Պաոլո Մորանդո
Պաոլո Մորանդո իտալ.՝ Paolo Morando | |
---|---|
Կեղծանուն | Cavazzola |
Ծնվել է | 1486[1][2][3][…] |
Ծննդավայր | Վերոնա, Վենետո, Իտալիա |
Վախճանվել է | 1522[1][3][4][…] |
Մահվան վայր | Վերոնա, Վենետո, Իտալիա |
Քաղաքացիություն | Վենետիկի հանրապետություն |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | գեղանկարչություն[5] |
Ուշագրավ աշխատանքներ | Q124844557? և Q125283312? |
Paolo Morando Վիքիպահեստում |
Պաոլո Մորանդո Կավացցոլա (իտալերեն՝ Paolo Morando Cavazzola, 1486[1][2][3][…], Վերոնա, Վենետո, Իտալիա - 1522[1][3][4][…], Վերոնա, Վենետո, Իտալիա), Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ։ Հիմնականում գործել է իր հայրենի Վերոնա քաղաքում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1485-1488 թվականների միջակայքում, Վերոնայում[6]։ Աշակերտել է վերոնացի նկարիչներ, հայր և որդի Դոմենիկո և Ֆրանչեսկո Մորոնեներին, որոնց ազդեցությունը նկատվում է նրա վաղ շրջանի ստեղծագործություններում, մասնավորապես՝ Վերոնայի Սան Բիաջո եկեղեցու պատկերազարդման նպատակով նկարած «Ավետում»[7] և «Մանկանը կրծքով կերակրող Տիրամայրը» գործերում, որոնցում գերակայում են վառ, պայծառ գույները, կարմիրն ու քրոմագույնը։
Կավացցոլայի հետագա աշխատանքներում, ըստ արվեստի պատմաբանների վերլուծությունների ու եզրահանգումների, տարբեր ժամանակներում դրսևորվել է Ֆրանչեսկո Բոնսինյորիի, Ջովաննի Բելլինիի[8], Բրամանտեի, Անդրեա Մանտենյայի[8], Ռաֆայելի, Ջովան Ֆրանչեսկո Կարոտոյի, Ջորջոնեի, Պաոլո Վերոնեզեի[7] ազդեցությունը։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տիրամայրը (1509), La Gazzada, Կանյոլա հիմնադրամ
- Ավետում (1510-1511), որմնանկար Վերոնայի սբ. Նացարո եկեղեցում
- Քրիստոսի չարչարանքները (5 տեսարան), 1517 թ. և Խաչից իջեցնելը (համարվում է Կավացցոլայի գլուխգործոցը), պահպանվում է Վերոնայի Վեկկիո ամրոցում
- Սբ. Ռոկկա (1518), Լոնդոն, Ազգային պատկերասրահ
- Սբ. Կույսը (1518), Ֆրիցցոնիի հավաքածու, Միլան
- Տիրամայրը (1519), Ֆրանկֆուրտի արվեստների ինստիտուտ
- Սբ. Կույսը վեց սրբերի և նվիրատու Կատերինա Սկակկոյի հետ, Վերոնայի Վեկկիո ամրոց
- Ասպետն ու նրա զինակիրը, Ուֆֆիցի, Ֆլորենցիա
- Կնոջ դիմանկար, Կառարայի ակադեմիա, Բերգամո
- Ջովաննի Էմիլիոյի դիմանկարը, Դրեզդեն, Գերմանիա
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Review of Cavazzola by Christian Hornig, Rona Goffen. The Art Bulletin, Vol. 62, No. 2 (Jun., 1980), pp. 323–325.
- Web Gallery of Art biography.
- Sydney Joseph Freedberg, Pintura en Italia, 1500-1600, pag. 358-59, Cátedra, Madrid, 1978, ISBN 84-376-0153-3
- The Grove Dictionary of Art, MacMillan editore, 2000
- Giorgio Vasari. La vita dei più importanti architetti, pittori, e scultori italiani da Cimabue ai nostri tempi, Cátedra, 2002, ISBN 978-84-376-1974-3
- Giuseppe Maggioni, Opere d'arte sui Santi Medici nel Veneto, La Festa dei santi Cosma e Damiano in Alberobello, 9-15, 2017, Ed. Aga, Alberobello.
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Կնոջ դիմանկար, Կառարայի ակադեմիա, Բերգամո
-
Սան Ռոկկո, Ազգային պատկերասրահ, Լոնդոն
-
Տիրամայրը Մանկան և հրեշտակների հետ, Ազգային պատկերասրահ, Լոնդոն
-
Տիրամայրը Մանկան հետ, Պոլդի Պեցցոլիի թանգարան, Միլան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Cavazzola
- ↑ 2,0 2,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Artnet — 1998.
- ↑ 4,0 4,1 4,2 Faceted Application of Subject Terminology
- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ paolo-morando|accesso=16 giugno 2018}}
- ↑ 7,0 7,1 titolo=le muse | editore=De Agostini | città=Novara | anno=1964 | volume=III |p=176}}
- ↑ 8,0 8,1 Miklós Boskovits, Giorgio Fossaluzza|p. 160|cagmorando}}
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Lodi St. — Dizionario Biografico degli Italiani — Volume 76 (2012)«Morando, Paolo». www.treccani.it. Վերցված է 17.7.2017-ին. (իտալ.)
- «Paolo Morando (Cavazzola)». www.verona.com — Personaggi di Verona. Վերցված է 17.7.2017-ին.(չաշխատող հղում) (իտալ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաոլո Մորանդո» հոդվածին։ |
|