Նեկրասովի նրբանցք (Տագանրոգ)
Նեկրասովի նրբանցք ռուս.՝ Некрасовский переулок | |
---|---|
Ինժեներատեխնոլոգիական ակադեմիայի «Դ» մասնաշենք` Նեկրասովի նրբանցք, 44 | |
Երկիր | Ռուսաստան |
Գտնվում է | Տագանրոգ |
Երկարություն | 1350 մետր |
Սկիզբ | Շմիդտի փողոց |
Ավարտ | 3-րդ Նադգոռնայա փողոց |
Նախկին անվանում | Առաջին երկայնական նրբ., Պալատական նրբ. |
Անվանվել է | Նիկոլայ Նեկրասով |
Փոստային ինդեքս | 347900 |
Յանդեքս Քարտեզներում | |
Գուգլ Քարտեզներում |
Նեկրասովի նրբանցք (ռուս.՝ Некрасовский переулок), նրբանցք ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի կենտրոնական պատմական մասում։ Անվանված է ռուս անվանի բանաստեղծ Նիկոլայ Նեկրասովի պատվին։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Շմիդտի փողոցի և 3-րդ Նադգոռնայա փողոցի միջև։ Հատում է Մայակովսկու հրապարակը, Էնգելսի, Կարլ Լիբկնեխտի, Չեխովի, Ալեքսանդրի, Ֆրունզեի, Պետրոսի, Հունական փողոցները։ Երկարությունը` 1350 մետր։ Տների համարակալումը սկսվում է Հունական փողոցից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբնապես կոչվել է Առաջին երկայնական նրբանցք, այնուհետև` Պալատական նրբանցք[1]։
В XVIII-XIX դարերում Նեկրասովի նրբանցքը եղել է սահմանային Տագանրոգի ամրոցի և քաղաքային շինությունների միջև[2]։
Նեկրասովի նրբանցքի շատ շինություններ չեն հասել մեր օրերին։ Այդ տարածքը կառուցապատվում էր ցածր խրճիթներով, փոքր խանութներով, կրպակներով։ 1980-ական թվականներին դրանք քանդվեցին[2]։
1923 թվականին վերանվանվել է ի պատիվ ռուս անվանի բանաստեղծ Նիկոլայ Նեկրասովի[1]։ Հատկանշական է, որ գրողը Տագանրոգի հետ ոչ մի առնչություն չի ունեցել[1]։
Նրբանցքում գտնվում են
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալեքսանդր I-ի պալատ` Նեկրասովի նրբանցք, 10
- Ինժեներատեխնոլոգիական ակադեմիայի № 4 հանրակացարան` Նեկրասովի նրբանցք, 17
- № 8 միջնակարգ դպրոց` Նեկրասովի նրբանցք, 71
- Ինժեներատեխնոլոգիական ակադեմիայի «Գ» մասնաշենք (ձախ թև)` Նեկրասովի նրբանցք, 42
- Ինժեներատեխնոլոգիական ակադեմիայի «Դ» մասնաշենք` Նեկրասովի նրբանցք, 44
Հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անատոլի Լոմակինի կիսանդրի (քանդակագործ` Նիկոլայ Սելիվանով)` № 8 միջնակարգ դպրոցի առջևի պուրակում[1]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Киричек М. С. По ладоням твоих площадей. — Таганрог: Лукоморье, 2007. — С. 16.
- ↑ 2,0 2,1 «Некрасовский переулок». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2017 Ապրիլ 6-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն)