Շևչենկոյի փողոց (Տագանրոգ)
Շևչենկոյի փողոց ռուս.՝ Улица Шевченко | |
---|---|
Սուրբ Նիկողայոս տաճարը | |
Երկիր | Ռուսաստան |
Գտնվում է | Տագանրոգ |
Երկարություն | 3610 ± 1 մետր |
Սկիզբ | Չեխովի և Հունական փողոցների խաչմերուկ |
Ավարտ | Լագերնի նրբանցք |
Նախկին անվանում | Միխայլովյան փողոց |
Անվանվել է | Տարաս Շևչենկո |
Փոստային ինդեքս | 347900 |
Յանդեքս Քարտեզներում | |
Գուգլ Քարտեզներում |
Շևչենկոյի փողոց (ռուս.՝ Улица Шевченко), փողոց ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի կենտրոնական պատմական մասում։ Անվանված է ուկրաինացի անվանի բանաստեղծ Տարաս Շևչենկոյի պատվին։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փողոցն ամբողջությամբ գտնվում է քաղաքի պատմական կենտրոնում։ Սկսվում է Չեխովի և Հունական փողոցների խաչմերուկից, այնուհետև ձգվում է դեպի արևմուտք` հատվելով Գարիբալդիի, Նեկրասովի, Դոբրոլյուբովի, Ուկրաինական, Տուրգենևի և այլ նրբանցքների հետ։ Դոնի նրբանցքը հատելուց հետո, փողոցը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, հատում Կրասնի, Կոմսոմոլսկի, Գոգոլի և Սմիռնովի նրբանցքները, որից հետո ավարտվում է Լագերնի նրբանցքի հետ խաչմերուկում։
Երկարությունը 3610 մ է։
Տների համարակալումը սկսվում է Չեխովի փողոցից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանված է ուկրաինացի անվանի բանաստեղծ Տարաս Շևչենկոյի պատվին 1923 թվականին։ Նախկին անվանումը` Միխայլովյան փողոց, տրված է եղել Միքայել Հրեշտակապետ եկեղեցու (նախկին Սուրբ Երրորդություն) պատվին, որը գտնվել է փողոցի սկզբնամասում։
Փողոցում գտնվում են
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սուրբ Նիկողայոս տաճար` Շևչենկոյի փող., 28
- «Տագանրոգ» օդերևութաբանական կայան` Շևչենկոյի փող., 143
- Տագանրոգի նավահանգստի նավահանգստային շենքեր, շինություններ և օբյեկտներ
- Կենտրոնական լողափ` փողոցի կենտ կողմում
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քաղաքի կայքը
- Տագանրոգի վարչակազմի կայքը Արխիվացված 2021-08-20 Wayback Machine
- Քաղաքի ինտերակտիվ քարտեզ Արխիվացված 2019-04-13 Wayback Machine
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Киричек М. С. По ладоням твоих площадей. — Таганрог: Лукоморье, 2007. — 166 с. — ISBN 978-5-902450-13-9.
- Энциклопедия Таганрога. — Таганрог: Антон, 1998. — 624 с. — ISBN 5-88040-017-4.