Մագուլայի տուն (Տագանրոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մագուլայի տուն
Տեսակպատմական շենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ
Արտաքին պատկերներ
Մագուլայի տուն

Մագուլայի տուն (ռուս.՝ Дом Магулы), երկհարկանի տուն, որը գտնվում է Ռուսաստանի Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի Պետրոսի փողոցում։ Մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ է` համաձայն 2002 թվականի դեկտեմբերի 31-ի թիվ 124 հրամանի։

Հասցեն` ք. Տագանրոգ, Պետրոսի փողոց, տուն 70։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի սկզբին առևտրային խորհրդական Մարկ Սպիրիդոնովիչ Մագուլան և նրա եղբայրը տուն են կառուցել Պետրոսի փողոց, 46 (այժմ՝ 70) հասցեով։ Տան առաստաղները նկարազարդել են իտալացի նկարիչները։ 1825 թվականին քաղաք է այցելել կայսր Ալեքսանդր I-ը։ Հարուստ հույները նրա պատվին երեկո են կազմակերպել Մագուլայի տանը։ Երեկոյին ներկա է եղել և ինքը՝ կայսրը։

1872 թվականին շենքի առաջին հարկում կտորեղեն են վաճառել՝ տրիկո, դրապ և այլն։ Վուկաշինովիչ եղբայրների խանութում կարելի էր գնել արտասահմանյան գինիներ, օղի և 98-տոկոսանոց մաքուր սպիրտ։

Մարկ Սպիրիդոնովիչը զբաղվել է հացի արտահանմամբ։ Մագուլայի բազմաթիվ հարազատները տան սեփականատեր էին մինչև 1925 թվականը։ Նրանցից մեկը՝ 1836 թվականին ծնված պառաված օրիորդ Վիրգինիա Սպիրիդոնովնան, եղել է Կարիքավորների խնամակալության ընկերության կոմիտեի անդամ և տնօրեն։ 1912 թվականի դեկտեմբերին Վիրգինիա Սպիրիդոնովնան պարգևատրվել է Աննայի ժապավենով մեդալով՝ վաճառական Գերասիմ Դեպալդոյի աղքատանոցին նվիրատվություններ կատարելու համար։ Աղքատներին օգնություն ցուցաբերելը նրա մասին հասարակության մեջ ստեղծեց ապահովված մարդու տպավորություն, ինչն էլ հետագայում նրան կործանեց։ 1918 թվականի հունվարի 27-ին նրան խեղդամահ են արել Պետրոսի փողոց, 46 (70) հասցեում գտնվող սեփական բնակարանում։ Կողոպտիչները նրանից պահանջել են թանկարժեք իրեր և գումար, սակայն չստանալով, խեղդել են տանտիրուհուն։ Դրանից հետո նրանք տակնուվրա են արել տունը, բայց այդպես էլ ոչինչ չեն գտել։

Հոկտեմբերյան հեղափոխությունից առաջ շենքի առաջին հարկը հանձնվում էր խանութներին։ Ն. Մոզնաիմի համախանութը վաճառում էր չմուշկներ, գրամեքենաներ և «Զինգեր» ընկերության կարի մեքենաներ, գրամոֆոններ և այլն։

20-րդ դարի 20-ական թվականներին Մագուլայի տունն ազգայնացվեց։ Այնտեղ աշխատում էր արտակարգ հանձնաժողովը (ЧК), այնուհետև այnտեղ գործել են բուժաշխատողների՝ Մարտի 8-ի անվան ակումբը, «Պրիբոյ» թերթի խմբագրությունը և տեղական «Մոլոտ» թերթի ստորաբաժանումը (1926)։ 1930-ական թվականներից տունը դարձավ բնակելի։

Ներկայումս սա բնակելի տուն է, մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ է (2002 թվականի դեկտեմբերի 31-ի թիվ 124 հրաման)։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гаврюшкин О. П. Вдоль по Питерской (хроника обывательской жизни). Таганрог, 2000.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]