Չժան Ցզինհուեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չժան Ցզինհուեյ
 
Կուսակցություն՝ Համաձայնություն միություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր 1871
Ծննդավայր Տայան, Ֆենտյան, Ցին կայսրություն
Վախճանի օր նոյեմբերի 1, 1959(1959-11-01)
Վախճանի վայր Ֆուշուն, Լյաոնին, Չինաստան
Քաղաքացիություն  Մանջոու-Գո
 
Պարգևներ
Ֆինլանդիայի Սպիտակ վարդ շքանշանի Մեծ խաչ և Order of the Auspicious Clouds

Չժան Ցզինհուեյ (Chang Ching-hui; (Չինարեն), 1871, Տայան, Ֆենտյան, Ցին կայսրություն - նոյեմբերի 1, 1959(1959-11-01), Ֆուշուն, Լյաոնին, Չինաստան), չինացի գեներալ, միլիտարիստների դարաշրջանի ռազմական գործիչ։ 1935-1945 թվականներին եղել է ճապոնամետ Մանջոու-Գո մարիոնետային պետության վարչապետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չժան Ցզինհուեյը ծնվել է Մուկդենից հարավ-արևմուտք գտնվող Տայան քաղաքում (Լյաոնինի նահանգ)։ Երբ սկսվել է Ճապոնիայի հետ պատերազմը, Չժանը միացել է անկանոն հունհուզական անկանոն հեծելազորային ստորաբաժանումներին, որոնց գլխավորել է մանջուր հրամանատար Չժան Ցզոլինը։ Հետագայում այդ ուժերը մասնակցել են Ռուս-ճապոնական պատերազմին՝ հանդես գալով Ճապոնիայի կողմից որպես վարձկաններ։ Ցին դինաստիայի կառավարման վերջին տարիներին Չժան Ցզոլինը նշանակվել է Հյուսիսարևելյան երեք գավառների կուսակալ նստավայրը` Ֆենտյան։ Չինական միապետությունը կործանած Սինհայական հեղափոխությունից հետո նրան հաջողվեց իր ուժերը դրսևորել նորաստեղծ միլիտարիզացված Չինաստանի Հանրապետությունում։

Միլիտարիստների դարաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Այդ շրջանում Չժան Ցզինհուեյը նշանակվել է Չինաստանի տարածքում ամենախոշոր և ամենամարտունակ Բեիյանյան բանակի 27-րդ հետևակային բրիգադի հրամանատար։ Սակայն 1916 թվականին՝ Յուան Շիկայյի մահվանից հետո, Բեյանյան բանակը բաժանվել է մի քանի թշնամական խմբավորումների և Չժան Ցզինհուեյը միացել է Չժիլիյան խմբավորմանը, որը ղեկավարել է Ու Պեյֆուն։ Հետագայում նա վերադարձել է Չժան Ցզինհուեյի մոտ և Բեիյանյան կառավարությունում զբաղեցրել պաշտպանության նախարարի պաշտոնը 1926 թվականի մայիսից մինչև 1927 թվականի հունիս։ 1928 թվականի հունիսի 4-ին տեղի է ունեցել Հուանգուտունյան միջադեպը, որի արդյունքում Չժան Ցզոլինը մահացել է։ Դրանից անմիջապես հետո՝ 1929 թվականի հունվարին, Նանկինում տեղի է ունեցել ազգային միասնության համաժողով, որին մասնակցել են Չժան Սյուելյանը և Չժան Ցզինհուեյը։ Համաժողովի արդյունքներով Գոմինդան կուսակցության առաջնորդ Չան Կայշին ճանաչվել է պետության ղեկավար։

Մանջոու-Գո[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքական գործիչներ Մանջոու-Գո: Ներքևի շարքում ձախից չորրորդը՝ Չժան Ցզինհուեյն է:

Մուկդենի միջադեպից և 1931 թվականին Կվանտունյան բանակի կողմից Մանջուրիա հաջող ներխուժումից հետո Չժան Ցզինհուեյը 1931 թվականի սեպտեմբերի 27-ին իր կաբինետում խորհրդակցություն է հրավիրել` նպատակ ունենալով կազմակերպել «Հատուկ շրջանի արտակարգ իրավիճակի կոմիտե» և Մանջուրիայի դուրս գալը Չինաստանի կազմից։ Նրա հրամանով գումինդանյան գեներալ, նահանգապետի պաշտոնակատար Մա Չժանշանը վտարվել է Ցիցիկարից։ Դրանից հետո Չժանգը հայտարարել է Մանջուրիայի ինքնակառավարման մասին և 1932 թվականի հունվարի 7-ին իրեն հռչակել Մանջուրիայի նահանգապետ[1]։ Վախենալով Խորհրդային Միության ներխուժումից և չկարողանալով դիմակայել ճապոնացիներին` Չժանգը պայմանագիր է կնքել վերջինիս հետ և Ճապոնիայի կողմից ճանաչվել որպես Հեյլունցզիանի միակ օրինական նահանգապետ Մանջոու-Գո պետության ստեղծման շրջանակներում[2]։

Արևելյան Ասիայի Մեծ համաժողովի մասնակիցներ։ Ձախից աջ՝ Բա Մո, Չժան Ցզինհուեյ, Վան Ցզինվեյ, Տոձիոո Հիդեկի, Վան Վայթայակոն, Խոսե Լաուրել, Սուբհաս Չանդրա Բոս

1932 թվականի փետրվարի 14-ին Չժան Ցզինհուեյը նահանգապետի պաշտոնը հանձնել է նախկին հակառակորդ Մա Ցզանշանին, որը համաձայնվել է անցնել ճապոնացիների կողմը։ 1932 թվականի ապրիլին Չժանը ստանձնել է Մանջոու-Գոի պաշտպանության նախարարի պաշտոնը։

1935 թվականի մայիսի 21-ին, չնայած կայսր Պու Իի առարկություններին, ճապոնական նախաձեռնությամբ Չժան Ցզինհուեյը նշանակվել է Մանջոու-Գոի վարչապետ` այդ պաշտոնում փոխարինելով Չժեն Սյաոսյուին։

Որպես պետության վարչապետ` Չժանը նախընտրում էր պասիվ ապրելակերպ վարել և իր պաշտոնին տալ միայն անվանական բնույթ, ինչը Մանջոու-Գոյին կախվածության մեջ էր պահում Ճապոնական կայսրությունից։ Իր վարչապետության տասը տարիների ընթացքում Չժան Ցզինհուեյը միայն մեկ անգամ է ընդդիմացել Ճապոնիայի վարչակազմին՝ քննադատելով այն փաստը, որ ճապոնացի գաղութարարները մանջուր ժողովրդին ստիպել էին վաճառել իրենց հողերը։ 1943 թվականին նա որպես Մանջոու-Գոյի պատվիրակ հանդես է եկել Տոկիոյում կայացած Արևելյան Ասիայի Մեծ համաժողովին։

Բացի այդ, 1943 թվականին Time ամսագրում տպագրվեց կեղծ հոդված, համաձայն որի Չժան Ցզինհուեյն իբր թունավորելէ իր ընտանիքին և սպանել ճապոնացի խորհրդականին, իսկ Մանչուկուոյի կառավարության մյուս անդամներին ինքնասպանության հասցրել[3]։

Կյանքի վերջին տարիներ։ Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չժանը զբաղեցրել է վարչապետի պաշտոնը ընդհուպ մինչև 1945 թվականի օգոստոսին Կարմիր բանակի զորքերի կողմից Մանջուրիա ներխուժման արդյունքում Մանջոու-Գոյի փլուզումը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Չժանը ձերբակալվել է Խորհրդային Միությունում` Սիբիրում, իսկ 1950 թվականին նրան արտահանձնել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության իշխանություններին և բանտարկել Ֆուշունում գտնվող ռազմական հանցագործների համար նախատեսված բանտում։ 1959 թվականին նա մահացել է սրտի անբավարարությունից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mitter, The Manchurian Myth, pp. 79.
  2. Yamamuro, Manchuria Under Japanese Domination. Pp. 170.
  3. «Time Magazine, Jan. 04, 1943, Noble End of Chang Ching-hui». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Rana Mitter (2000). The Manchurian Myth: Nationalism, Resistance, and Collaboration in Modern China. University of California Press. ISBN 0-520-22111-7.
  • Yamamuro, Shinichi (2005). Manchuria Under Japanese Domination. University of Pennsylvania Press. ISBN 0-8122-3912-1.