Պաուլուս Օրոսիուս (լատին․՝ Paulus Orosius, մոտ 385[1], Բրագա - մոտ 418[1]), 5-րդ դարի քրիստոնյա պատմիչ և աստվածաբան։ Օգոստինոս Երանելու առաջարկով 416-17 թթ. գրել է 7 գրքից բաղկացած «Պատմություն հեթանոսների դեմ» (լատին․՝ Historiae adversum paganos) պատմագիտական երկը, որտեղ ներկայացնում է համաշխարհային պատմությունը հնագույն ժամանակներից մինչև 410 թ. գոթերի կողմից Հռոմի գրավումը։
Պայքարել է աղանդների դեմ, այդ նպատակով գրել է «Խրատ վասն պրիսցիլիանականների և օրիգենականների մոլորության» (Commonitorium de errore Priscillianistarum et Origenistarum) և «Ջատագովություն Պելագիանոսի ուսմունքի հետևորդների դեմ» (Liber apologeticus contra Pelagianos) երկերը։