Ուրս Բյուլհեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ուրս Բյուլեր
Urs Ursbuhler (6874990337).jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունUrs Bühler
Ծնվել էհուլիսի 19, 1971(1971-07-19) (48 տարեկան)
Լյուցերն, Շվեյցարիա
ԵրկիրՄեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Ժանրերքրոսովեր
Մասնագիտություներգիչ
Երգչաձայնտենոր
Գործիքներջութակ, դաշնամուր, կլարնետ, էլեկտրական կիթառ, հարվածային գործիքներ
Գործունեություն1988-ներկա
ԼեյբլSony BMG
ԿրթությունԱմստերդամի կոնսերվատորիա
ԱնդամակցությունԻլ Դիվո
ԿապվածIl Divo
Կայքildivo.com/band/urs/
Urs Bühler Վիքիպահեստում

Ուրս Բյուլեր (հուլիսի 19, 1971(1971-07-19), Լյուցերն, Շվեյցարիա), շվեյցարացի տենոր, օպերային երգիչ, Il Divo խմբի չորս մենակատարներից մեկը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրս Բյուլերը ծնվել է 1971 թվականի հուլիսի 19-ին Լյուցեռն գավառի Վիլիզաու համայնքում: Երաժշտության հետ ծանոթությունը սկսել է հինգ տարեկանում. նա սովորել է նվագել ջութակ և երգել է տեղի եկեղեցու մանկական երգչախմբում: Որոշ ժամանակ անց նա սովորել է նվագել կիթառ, դաշնամուր, կլառնետ[1]: 20 տարեկանում ավարտել է Լյուցեռնի դպրոցական և հոգևոր երաժշտության ակադեմիայում: Սովորելով Ակադեմիայում՝ Ուրսը կազմակերպել է «Сonspiracy» խումբը[2]: 5 տարի անց ստացել է Ամստերդամի կոնսերվատորիայի վոկալի բաժնի դիպլոմ[3], որտեղ նրա ուսուցիչներն էին, մասնավորապես, Յոյսթ Վինբերգը և Ուդո Ռայնեմանը[1]: Ակադեմիայում և կոնսերվատորիայում սովորելու տարիներին նա բացի շվեյցարական գերմաներենից տիրապետում էր մի քանի լեզուների. ֆրանսերեն, անգլերեն, հոլանդերեն, ինչպես նաև խոսակցական մակարդակով՝ իսպաներեն և իտալերեն:

Մի շարք տարիների ընթացքում Ուրսը հանդես է եկել Նիդերլանդների օպերային ընկերությունում (հոլ.՝ Netherlands Operaa Gezelschap): Նաև մասնակցել է Զելբուրգյան փառատոնին[1]:

Il Divo-ի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Il Divo խումբը Հոնկոնգում (2005): Ուրս Բյուլերը՝ աջից առաջինը

2003 թվականի դեկտեմբերին Ուրս Բյուլերը սկսեց հանդես գալ նորաստեղծ «Il Divo» խմբում: Սկսած 2004 թվականից՝ նա մասնակցություն է ունենում կվարտետի համաշխարհային շրջագայություններում, ինչպես նաև նրանք միասին երաժշտական ալբոմներ են ստեղծում, որ շատ ազգային չարթերում առաջին տեղեր են վաստակում:

Նա նաև մասնակցում է տարատեսակ միջազգային երաժշտական փառատոնների:

Իլ Դիվոյի համերգային ելույթը, Սեդնեյ, 2012 թվական

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականից քաղաքացիական ամուսնության մեջ է «Il Divo» խմբի դիմահարդար Տանյա Ռոդնիի հետ (անգլ.՝ Tania Rodney): Նրանք ունեն դուստր՝ Վիլհելմինան (23 դեկտեմբերի 2008 թ.)[1]: Բնակվում է Լոնդոնում, Մեծ Բրիտանիա:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Կենսագրություն»։ Il Divo (երկրպագուների կայք)։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-29-ին։ Վերցված է 2011-04-28 
  2. «Biografía Urs Buhler» (իսպաներեն)։ Il Divo (испанский сайт)։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-29-ին։ Վերցված է 2011-04-28 
  3. «Fame & Fortune: UK taxes drive Swiss opera star cuckoo»։ The Sunday Times։ 1 January 2006։ Վերցված է 2011-04-28 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]