Շտրիմերի դեղատուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Museum Silhouette.svg
Շտրիմերի դեղատուն
2013 Taganrog Apt Shtrimera.jpg
Տեսակ տեսարժանություն
Երկիր Ռուսաստան
Տեղագրություն Տագանրոգ
Առաջին հիշատակում 1871
Շտրիմերի դեղատունը գտնվում է Ռուսաստանում
Շտրիմերի դեղատուն
Կոորդինատներ: 47°12′48.600000000012″ հս․ լ. 38°55′54.119999999998″ ավ. ե. / 47.21350000000000335° հս․. լ. 38.93169999999999931° ավ. ե. / 47.21350000000000335; 38.93169999999999931

Շտրիմերի դեղատուն (ռուս.՝ Аптека Штримера), հինավուրց առանձնատուն ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում (Պետրովսկայա փողոց, 61, 1871 թվականին կառուցելու պահին` Պետրովսկայա փողոց, 33)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկհարկանի աղյուսե շենքը կառուցվել է ըստ 1871 թվականի գծագրերի` դեղագործ Մոիսեյ (Միխայիլ) Օսիպովիչ Շտրիմերի համար[1]։ Միայն նրա նկուղներից էր 1870-ական թվականներին Տագանրոգում թույլատրվում կովկասյան հանքային ջրերի շշերով վաճառքը[1]։

1880 թվականի փետրվարին 44-ամյա Շտրիմերը մահացավ կաթվածից, և նրա կալվածքը որպես սեփականություն անցավ կնոջը` Նադեժդա Դավիդովնային։ Այստեղ իր երեխաների` Ալեքսանդրի (1866) և Պելենայի (1869) հետ նա ապրեց մինչև 1925 թվականը[1]։ Դեղատունը շարունակում էր գործել։ Տագանրոգի համար խիստ հազվադեպ է, երբ կառուցման օրվանից (1872 թվականին) մինչև 1925 թվականը, երբ շենքը պետականացվեց, տնատիրությունը պատկանել է մի ընտանիքի[1]։

1912 թվականին շենքում գործել է «Ն. Շտրիմերի մեծ պետրովյան դեղատունը», որտեղ վարձակալությամբ աշխատել է դեղագործ Մ. Վարինբերգը։ Դեղատունն առաջարկել է արտոնագրված դեղամիջոցներ և հիվանդների խնամքի իրեր, ինչպես նաև բնական հանքային ջրեր։

1912 թվականին նկուղում գործել է «Արարատ» խորովածանոցը։

Գերմանական օկուպացիայի օրերին (1941-1943) այստեղ գտնվել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժինը, որում գերմանական իշխանությունների կարգադրությամբ բոլոր քաղաքացիները պարտադիր գրանցվում էին եկեղեցական ծեսերից` մկրտությունից, պսակադրությունից և հուղարկավորությունից առաջ[1]։

Ներկա պահին շենքում գտնվում է Դաշնային գանձապետարանի Ռոստովի մարզի վարչության թիվ 15 բաժինը։ 

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շտրիմերի մեկևկեսհարկանի առանձնատունը քաղաքային միջավայրից առանձնանում է նեոբարոկկո ոճի դեկորի օգտագործմամբ[2]։

Հայտնի բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յակով Պարնոխ (1847—1912), դեղագործ, դեղատների սեփականատեր, Տագանրոգի Քաղաքային դումայի անդամ, Տագանրոգի պատվավոր քաղաքացի[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Гаврюшкин О. П. Вдоль по Питерской (Хроника обывательской жизни). — Таганрог: БАННЭРплюс, 2000. — 436 с.
  2. Григорян М. Е., Решетников В. К. Таганрог. История архитектуры и градостроительства конца XVII — начала XX века. — Ростов н/Д: Омега-Принт, 2013. — С. 183.
  3. Парнах А. В. Заметки о моём отце // «Серебряный век» в Крыму: взгляд из XXI столетия: Материалы Четвёртых Герцыковских чтений в г. Судаке 6—10 июня 2005 года. — М.—Симферополь—Судак: Дом-музей Марины Цветаевой, КЦГУ, 2007. — 304 с. — ISBN 5-93015-032-X.