Չեխովի փողոց (Տագանրոգ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Չեխովի փողոց (այլ կիրառումներ)
Չեխովի փողոց ռուս.՝ Улица Чехова | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Գտնվում է | Տագանրոգ |
Երկարություն | մոտ 7850 մետր[1] |
Սկիզբ | Շևչենկոյի փողոց |
Ավարտ | «Պրոստոկվաշինո» միկրոշրջան |
Նախկին անվանում | 5-րդ Երկայնական փողոց Կուպեչեսկայա փողոց Պոլիցեյսկայա փողոց Ալեքսանդրի փողոց |
Անվանվել է | Անտոն Չեխով |
Փոստային ինդեքս | 347939, 347930 և 347927 |
Յանդեքս Քարտեզներում |
Չեխովի փողոց (ռուս.՝ Улица Чехова), փողոց ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում։ Քաղաքի ամենաերկար փողոցներից մեկն է։ Անվանված է մեծ ռուս գրող, Տագանրոգում ծնված Անտոն Չեխովի պատվին։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Փողոցը սկիզբ է առնում Շևչենկոյի և Հունական փողոցների միաձուլման վայրից, Տագանրոգի ծովային նավահանգստի հարևանությամբ։ Սկզբնամասում փողոցն անցնում է հյուսիսարևմտյան ուղղությամբ` քաղաքի պատմական կենտրոնով, Ռոզա Լյուքսեմբուրգի և Ալեքսանդրի փողոցների միջև մինչև Կարմիր հրապարակ և Կենտրոնական շուկա։ Շրջանցելով դրանք երկու կողմից` փողոցը հատում է, համապատասխանաբար, Կոմսոմոլսկի և Գոգոլի նրբանցքները։ Տրանսպորտնայա փողոցը հատելիս Չեխովի փողոցը թեքվում է դեպի արևմուտք, հատում Կալինինի, Ժդանովի, Լոմոնոսովի, Ֆադեևի և այլ փողոցներ և ավարտվում Տագանրոգի նոր միկրոշրջանում` «Պրոստոկվաշինոյում»։
Փողոցի երկարությունը 7850 մ է[2]։
Տների համարակալումը սկսվում է Շևչենկոյի փողոցից։
Անվանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Փողոցի նախկին անունները ժամանակագրական կարգով.
- 5-րդ Երկայնական
- Կուպեչեսկայա
- Պոլիցեյսկայա
- Ալեքսանդրի
Ալեքսանդրի փողոց կոչվել է Ալեքսանդր I կայսրի պատվին` 1862-1904 թվականներին։ Գրողի անունով փողոցն անվանակոչվել է 1904 թվականին` Անտոն Չեխովի մահվան տարում։
Փողոցում գտնվում են[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Piter» պատկերասրահ` Չեխովի փող., 2
- Տագանրոգի պոլիտեխնիկական թանգարան` Չեխովի փող., 22Բ
- Սիմոնովիչի տուն` Չեխովի փող., 30
- «Չեխովի տնակ» թանգարան` Չեխովի փող., 69
- Ա. Պ. Չեխովի կիսանդրի` Չեխովի փող., 69
- Վ. Մ. Պետլյակովի կիսանդրի` Չեխովի փող., 75
- Սիրոտինների տուն` Չեխովի փող., 82
- Ի. Դ. Վասիլենկոյի թանգարան` Չեխովի փող., 88
- Անտոն Գլուշկոյի կիսանդրի` Չեխովի փող., 105 (Գլուշկոյի նրբանցքի հետ հատման վայրում)
- Գրեկովի առանձնատուն` Չեխովի փող., 121
- Ալեքսանդրյան առևտրային շարքեր` Չեխովի փող., 98, Կարմիր հրապարակ
- Ա. Պ. Չեխովի հուշարձան` Կարմիր հրապարակ
- Ֆաշիստական ճամբարների նախկին բանտարկյալների հուշանշան` Կարմիր հրապարակ
- Եպիսկոպոսի տուն` Չեխովի փող., 129
- Սուրբ Երրորդություն տաճար` Չեխովի փող., 344/1
Այլ շենքեր և կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տագանրոգի ռադիոտեխնիկական ինստիտուտի «Ա» մասնաշենք` Չեխովի փող., 22
- Քաղաքամերձ ավտոկայան` Չեխովի փող., 126
- Կենտրոնական շուկա` Գոգոլի նրբանցքի հետ խաչմերուկում
- «Ռուսկոյե պոլե» սննդամթերքի շուկա` «Ռուսկոյե պոլե» միկրոշրջան, Չեխովի փող., 320
- «Պրոստոկվաշինո» շուկա` «Պրոստոկվաշինո» միկրոշրջան` Չեխովի փող., 351
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Քաղաքի կայքը
- Տագանրոգի վարչակազմի կայքը
- Քաղաքի ինտերակտիվ քարտեզ Archived 2019-04-13 at the Wayback Machine.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Киричек М. С. По ладоням твоих площадей — Taganrog: 2007. — P. 34. — ISBN 978-5-902450-13-9
- ↑ Киричек М. С. По ладоням твоих площадей. — Таганрог: Лукоморье, 2007. — С. 34.