Jump to content

Պանետոնե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պանետոնե
իտալական խոհանոց
Ենթատեսակsweet bread?, Christmas dessert? և yeast bread?
Առաջացման երկիր Իտալիա
 Panettone Վիքիպահեստում

Պանետոնե (իտալ.՝ panettone [panetˈtoːne], միլանի բարբառ, լոմբ.՝ panetùn, հարավ․՝ լոմբ.՝ panaton[1] [paneˈtũː], էմիլ.-ռոմ.՝ և լոմբ.՝ panatton[2]), տիպիկ միլանական աղանդեր՝ կապված Սուրբ Ծննդի խոհարարական ավանդույթների հետ և տարածված ողջ Իտալիայում, ինչպես նաև Արգենտինայում, Ուրուգվայում և Բրազիլիայում։

Գոյություն ունի կարկանդակի անվան ծագման մի քանի տաբերակ։ Ըստ ռոմանտիկ տարբերակի՝ պանետոնեն (իտալ.՝ pan di Antonio) իր սիրուհու համար հորինել է հացթուխի մոտ սովորող մի իտալացի աշակերտ՝ Անտոնիո անունով։ Ըստ մեկ այլ տարբերակի՝ պանետոնե բառը ծագումով միլանի բարբառի լոմբարդյան լեզվից է՝ pan del ton, որը թարգմանվում է «շքեղության հաց»։ Այս տարբերակն արդիական է նաև էմիլիանո-ռոմանյոլերենի համար, որտեղ բառի գրությունը լիովին համընկնում է լոմբարդյան լեզվի համարժեքին։

Ըստ մեկ այլ ավանդության՝ Թոնին, որը Լյուդովիկո Սֆորցայի խոհանոցի խոհարարի համեստ աշակերտ էր, հորինել է Իտալիայի ավանդական կուլիչներից մեկը։ Պատմությունն այսպիսին է․ սուրբծննդյան նախօրեին Սֆորցաների ընտանիքի շեֆ-խոհարարն այրում է կարկանդակը, որը պատրաստել էր դքսության համար նախատեսված խնջույքի համար։ Այդ պահին Թոնին որոշում է զոհաբերել թթխմորի փոքրիկ կտորը, որը նա թողել էր իր Սուրբ Ծննդի համար։ Նա այն խառնել է ալյուրի, հավկիթի, շաքարի, չամիչի ու շաքարապատված մրգերի հետ և հարել է մինչև բավականին փխրուն և մեծ ծավալով խմոր ստանալը։ Արդյունքում ունեցել է չտեսնված հաջողություն և Լյուդովիկո Սֆորցան այն անվանել է «Պան դե Թոնի»՝ ի պատիվ դրա ստեղծողի։

Պանետոնեի առավել հայտնի արտադրողներն են Alemagna-ն, Bauli-ն, Le Tre Marie-ն և Motta-ն (ըստ այբբենական կարգի)։ 20-րդ դարի սկզբին «Մոտա» ընկերության անվանումը փաստացի գործածում էին որպես պանետոնեի հոմանիշ։ Նախկինում պանետոնեն թխել են տնային պայմաններում, սակայն մինչ այսօր լավագույն պանետոնեն պատրաստում են հենց հրուշակագործ-պաստիչերները ( իտալ.՝ pasticceria

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանետոնեն սովորաբար ունի գմբեթի ձև և մոտավորապես 30 սմ երկարություն։ Պանետոնեն պատրաստում են փափուկ, կիսատ թխված խմորից՝ շաքարապատված մրգերով ու չամիչով, և մատուցում են առանձին կտորներով։

Պանետոնեի հետ մատուցում են տաք խմիչքներ՝ սուրճ, տաք շոկոլադ կամ տաք իտալական գինի՝ Spumante կամ Moscato։

Պանետոնեն դարերի ընթացքում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիետրո Վերին պատմում է Միլանի տարածաշրջանի մի հին ավանդույթի մասին, որը 19-րդ դարում նոր շունչ էր հաղորդում քրիստոնեական տոներին․ Սուրբ Ծննդի օրը ողջ ընտանիքը հավաքվում էր օջախի շուրջ՝ սպասելով, թե երբ է ընտանիքի հայրը «մեծ հացից» մի կտոր պոկելու և հանձնելու այն մյուս ներկաներին՝ ի նշան հաղորդակցության։ 15-րդ դարում Միլանի կրպակներում հացթուխներին, որոնք աղքատների համար հաց էին հունցում (որը կոչվում էր «պրոսսո»), արգելվել էր հաց արտադրել հարուստ և ազնվազարմ մարդկանց համար (սպիտակ հաց «միկկա»)։ Բացառություն էր միայն Սուրբ Ծննդի օրը, երբ արիստոկրատ և ստորին դասին պատկանող մարդիկ կարող էին օգտվել միևնույն հացից, որը հացթուխները նվիրում էին իրենց հաճախորդերին։ Այն հարուստների հացն էր, մաքուր ցորենից պատրաստված սպիտակ հացը՝ կարագի, մեղրի և չամիչի հավելումով[3]։

19-րդ դարում՝ ավստրիական գերիշխանության ժամանակաշրջանում, պանետոնեն դարձել է ամենամյա ավանդույթների անփոխարինելի «հերոսը»։ Միլանի նահանգապետ Ֆիկելմոնը սովորաբար որպես նվեր պանետոնե էր առաջարկում Մետեռնիխ իշխանին։ Պոետ Պաստորին՝ 20-րդ դարի ամենահայտնի միլանացի պոետներից մեկը, հիշատակում է այս կարկանդակի անունը իր բանաստեղծություններից մեկում[4]։

20-րդ դարում իտալական սննդամթերքի և հացաբուլկեղենի ընկերությունները յուրաքանչյուր Սուրբ Ծննդի արտադրել են 117 միլիոն պանետոնեներ և պանդորաներ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 579 միլիոն եվրո[5]։ 2013 թվականին Միլանում տեղի է ունենում միջոցառում, որի ընթացքում պարգևատրվում են Իտալիայի լավագույն ավանդական պանետոնեները։

Մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Laura Maragnani e Franco Fava, Leggende e storie milanesi, Meravigli, 2004 - 156 pagine
  • Porzio Stanislao, Il panettone. Storia, leggende, segreti e fortune di un protagonista del Natale, Guido Tommasi Editore-Datanova, 2007 - 227 pagine
  • Iginio Massari e Achille Zoia, Cresci – l'arte della pasta lievitata, Pavoni Edizioni, 1999 - 407 pagine
  • Barbara Carbone e Dario Loison, Mille e un…panettone!, Trenta Editore, 2010 - 131 pagine
  • Il Panettone – tante idee per un dolce Natale, ricettario a cura di Motta

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Claudio Beretta Letteratura dialettale milanese: itinerario antologico-critico dalle origini ai nostri giorni. — U. Hoepli, 2003. — 1038 с. — ISBN 9788820332471 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 10-ին.
  2. Vocabolario milanese-italiano. — Dall' Imp. regia stamperia, 1841. — 460 с. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 10-ին.
  3. «Panettone — Wikipedia». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
  4. «La parabola del Natal». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
  5. Staff, Reuters (2007 թ․ դեկտեմբերի 12). «Panettone makers want to keep Christmas cake Italian». Reuters. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 27-ին. {{cite news}}: |first= has generic name (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պանետոնե» հոդվածին։