Չժան Ցզինհուեյ
Չժան Ցզինհուեյ | |
Կուսակցություն՝ | Համաձայնություն միություն |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | 1871 |
Ծննդավայր | Տայան, Ֆենտյան, Ցին կայսրություն |
Վախճանի օր | նոյեմբերի 1, 1959 |
Վախճանի վայր | Ֆուշուն, Լյաոնին, Չինաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Պարգևներ | |
Չժան Ցզինհուեյ (Chang Ching-hui; (Չինարեն), 1871, Տայան, Ֆենտյան, Ցին կայսրություն - նոյեմբերի 1, 1959, Ֆուշուն, Լյաոնին, Չինաստան), չինացի գեներալ, միլիտարիստների դարաշրջանի ռազմական գործիչ։ 1935-1945 թվականներին եղել է ճապոնամետ Մանջոու-Գո մարիոնետային պետության վարչապետ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Չժան Ցզինհուեյը ծնվել է Մուկդենից հարավ-արևմուտք գտնվող Տայան քաղաքում (Լյաոնինի նահանգ)։ Երբ սկսվել է Ճապոնիայի հետ պատերազմը, Չժանը միացել է անկանոն հունհուզական անկանոն հեծելազորային ստորաբաժանումներին, որոնց գլխավորել է մանջուր հրամանատար Չժան Ցզոլինը։ Հետագայում այդ ուժերը մասնակցել են Ռուս-ճապոնական պատերազմին՝ հանդես գալով Ճապոնիայի կողմից որպես վարձկաններ։ Ցին դինաստիայի կառավարման վերջին տարիներին Չժան Ցզոլինը նշանակվել է Հյուսիսարևելյան երեք գավառների կուսակալ նստավայրը` Ֆենտյան։ Չինական միապետությունը կործանած Սինհայական հեղափոխությունից հետո նրան հաջողվեց իր ուժերը դրսևորել նորաստեղծ միլիտարիզացված Չինաստանի Հանրապետությունում։
Միլիտարիստների դարաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
Այդ շրջանում Չժան Ցզինհուեյը նշանակվել է Չինաստանի տարածքում ամենախոշոր և ամենամարտունակ Բեիյանյան բանակի 27-րդ հետևակային բրիգադի հրամանատար։ Սակայն 1916 թվականին` Յուան Շիկայյի մահվանից հետո, Բեյանյան բանակը բաժանվել է մի քանի թշնամական խմբավորումների և Չժան Ցզինհուեյը միացել է Չժիլիյան խմբավորմանը, որը ղեկավարել է Ու Պեյֆուն։ Հետագայում նա վերադարձել է Չժան Ցզինհուեյի մոտ և Բեիյանյան կառավարությունում զբաղեցրել պաշտպանության նախարարի պաշտոնը 1926 թվականի մայիսից մինչև 1927 թվականի հունիս։ 1928 թվականի հունիսի 4-ին տեղի է ունեցել Հուանգուտունյան միջադեպը, որի արդյունքում Չժան Ցզոլինը մահացել է։ Դրանից անմիջապես հետո՝ 1929 թվականի հունվարին, Նանկինում տեղի է ունեցել ազգային միասնության համաժողով, որին մասնակցել են Չժան Սյուելյանը և Չժան Ցզինհուեյը։ Համաժողովի արդյունքներով Գոմինդան կուսակցության առաջնորդ Չան Կայշին ճանաչվել է պետության ղեկավար։
Մանջոու-Գո[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուկդենի միջադեպից և 1931 թվականին Կվանտունյան բանակի կողմից Մանջուրիա հաջող ներխուժումից հետո Չժան Ցզինհուեյը 1931 թվականի սեպտեմբերի 27-ին իր կաբինետում խորհրդակցություն է հրավիրել` նպատակ ունենալով կազմակերպել «Հատուկ շրջանի արտակարգ իրավիճակի կոմիտե» և Մանջուրիայի դուրս գալը Չինաստանի կազմից։ Նրա հրամանով գումինդանյան գեներալ, նահանգապետի պաշտոնակատար Մա Չժանշանը վտարվել է Ցիցիկարից։ Դրանից հետո Չժանգը հայտարարել է Մանջուրիայի ինքնակառավարման մասին և 1932 թվականի հունվարի 7-ին իրեն հռչակել Մանջուրիայի նահանգապետ[1]։ Վախենալով Խորհրդային Միության ներխուժումից և չկարողանալով դիմակայել ճապոնացիներին` Չժանգը պայմանագիր է կնքել վերջինիս հետ և Ճապոնիայի կողմից ճանաչվել որպես Հեյլունցզիանի միակ օրինական նահանգապետ Մանջոու-Գո պետության ստեղծման շրջանակներում[2]։
1932 թվականի փետրվարի 14-ին Չժան Ցզինհուեյը նահանգապետի պաշտոնը հանձնել է նախկին հակառակորդ Մա Ցզանշանին, որը համաձայնվել է անցնել ճապոնացիների կողմը։ 1932 թվականի ապրիլին Չժանը ստանձնել է Մանջոու-Գոի պաշտպանության նախարարի պաշտոնը։
1935 թվականի մայիսի 21-ին, չնայած կայսր Պու Իի առարկություններին, ճապոնական նախաձեռնությամբ Չժան Ցզինհուեյը նշանակվել է Մանջոու-Գոի վարչապետ` այդ պաշտոնում փոխարինելով Չժեն Սյաոսյուին։
Որպես պետության վարչապետ` Չժանը նախընտրում էր պասիվ ապրելակերպ վարել և իր պաշտոնին տալ միայն անվանական բնույթ, ինչը Մանջոու-Գոյին կախվածության մեջ էր պահում Ճապոնական կայսրությունից։ Իր վարչապետության տասը տարիների ընթացքում Չժան Ցզինհուեյը միայն մեկ անգամ է ընդդիմացել Ճապոնիայի վարչակազմին՝ քննադատելով այն փաստը, որ ճապոնացի գաղութարարները մանջուր ժողովրդին ստիպել էին վաճառել իրենց հողերը։ 1943 թվականին նա որպես Մանջոու-Գոյի պատվիրակ հանդես է եկել Տոկիոյում կայացած Արևելյան Ասիայի Մեծ համաժողովին։
Բացի այդ, 1943 թվականին Time ամսագրում տպագրվեց կեղծ հոդված, համաձայն որի Չժան Ցզինհուեյն իբր թունավորելէ իր ընտանիքին և սպանել ճապոնացի խորհրդականին, իսկ Մանչուկուոյի կառավարության մյուս անդամներին ինքնասպանության հասցրել[3]։
Կյանքի վերջին տարիներ։ Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Չժանը զբաղեցրել է վարչապետի պաշտոնը ընդհուպ մինչև 1945 թվականի օգոստոսին Կարմիր բանակի զորքերի կողմից Մանջուրիա ներխուժման արդյունքում Մանջոու-Գոյի փլուզումը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Չժանը ձերբակալվել է Խորհրդային Միությունում` Սիբիրում, իսկ 1950 թվականին նրան արտահանձնել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության իշխանություններին և բանտարկել Ֆուշունում գտնվող ռազմական հանցագործների համար նախատեսված բանտում։ 1959 թվականին նա մահացել է սրտի անբավարարությունից։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Mitter, The Manchurian Myth, pp. 79.
- ↑ Yamamuro, Manchuria Under Japanese Domination. Pp. 170.
- ↑ «Time Magazine, Jan. 04, 1943, Noble End of Chang Ching-hui»։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-26-ին։ Վերցված է 2020-09-03
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Rana Mitter (2000)։ The Manchurian Myth: Nationalism, Resistance, and Collaboration in Modern China։ University of California Press։ ISBN 0-520-22111-7
- Yamamuro Shinichi (2005)։ Manchuria Under Japanese Domination։ University of Pennsylvania Press։ ISBN 0-8122-3912-1
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Չժան Ցզինհուեյ կատեգորիայում։ |