1-ին Կրեպոստնոյ նրբանցք (Տագանրոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
1-ին Կրեպոստնոյ նրբանցք
1-й Крепостной переулок
Petrovsk kazarmu 2012.jpg
«Պետրոսի զորանոցները»
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Գտնվում էՏագանրոգ
Երկարություն1050 մետր
ՍկիզբԿոմսոմոլսկի ճեմուղի
Ավարտձկնամշակող գործարան
Փոստային ինդեքս347900
Կոորդինատներ: 47°12′3.0000000988053″ հս․ լ. 38°56′32.0000000992″ ավ. ե. / 47.200833333360776578° հս․. լ. 38.942222222249775° ավ. ե. / 47.200833333360776578; 38.942222222249775
Յանդեքս Քարտեզներում
Գուգլ Քարտեզներում

1-ին Կրեպոստնոյ նրբանցք (ռուս.՝ 1-й Крепостной переулок), նրբանցք ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի կենտրոնական պատմական մասում։ Գտնվում է նախկին Տրոիցկի ամրոցի տարածքում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Կոմսոմոլսկի ճեմուղու և ձկնամշակող գործարանի շրջանի միջև՝ խորանալով դեպի Ֆլագմանսկի զառիվայրի երկայնքի փոքր փողոցներն ու նրբանցքները։ Հատում է Հունական փողոցը, Պետրոսի փողոցը, Չեխովի փողոցը, Պոլուռոտնի նրբանցքը, Շևչենկոյի փողոցը։ Երկարությունը 1050 մ է։ Տների համարակալումը սկսվում է Հունական փողոցից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական անվանումը հայտնի չէ: Նրբանցքը գտնվում է նախկին Տրոյցկի ամրոցի տեղում[1]՝ սահմանափակելով ամրոցի նախկին «գեներալի» հրապարակը, որտեղ այսօր գտնվում են Տագանրոգի ռադիոտեխնիկական ինստիտուտի «Ե», «Ի» մասնաշենքերի տարածքները, «Կրիստալ» գործարանը[2]։

1-ին Կրեպոստնոյ նրբանցքի՝ Չեխովի և Շևչենկոյի փողոցների միջև ընկած հատվածում պահպանվել է XIX դարի բնօրինակ գետաքարային ճանապարհը[3]։

Նրբանցքում գտնվում են[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՎՏԲ 24 բանկի Տագանրոգի բաժանմունքը՝ շենք 24
  • Տագանրոգի ռադիոտեխնիկական ինստիտուտի «Ե», «Ի» մասնաշենքերի տարածքները, «Կրիստալ» գործարանը՝ 34-րդ շենքի շրջանում[2]
  • Ստոմատոլոգիական № 3 պոլիկլինիկան՝ շենք 34[2]
  • «Պետրոսի զորանոցները»՝ շենք 46[4]
  • Սուրբ Նիկողայոս Հրաշագործ եկեղեցին՝ շենք 51[5]

Հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1-ին Կրեպոստնոյ նրբանցք, 46 հասցեում գտնվում է դաշնային նշանակության «Ռազմական բջիջ» («Պետրոսի զորանոցներ») ճարտարապետության հուշարձանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Киричек М. С., Назаренко И В. Троицкая крепость // Таганрог. Энциклопедия. — Таганрог: Антон, 2008. — С. 740.
  2. 2,0 2,1 2,2 Киричек М. С. По ладоням твоих площадей. — Таганрог: Лукоморье, 2007. — С. 26.
  3. Пащенко И. Были-небыли Таганрога / рис. В. Протопопова. — Ростов н/Дː Старые русские, 2012. — 299 с.
  4. Назаренко И.
  5. Киричек М. С. Святые купола Таганрога. — Таганрог: ИП Стадников, 2008. — 170 с.