Ֆրանչեսկո Մորոնե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանչեսկո Մորոնե
Ծնվել է1471[1]
ԾննդավայրՎերոնա, Վենետո, Իտալիա
Վախճանվել էմայիսի 26, 1529
Մահվան վայրՎերոնա, Վենետո, Իտալիա
Քաղաքացիություն Վենետիկի հանրապետություն
Մասնագիտություննկարիչ
ՈճVeronese school?
 Francesco Morone Վիքիպահեստում

Ֆրանչեսկո Մորոնե (իտալերեն՝ Francesco Morone, 1471[1], Վերոնա, Վենետո, Իտալիա - մայիսի 26, 1529, Վերոնա, Վենետո, Իտալիա), Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ, որ հիմնականում գործել է իր հայրենի Վերոնա քաղաքում։ Վերոնացի մեկ այլ նկարչի՝ Դոմենիկո Մորոնեի որդին էր[2]։ Իտալացի նկարիչ և արվեստաբան-պատմիչ Ջորջո Վազարին նշանավոր նկարիչների, քանդակագործների, ճարտարապետների կենսագրություններն ամփոփող իր գրքում գովաբանում է Վերոնայի Սանտա Մարիա ին Օրգանո (Santa Maria in Organo) եկեղեցու ավանդատան գմբեթի պատկերազարդման նպատակով Ֆրանչեսկոյի արած որմնանկարները (1505-1507 թթ.): Վերջինս այդ նույն եկեղեցում նկարազարդել է նաև երգեհոնի փեղկերը։ Արվեստի որոշ պատմաբաններ գտնում են, որ վերոնացի նկարիչ Պաոլո Կավացոլան եղել է Ֆրանչեսկոյի աշակերտը, ուրիշների կարծիքով էլ Պաոլոն աշխատել է որպես Ֆրանչեսկոյի ընտանիքի անդամներից մեկի օգնական[3]։

Ստեղծագործությունների ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տիրամայրը Մանկան հետ, Պինակոտեկա դի Բրերա (Pinacoteca di Brera), Միլան
  • Տիրամայրը Մանկան հետ, Ազգային պատկերասրահ, Լոնդոն[2]
  • Սամսոն և Դալիլա, Պոլդի Պեցցոլի թանգարան (Museo Poldi Pezzoli), Միլան
  • Վերոնայի Սանտա Կիարա եկեղեցու որմնանկարները

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • C. Del Bravo, Sul seguito veronese di A. Mantegna e Francesco Morone in "Paragone", 1962
  • S. Marinelli in La pittura nel Veneto. Il Quattrocento, a cura di M. Lucco, Milano 1990, pp. 641–653 e 760-761
  • Mantegna e le arti a Verona 1450 - 1500, catalogo della mostra a cura di S. Marinelli e P. Marini, Venezia 2006

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 National Gallery
  3. Zannandreis, Diego (1891). Giuseppe Biadego (ed.). Le vite dei pittori, scultori e architetti veronesi. Stabilimento Tipo-Litografico G. Franchini, Verona; Digitized by Googlebooks from University of California copy on Feb 22, 2007. էջեր 84–87.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանչեսկո Մորոնե» հոդվածին։