Պաավո Յոհաննես Նուրմի (ֆիններեն՝ Paavo Johannes Nurmi[12], հունիսի 13, 1897(1897-06-13)[3][4][5][…], Տուրկու, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 2, 1973(1973-10-02)[3][4][6][…], Հելսինկի, Ֆինլանդիա[7])[13]), ֆինն վազորդ, ով 1920-ական թվականներին լավագույնն էր աշխարհում միջին և երկար վազքատարածություններում։ Նրան պատկերավոր կերպով անվանում էին «Թռչող ֆինն» կամ «Ֆանտոմ ֆինն»։ Պաշտոնական արձանագրմամբ՝ 1500 մետրից 20 կիլոմետր միջակայքում ընկած վազքատարածություններում սահմանել է աշխարհի 22 ռեկորդ[14][15] (նաև՝ ոչ պաշտոնական 58 համաշխարհային ռեկորդ), նվաճել օլիմպիական ինը ոսկե և երեք արծաթե մեդալ։ Մարզական իր կարիերայի վերելքի շրջանում Պաավո Նուրմին անպարտելի է մնացել 121 անընդմեջ մրցելույթներում։ Իսկ կրոսային մրցաձևերում և 10.000 մետր վազքում անպարտելի է մնացել մարզական 14-ամյա ողջ կարիերայի ընթացքում։
Սերված լինելով բանվորական ընտանիքից՝ Նուրմին ծնողներին օգնելու նպատակով տասներկու տարեկանում թողել է դպրոցական ուսումնառությունը, անցել աշխատանքի։ 1912 թվականին, ոգեշնչված Հաննես Կոլեմայնենի օլիմպիական սխրանքներով, սկսել է եռանդուն կերպով մարզվել, տարիների ընթացքում մշակել է մարզումային խստագույն մի ծրագիր, որը հետևողականորեն իրագործել է։ Վազորդների շրջանում առաջիններից մեկն է անցել շուրջտարյա պարապմունքների, ներդրել է միջակայքային (ինտերվալային) վազքը՝ արագ ու դանդաղ տեմպերով վազքի հերթագայմամբ[16][17][18]։ Եվ արդյունքներն իրենց երկար սպասեցնել չեն տվել։ Դեռ զինվորական ծառայության ժամանակ ազգային մի քանի ռեկորդ է սահմանել, իսկ 1920 թվականի ամառային օլիմպիական խաղերում իր առաջնելույթը պսակել է 5.000 մետր վազքում նվաճած արծաթե, կրոսավազքում ու 10.000 մետր վազքում՝ ոսկե մեդալներով։ 1923 թվականին Նուրմին դարձել է միևնույն մրցումներում մեկ մղոն, 5.000 մետր և 10.000 մետր վազքատարածություններում համաշխարհային ռեկորդներ սահմանած առաջին վազորդն աշխարհում. նրա մարզական այդ սխրանքը մինչև օրս մնում է չգերազանցված։ 1924 թվականի ամառային օլիմպիական խաղերում ընդամենը մեկ ժամ ընդմիջումով մրցության դուրս գալով 1500 մ և 5000 մ վազքատարածություններում՝ երկուսում էլ աշխարհի ռեկորդ է սահմանել, նվաճել ոսկե մեդալներ։ Փարիզում անցկացված այդ օլիմպիական խաղերում Նուրմին ընդհանուր առմամբ նվաճել է հինգ ոսկե մեդալ[19]։
Մրցելույթների ցուցանիշներում չեն ներառվել ոչ հաշվարկային վազքափորձերը, ֆոռաները, էստաֆետները, այն մրցելույթները, երբ Նուրմին մեն-մենակ մրցել է էստաֆետային թիմերի դեմ։
Մրցելույթների ցուցանիշներում չեն ներառվել ոչ հաշվարկային վազքափորձերը, ֆոռաները, էստաֆետները, այն մրցելույթները, երբ Նուրմին մեն-մենակ մրցել է էստաֆետային թիմերի դեմ։
Time ամսագիրը 1996 թվականին Պաավո Նուրմիին է ընտրել որպես բոլոր ժամանակների օլիմպիական մեծագույն մարզիկի[57], իսկ 1997 թվականին էլ նրան հռչակել է հարյուրամյակի լավագույն մարզիկ։ IAAF-ի՝ 2012 թվականին բացված փառքի սրահում ներառված առաջին մարզիկների թվում ընդգրկվել է նաև Նուրմին[58]։
Մեծահամբավ մարզիկի պատկերն է կրում 10 մարկ արժողությամբ ֆիննական թղթադրամը, որը թողարկվել է 1987 թվականին[59]։
1969 թվականիմարտի 25-ին Մոնղոլիայում թողարկվել է Նուրմիի պատկերով փոստային նամականիշ։
Ֆիննական Տուրկու քաղաքի մարզադաշտը կոչվել է Պաավո Նուրմիի անունով։ Նրա պատվին յուրաքանչյուր տարի այնտեղ անց են կացվում մարաթոն և մարզախաղեր (Paavo Nurmi Games)[60]:
Ֆինն անվանի քանդակագործ Վայնյո Աալտոնենն ստեղծել է նշանավոր մարզիկի բրոնզաձույլ արձանը[61], որը տեղադրվել է Աթենիումում, իսկ դրա ընդօրինակումները՝ Հելսինկիի օլիմպիական մարզադաշտի առջև, Տուրկու քաղաքում, Լոզանի օլիմպիական թանգարանի զբոսայգում, Յուվյասկյուլյայի համալսարանի կամպուսի զբոսայգում[61]։
Պաավո Նուրմիի անունով է կոչվել թիվ 1740 աստղակերպը (աստերոիդը)[62]։
↑«Yleisurheilun klassikko Turun kesässä» [An athletics classic in the summer at Turku]. Paavo Nurmi Sports (ֆիններեն). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 2-ին.