Jump to content

Պաուլուս Օրոսիուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պաուլուս Օրոսիուս
Դիմանկար
Ծնվել էմոտ 385[1]
ԾննդավայրԲրագա
Մահացել էմոտ 418[1]
ՔաղաքացիությունՀին Հռոմ
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԵրկերSeven Books of Histories Against the Pagans?, Letters?, Liber apologeticus contra pelagianos de arbitrii libertate?, Ratio orthographiae? և Consultatio sive commonitorium ad Augustinum de errore Priscillianistarum et Origenistarum?
Մասնագիտությունպատմաբան, գրող, աստվածաբան և կաթոլիկ քահանա
 Paulo Orosio Վիքիպահեստում

Պաուլուս Օրոսիուս (լատին․՝ Paulus Orosius, մոտ 385[1], Բրագա - մոտ 418[1]), 5-րդ դարի քրիստոնյա պատմիչ և աստվածաբան։ Օգոստինոս Երանելու առաջարկով 416-17 թթ. գրել է 7 գրքից բաղկացած «Պատմություն հեթանոսների դեմ» (լատին․՝ Historiae adversum paganos) պատմագիտական երկը, որտեղ ներկայացնում է համաշխարհային պատմությունը հնագույն ժամանակներից մինչև 410 թ. գոթերի կողմից Հռոմի գրավումը։

Պայքարել է աղանդների դեմ, այդ նպատակով գրել է «Խրատ վասն պրիսցիլիանականների և օրիգենականների մոլորության» (Commonitorium de errore Priscillianistarum et Origenistarum) և «Ջատագովություն Պելագիանոսի ուսմունքի հետևորդների դեմ» (Liber apologeticus contra Pelagianos) երկերը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաուլուս Օրոսիուս» հոդվածին։