Ուֆֆիցի
Ուֆֆիցի | |
---|---|
Տեսակ | պալատ, թանգարանի շենք և պատկերասրահ |
Երկիր | Իտալիա[1] |
Տեղագրություն | Ֆլորենցիա[2] |
Վայր | Ֆլորենցիայի 1-ին շրջան |
Կազմված է | Flemish and German Renaissance paintings, room 22?, Pollaiolo, Room A10?, room 15?, 14th-century Sienese Painting, room 3?, Paintings in the Uffizi Gallery?, Bronzino, room 64?, Contini Bonacossi collection?, Q97500354?, Ուֆֆիցիի պատկերասրահ, Q107209467?, Hall A.35 Leonardo?, Signorelli and Florence - room 31?, Q112158047?, Room A5 Lorenzetti - Simone Martini?, Room A6 Il Trecento a Firenze?, Room A7 Lorenzo Monaco - Gentile da Fabriano?, Room A9 Paolo Uccello - Filippo Lippi - Piero della Francesca?, Room A3 13th-century?, Room A4 Giotto — Cimabue? և Tribuna of the Uffizi? |
Հասցե | Piazzale degli Uffizi 6, I-50122 Firenze50122Piazzale degli Uffizi? (6) |
Հիմնադրվել է | 1560[3] |
Հիմնադիր | Կոզիմո I[3] |
Պատվիրող | Կոզիմո I |
Մակերես | 47 515 քառակուսի մետր |
Այցելուներ | 2 361 732 մարդ (2019)[4] և 969 978 մարդ (2021)[5] |
Տնօրեն | Simone Verde? |
Կայք | uffizi.it |
Ուֆֆիցի պատկերասրահ (իտալ.՝ Galleria degli Uffizi, Uffizi՝ գրասենյակ), պետական պատկերասրահ Ֆլորենցիայում, կառավարական գրասենյակների համար կառուցված շենքում (1560-1585)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուֆֆիցի պատկերասրահի շենքի պատմությունը սկսել է 1559 թվականին, երբ Կոզիմո I Մեդիչին որոշում է քաղաքով մեկ տարածված գրասենյակները համախմբել մեկ շենքում։ Նախագիծը իրականացնելու համար հրավիրվում է Ջորջո Վազարին, որը սկսում է աշխատանքները 1560 թվականին։ 1574 թվականին Վազարին մահանում է և նրա գործը շարունակում է Բերնարդո Բուոնտալենտին։ Սակայն շենքը չծառայեց իր բուն նպատակին և 1575 թվականից Մեդիչի ընտանիքին պատկանող արվեստի ստեղծագործությունների հավաքածուի հիման վրա կազմավորվում ու հիմնադրվում է Ուֆֆիցի պատկերասրահը[6][7]։
Հավաքածուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբում այստեղ պահպանվել են բնագիտական և այլ հուշարձաններ, որոնք 18-րդ դարի վերջին և 19-րդ դարում փոխադրվել են այլ թանգարաններ։ Ուֆֆիցին ունի XIII-1XVIII դարերի իտալական գեղանկարչության՝ աշխարհում ամենահարուստ հավաքածուն (հատկապես մեծ տեղ են գրավում Վենետիկի և Ֆլորենցիայի գեղանկարչական դպրոցների գործերը)։ Ուֆֆիցիում պահվում են Սանդրո Բոտիչելլիի, Լեոնարդո դա Վինչիի, Ռաֆայելի, Ջորջոնեի, Տիցիանի և այլ վարպետների աշխատանքներ։
Հիանալի նմուշներ են ներկայացված անտիկ, ֆրանսիական, գերմանական, նիդերլանդական, հոլանդական և ֆլամանդական արվեստներից։
Եզակի է եվրոպական նկարիչների ինքնանկարների (այդ թվում նաև Հ. Այվազովսկու) հավաքածուն։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Սանդրո Բոտիչելլի, Հատված «Վեներայի ծնունդը» գործից
-
Ֆրա Ֆիլիպո Լիպպի- Տիրամայրը Մանկան և երկու հրեշտակի հետ
-
Ռեմբրանդ վան Ռեյն, Ինքնանկար
-
Ռաֆայել Սանտի, Ինքնանկար
-
Հովհաննես Այվազովսկի, Ինքնանկար 1874
-
Ռաֆայել Սանտի, Հռոմի Հուլիոս II պապը
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուֆֆիցիի պալատը Ֆլորենցիայում (անգլ.) (իտալ.)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ dati.beniculturali.it — 2014.
- ↑ 3,0 3,1 https://artsandculture.google.com/partner/uffizi-gallery
- ↑ Art's most popular: Exhibition and museum visitor figures 2019 // The Art Newspaper — 2020. — Vol. XXIX, Iss. 322. — ISSN 0960-6556
- ↑ Art's most popular: Exhibition and museum visitor figures 2021 // The Art Newspaper — 2022. — ISSN 0960-6556
- ↑ «История галереи Уффици. Guide to Uffizi Gallery Museum». Արխիվացված է օրիգինալից 2015-09-09-ին. Վերցված է 2015-09-19-ին.
- ↑ Галерея Уффици: величайший музей Флоренции (ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուֆֆիցի» հոդվածին։ |
|