Կոկոլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կոկկոլաից)
Բնակավայր
Կոկոլա
շվեդ.՝ Karleby stad
ֆիններեն՝ Kokkolan kaupunki
Դրոշ Զինանշան

ԵրկիրՖինլանդիա Ֆինլանդիա
Հիմնադրված է1620 թ.
Մակերես1446,27 կմ²
ԲԾՄ6 մետր
Պաշտոնական լեզուֆիններեն[1] և շվեդերեն[1]
Բնակչություն48 299 մարդ (դեկտեմբերի 31, 2023)
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
Պաշտոնական կայքkokkola.fi(ֆին.)(շվեդ.)(անգլ.)
Կոկոլա (Ֆինլանդիա)##
Կոկոլա (Ֆինլանդիա)

Կոկոլա (ֆիններեն՝ Kokkola), քաղաք Ֆինլանդիայի արևմուտքում։ Գտնվում է Բոտնիկի ծոցի ափին, համարվում է Ֆինլանդիայի նավահանգստային խոշորագույն կենտրոններից մեկը։ Բնակչությունը՝ 48 299 մարդ (դեկտեմբերի 31, 2023

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոկոլան հիմնադրվել է 1620 թվականին շվեդների Գուստավ Ադոլֆ 2-րդ արքայի կողմից։

1765 թվականին օտար շուկաների հետ առևտրի իրավունք է ստացել։

18-19-րդ դարերում ձյութի արտադրության և նավաշինության խոշոր կենտրոն է եղել։

1854 թվականին Ղրիմի պատերազմի ժամանակ ենթարկվել է բրիտանական ռազմական նավերի հարձակմանը։ Տեղի բնակիչները հետ են մղել հարձակումը` խորտակելով նավերից մեկը։ Գրոհի ընթացքում զոհվել է բրիտանացի 9 զինվոր, որոնք թաղվել են Կոկոլայի Մարինյան գերեզմանոցում։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2009 թվականի մարդահամարի տվյալների` քաղաքի բնակչությունը կազմում է 45 766 մարդ[2]։ Նրանցից 18,8%-ը 14 տարեկանից ցածր են, 65%-ը` 15-64 տարեկան և 16,2%-ը` 65 և ավելի մեծ։ Բնակչության խտությունը 31,69 մարդ/կմ2 է։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոկոլայում տարեկան միջին ջերմաստիճանը 3 °C է։ Առավել ցուրտ ամիսներն են հունվարը, փետրվարը և մարտը։ Ամենատաք ամիսը հուլիսն է, որի միջին ջերմաստիճանը կազմում է 13 °C: Ջեմաստիճանի տարեկան բացարձակ նվազագույնը −32 °C է, իսկ բացարձակ առավելագույնը` +31 °C: Տեղումների տարեկան միջին քանակը 540 մմ է։

Մշակույթ և տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոկոլան երաժշտական ավանդույթներով քաղաք է և հանդիսանում է կամերային նվագախմբի հայրենիքը։ Քաղաքի կենտրոնը կրում է Ներիստան անվանումը և իրենից ներկայացնում է ընդարձակ թաղամաս` փայտե տներով։ Դրանից ոչ հեռու գտնվում են Կ. Ռենլունդի նկարչական պատկերասրահը, Պատմության թանգարանը և Բնագիտության թանգարանը` բնական քարերի հավաքածուով։ Քաղաքում է գտնվում քաղաքապետարանը, որի ճակատային հատվածում ճարտարապետ Կառլ Լյուդվիգ Էնֆելի ստորագրությունն է։ Կոկոլայում ամեն տարի անցկացվում է ֆուտբոլի երիտասարդների առաջնություն, իսկ օգոստոսի վերջին օրերին անցկացվում է վենետիկյան տոնակատարություն` նվիրված ամռան հրաժեշտին։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոկոլան հանդիսանում է Ֆինլանդիայի նավաշինության և քիմիական արդյունաբերության ամենախոշոր կենտրոններից մեկը։ Շինարարական այլ արդյունաբերություններից են մետաղամշակումը, տեքստիլ արտադրությունը, պլասմասային արտադրությունը, ծառամշակման արտադրությունները և սննդի արդյունաբերությունը։ Այժմ Կոկոլան հանդիսանում է Բոտնիկի ծոցի ամենամեծ նավահանգիստներից, որ կատարում է արևելքի և արևմուտքի կապող օղակի դեր[3]։

Նշանավոր բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դոններ Անդերս (1854—1938) - ֆինն աստղագետ
  • Հեյնյալուոմա Էերո (ծնվ. 1955)- քաղաքական գործիչ, Ֆինլանդիայի խորհրդարանի խոսնակ
  • Նինա Օստրյոմ - ֆինն երգչուհի
  • Միկա Մյուլյուլյա (1969-2011) - ֆինն դահուկորդ, 1998 թվականի օլիմպիական խաղերի չեմպիոն
  • Անդերս Չյուդենիուս (1729—1803)- շվեդ փիլիսոփա և քաղաքական գործիչ

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.stat.fi/meta/luokitukset/kunta/001-2012/luokitusavain_ks.html
  2. «Population by municipality as of 31 March 2009». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.
  3. «Port of Kokkola — История». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոկոլա» հոդվածին։