Ուրս Բյուլհեր
Ուրս Բյուլեր | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Urs Bühler |
Ծնվել է | հուլիսի 19, 1971[1] (52 տարեկան) Լյուցերն, Շվեյցարիա |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Ժանրեր | քրոսովեր |
Մասնագիտություն | երգիչ |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | ջութակ, դաշնամուր, կլարնետ, էլեկտրական կիթառ, հարվածային գործիքներ |
Գործունեություն | 1988-ներկա |
Լեյբլ | Sony BMG |
Կրթություն | Ամստերդամի կոնսերվատորիա |
Անդամակցություն | Իլ Դիվո |
Կապված | Il Divo |
Կայք | ildivo.com/band/urs/ |
Urs Bühler Վիքիպահեստում |
Ուրս Բյուլեր (հուլիսի 19, 1971[1], Լյուցերն, Շվեյցարիա), շվեյցարացի տենոր, օպերային երգիչ, Il Divo խմբի չորս մենակատարներից մեկը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուրս Բյուլերը ծնվել է 1971 թվականի հուլիսի 19-ին Լյուցեռն գավառի Վիլիզաու համայնքում։ Երաժշտության հետ ծանոթությունը սկսել է հինգ տարեկանում. նա սովորել է նվագել ջութակ և երգել է տեղի եկեղեցու մանկական երգչախմբում։ Որոշ ժամանակ անց նա սովորել է նվագել կիթառ, դաշնամուր, կլառնետ[2]։ 20 տարեկանում ավարտել է Լյուցեռնի դպրոցական և հոգևոր երաժշտության ակադեմիայում։ Սովորելով Ակադեմիայում՝ Ուրսը կազմակերպել է «Сonspiracy» խումբը[3]։ 5 տարի անց ստացել է Ամստերդամի կոնսերվատորիայի վոկալի բաժնի դիպլոմ[4], որտեղ նրա ուսուցիչներն էին, մասնավորապես, Յոյսթ Վինբերգը և Ուդո Ռայնեմանը[2]։ Ակադեմիայում և կոնսերվատորիայում սովորելու տարիներին նա բացի շվեյցարական գերմաներենից տիրապետում էր մի քանի լեզուների. ֆրանսերեն, անգլերեն, հոլանդերեն, ինչպես նաև խոսակցական մակարդակով՝ իսպաներեն և իտալերեն։
Մի շարք տարիների ընթացքում Ուրսը հանդես է եկել Նիդերլանդների օպերային ընկերությունում (հոլ.՝ Netherlands Operaa Gezelschap): Նաև մասնակցել է Զելբուրգյան փառատոնին[2]։
Il Divo-ի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]
2003 թվականի դեկտեմբերին Ուրս Բյուլերը սկսեց հանդես գալ նորաստեղծ «Il Divo» խմբում։ Սկսած 2004 թվականից՝ նա մասնակցություն է ունենում կվարտետի համաշխարհային շրջագայություններում, ինչպես նաև նրանք միասին երաժշտական ալբոմներ են ստեղծում, որ շատ ազգային չարթերում առաջին տեղեր են վաստակում։
Նա նաև մասնակցում է տարատեսակ միջազգային երաժշտական փառատոնների։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2007 թվականից քաղաքացիական ամուսնության մեջ է «Il Divo» խմբի դիմահարդար Տանյա Ռոդնիի հետ (անգլ.՝ Tania Rodney): Նրանք ունեն դուստր՝ Վիլհելմինան (23 դեկտեմբերի 2008 թ.)[2]: Բնակվում է Լոնդոնում, Մեծ Բրիտանիա։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Il Divo (Il Divo-ի կազմում, 2004)
- Ancora (Il Divo-ի կազմում, 2005)
- The Christmas Collection (Il Divo-ի կազմում, 2005)
- Voices from the FIFA World Cup (Il Divo-ի կազմում, 2006)
- Siempre (Il Divo-ի կազմում, 2006)
- The Promise (Il Divo-ի կազմում, 2008)
- An Evening with Il Divo - Live in Barcelona (Il Divo-ի կազմում, 2009)
- Wicked Game (Il Divo-ի կազմում, 2011)
- Live in London (Il Divo-ի կազմում, 2012011, DVD)
- The Greatest Hits Deluxe Edition (Il Divo-ի կազմում, 2012)
- A Musical Affair (Il Divo-ի կազմում, 2013)
- Amor & Pasión (Il Divo-ի կազմում, 2015)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Կենսագրություն». Il Divo (երկրպագուների կայք). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «Biografía Urs Buhler» (իսպաներեն). Il Divo (испанский сайт). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «Fame & Fortune: UK taxes drive Swiss opera star cuckoo». The Sunday Times. 2006 թ․ հունվարի 1. Վերցված է 2011 թ․ ապրիլի 28-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Urs of Il Divo» (անգլերեն). The Official Il Divo Site. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 8-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուրս Բյուլհեր» հոդվածին։ |
|