամանի։
Հասցեն` ք. Տագանրոգ, Պետրոսի փողոց, տուն 30։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() | |
---|---|
![]() |
Կուլպինի տունը |
Տագանրոգ քաղաքի Պետրոսի փողոցի և Նեկրասովի նրբանցքի խաչմերուկում գտնվող թիվ 30 տունը կառուցվել է մոտ 1870 թվականին։ Հենց սկզբից այնտեղ ապրել է ենթասպա Պավել Բույանովսկու ընտանիքը։ 1880-ական թվականների վերջից մինչև 1918 թվականը տանը բնակվել է նրա ազգականը՝ Անտոնը[1]։
Տան առաջին սեփականատերը եղել է թուրքահպատակ Իվան Կոնտեմիրովը։ 1870-ական թվականների վերջում նա տունը վաճառել է տագանրոգցի վաճառական Դմիտրի Ֆեոդորովիչ Կուլպինին։ Վերջինս եղել է հավատացյալ, հաճախել է եկեղեցի, աշխատել է Նիկոլաևյան մանկատանը կից գործող եկեղեցում որպես երեց։ Տունը գնելու համար միջոցները նա վաստակել է՝ զբաղվելով մանր առևտրով[1]։
XX դարի սկզբին տնատիրությունն անցել է Կուլպինի ժառանգներին։ 1925 թվականին, շենքի վերջին սեփականատեր վաճառական Բորիս Ֆեոդորովիչ Կուլպինի օրոք, շենքն ազգայնացվել է[1]։
1910-ական թվականներին տան մի քանի սենյակներ վարձով տրվում էին նավահանգստի պետ, արքունի խորհրդական Ա. Պ. Սեմենյուտային։ Սեմենյուտան մահացել է 1912 թվականի սեպտեմբերին։ Նույն տանը ժամանակին աշխատել է տիկին Ն. Ֆիվետի արհեստանոցը, որը զբաղվել է զգեստների կարուձևով։ Նա նաև իր գործն է սովորեցրել ցանկացողներին[1]։
1928 թվականին տանը գտնվել է ատաղձագործական արհեստանոց, որտեղ արտադրվել է կահույք, ավելի ուշ այստեղ գործել է սոցիալական դաստիարակության ինստիտուտը[1]։
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարմիր աղյուսից կառուցված տան ուղղանկյուն պատուհանները զարդարում են եռանկյունաձև քիվերն ու զարդաքիվերը։ Առաջին հարկի պատուհանները պատրաստված են կողպեքային քարով։ Շենքի անկյունում կառուցված է պատուհանով և սայրաձողով աշտարակ։
Խորհրդային իշխանության տարիներին շենքն ազգայնացվել է։ Ներկայումս սա բնակելի տուն է։ Մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ է[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Дом 30 - Исторический Таганрог»։ web.archive.org։ 2013-10-11։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-11-ին։ Վերցված է 2022-05-20
- ↑ «Органы исполнительной власти. Список опубликованных правовых актов за 06.08.2019»։ Արխիվացված է օրիգինալից 2022-05-20-ին։ Վերցված է 2022-05-20
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Гаврюшкин О. П. Вдоль по Питерской (хроника обывательской жизни). Таганрог, 2000.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Таганрог ул. Петровская, 30 Archived 2013-10-11 at the Wayback Machine.
- Улица Петровская Таганрог Archived 2018-04-06 at the Wayback Machine.