Ուրբանո Ռատացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուրբանո Ռատացի
իտալ.՝ Urbano Rattazzi
 
Կուսակցություն՝ Ձախ
Կրթություն՝ Թուրինի համալսարան
Գիտական աստիճան՝ դափնեկիր[1]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դիվանագետ և փաստաբան
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր հունիսի 30, 1808(1808-06-30)[2]
Ծննդավայր Ալեսանդրիա, Պիեմոնտ, Իտալիա[2]
Վախճանի օր հունիսի 5, 1873(1873-06-05)[3][4][2] (64 տարեկան)
Վախճանի վայր Ֆրոզինոնե, Լացիո, Իտալիա[2]
Քաղաքացիություն  Իտալիայի թագավորություն և Kingdom of Sardinia
Ի ծնե անուն իտալ.՝ Urbano Rattazzi
Ամուսին Laetitia Marie Wyse Bonaparte?[2]
 
Ինքնագիր Изображение автографа

Ուրբանո Ռատացի (իտալ.՝ Urbano Pio Francesco Rattazzi, հունիսի 30, 1808(1808-06-30)[2], Ալեսանդրիա, Պիեմոնտ, Իտալիա[2] - հունիսի 5, 1873(1873-06-05)[3][4][2], Ֆրոզինոնե, Լացիո, Իտալիա[2]), Իտալիացի քաղաքական և պետական գործիչ, երկու անգամ ընտրվել է Իտալիայի վարչապետ, և երկու անգամ էլ այդ պաշտոնում փոխարինել է Բետտինո Ռիկասոլին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրբանո Ռատացին ծնվել է Հյուսիսային Իտալիայում՝ Ալեսանդրիա քաղաքում։ Ռատտացիի հայրը եղել է Պիեմոնտում գտնվող Արդարադատության խորհրդի քարտուղարն։

Ուրբանո Ռատացին իր իրավաբանական կրթությունը ստացել է Թուրինում։

1848 թվականին ընտրվել է պատգամավոր թուրինյան խորհրդարանում, դարձել է «Ձախ» կուսակցության ղեկավարը, նպաստել է Բալբոյի նախարարության անկմանը, ստացել է հանրային կրթության նախարարի պաշտոնը, այնուհետև եղել է ներքին գործերի նախարար, որից հետո՝ վարչապետ։  

Նովարի ճակատամարտում Կառլ Ալբերտի զորքերի պարտությունից հետո հրաժարական է տվել ինչպես նաև դուրս եկել «Ձախ» կուսակցությունից։

1852 թվականին Ռատացիի և Կամիլլո Բենսո Կավուրի միջև համաձայնագիր է կնքվել, այս համաձայնագրի արդյունքում Ուրբանոն դարձել է պալատի նախագահ։ 1854 թվականին Ուրբանոն ստացել է արդարադատության նախարարի պաշտոնը Կավուրի գրասենյակում, իսկ 1855-1858 թվականներին՝ ներքին գործերի նախարար։

Այս ընթացքում Ուրբանոն իրականացրել է մի շարք կարևոր բարեփոխումներ Իտալիայում (որոշ վանական համայնքների ոչնչացում, քրեական օրենսգրքի վերափոխում, քաղաքական հանցագործությունների համար մահապատժի վերացում և այլն)։ Դուրս է եկել նախարարությունից Կավուրի արտաքին քաղաքականության հետ անհամաձայնության պատճառով։

1859 թվականին Կավուրի հրաժարականից հետո՝ 1862 թվականի մարտին Ուրբանոն դարձել է Իտալիայի վարչապետը, բայց Ֆրանսիայի նկատմամբ չափազանց մեծ համակրանքը և Հռոմի դեմ արշավանքը (որն ավարտվել է Ասպրոմոնեի ճակատամարտով) պատճառ դարձավ նրա անկմանը նույն թվականի օգոստոսին։

Ուրբանո Ռատացցին մահացել է 1873 թվականի հունիսի 5-ին Ֆրոզինոն քաղաքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուրբանո Ռատացի» հոդվածին։