Ձերժինսկու փողոց (Տագանրոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ձերժինսկու փողոց (այլ կիրառումներ)‎
Ձերժինսկու փողոց
ռուս.՝ Улица Дзержинского
«Ուղեփակոց» հուշանշան (Ձերժինսկու փող. և Պետրոսի փող. անկյուն)
Երկիր Ռուսաստան
Գտնվում էՏագանրոգ
Երկարություն4565 ± 1 մետր
ՍկիզբՖրունզեի փողոց
ԱվարտՏրանսպորտնայա փողոց
Նախկին անվանումՄոսկատովի փողոց
Փոստային ինդեքս347928 և 347905
Յանդեքս Քարտեզներում
Գուգլ Քարտեզներում

Ձերժինսկու փողոց (ռուս.՝ Улица Дзержинского), ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի ամենաերկար փողոցներից մեկը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձերժինսկու փողոցը գտնվում է Ֆրունզեի փողոցի և Մոսկատովի փողոցի միջև` միմյանց միացնելով կայարաններին մոտ գտնվող երկու հրապարակները` Ապստամբության հրապարակը և Կայարանամերձ հրապարակը։ Երկարությունը 4565 մետր է[1]։ Տների համարակալումը սկսվում է Ֆրունզեի փողոցից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկին անվանումը` Ստարոպոչտովայա փողոց[2]։

1926 թվականին Ստարոպոչտովայա փողոցի ուղեփակոցից մինչև մետալուրգիական գործարանի երկաթուղային անցում սալարկման աշխատանքներն ավարտելու նպատակով քաղաքային խորհուրդը հատկացրել է 27131 ռուբլի[3]։

1926 թվականին փողոցը վերանվանվել է ի պատիվ կուսակցական և պետական գործիչ Ֆելիքս Ձերժինսկու[2]։

Տագանրոգում Ֆելիքս Ձերժինսկին չի եղել, թեև նրա հայրը` Էդմունդ Ձերժինսկին, մի քանի տարի մաթեմատիկա է դասավանդել Տագանրոգի դասական արական գիմնազիայում[4]։

Որոշակի հարաբերություններ, այնուամենայնիվ, կապում են Տագանրոգը և Ֆ. Ձերժինսկուն. նա 1922 թվականին Տագանրոգի մետալուրգիական գործարանը փրկել է փակվելուց[5]։ «Յուգոստալ» տրեստը, որին ենթարկվել է Տագանրոգի մետալուրգիական գործարանը, 1922 թվականին որոշել էր, որ գործարանի վերականգնումը հնարավոր չէ և նրա հետագա շահագործումը պիտանի չէ[5]։ Սկսվել էր սարքավորումների ապամոնտաժումը, և միայն Ժողովրդական տնտեսության բարձրագույն խորհրդի նախագահ Ֆ. Ձերժինսկու միջամտությունը գործարանը փրկել է լուծարումից[5]։

Փողոցում գտնվում են[խմբագրել | խմբագրել կոդը]

  • № 21 դպրոց` Ձերժինսկու փող., 67ա
  • Սուրբ Գևորգ տաճար` Մաշիննի նրբ. և Ձերժինսկու փող. անկյուն[6]
  • № 11 դպրոց` Ձերժինսկու փող., 115
  • № 24 դպրոց` Ձերժինսկու փող., 149
  • «Տագանրոգ» կոնգրես-հյուրանոց` Ձերժինսկու փող., 161
  • «ՆԵՈ» զվարճանքի կենտրոն` Ձերժինսկու փող., 161
  • «Դուբկի» պուրակ
  • Բժշկական խորհրդատվական-ախտորոշիչ կենտրոն` Ձերժինսկու փող., 156

Հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ուղեփակոց» հուշանշան` Ձերժինսկու փող. և Պետրոսի փող. անկյուն
  • Վասիլի Մարգելովի կիսանդրի`Ձերժինսկու փող. և Պետրոսի փող. անկյուն
  • Ճառագայթային աղետների զոհերի հուշարձան` Ձերժինսկու փող., 156-1
  • Ձերժինսկու հուշարձան` Ձերժինսկու փող., 191

Փողոցի խնդիրները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ձերժինսկու փողոցի հնագույն և սուր խնդիրներից են մշտական խցանումները, որոնք ստեղծում է Տագանրոգի մետալուրգիական գործարանի` փողոցը հատող երկաթուղին[7]։ Գործարանային գնացքների տեղաշարժերը երկար ժամանակով դադարեցնում են քաղաքային տրանսպորտի երթևեկությունը։ Շրջանցող կամուրջ կառուցելու բանավեճն ընթանում է տասնյակ տարիներ, բայց խնդիրը մինչ օրս լուծված չէ[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Энциклопедия Таганрога. Таганрог: Антон, 1998. — 624 с. — ISBN 5-88040-017-4.
  2. 2,0 2,1 Киричек М. С. По ладоням твоих площадей. — Таганрог: Лукоморье, 2007. — С. 153. — ISBN 978-5-902450-13-9.
  3. Ж. Б. На восстановление Таганрога отпущено 286785 рублей // Красное знамя. — 1927. — 9 февр. — № 32.
  4. Два века Таганрогской гимназии. — Таганрог: БАННЭРплюс, 2007. — 288 с. — ISBN 978-5-98472-011-3.
  5. 5,0 5,1 5,2 Киричек М. С. Музей под открытым небом. — Таганрог: ИП Стадников, 2010. — С. 75. — ISBN 978-5-9901455-3-5.
  6. Собств. корр. В Таганроге началась реконструкция храма Георгия Победоносца // Аргументы и Факты — Ростов. — 2013. — 25 сент.
  7. 7,0 7,1 Чернобай В. Юбилей созидателя // Таганрогская правда. — 2014. — 19 сент.