Ուոլթեր Մատաու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուոլթեր Մատաու
անգլ.՝ Walter Matthau
Ծնվել էհոկտեմբերի 1, 1920(1920-10-01)[1][2][2][…]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]
Մահացել էհուլիսի 1, 2000(2000-07-01)[4][1][2][…] (79 տարեկան)
Մահվան վայրՍանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]
ԳերեզմանՎեսթվուդի գերեզմանատուն
ԿրթությունՆոր Դպրոց և Seward Park High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կինոդերասան, կինոռեժիսոր, բնավորության դերասան, թատրոնի դերասան և կատակերգու
Ժանրերվեսթեռն և կինոկատակերգություն
Ամուսին(ներ)Քերոլ Գրեյս
Երեխա(ներ)Չարլզ Մատաու
Պարգևներ և մրցանակներ

Ուոլթեր Մատաու (անգլ.՝ Walter Matthau, իրական անունը՝ Ուոլթեր Ջոն Մատոու, Walter John Matthow, հոկտեմբերի 1, 1920(1920-10-01)[1][2][2][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3] - հուլիսի 1, 2000(2000-07-01)[4][1][2][…], Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]), ամերիկացի դերասան-կատակերգու, որը 1967 թվականին արժանացել է «Օսկար» մրցանակի «Հաջողության ազարտ» ֆիլմում կատարած «Երկրորդ պլանի լավագույն դերի» համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանը ծնվել է Մանհեթենում Ռուսական կայսրությունից գաղթած (ներկայիս Ուկրաինայից և Լիտվայից[5][6][7]) հրեաների ընտանիքում։ Ծառայել է Ջիմի Ստյուարտի հետ միասին, որոշակի հաջողություններ է գրանցել Բրոդվեյի թատրոնում և երկու անգամ նվաճել է «Թոնի» թատերական մրցանակը։

Մինչև 1966 թվականը Մատաուն խաղացել է այնպիսի աստղերի մասնակցությամբ ֆիլմերում, ինչպիսիք են Բերթ Լանքասթերը, Քերի Գրանթը և Օդրի Հեփբերնը («Շարադա»), Ինգրիդ Բերգմանը («Կակտուսի ծաղիկ»)։ Սակայն իրական ճանաչում է ձեռք բերել «Հաջողության ազարտ» (1966) ֆիլմի շնորհիվ, որտեղ նա խաղացել է հանրահայտ կատակերգու Ջեք Լեմոնի հետ միասին։ Այս ֆիլմը Մատաուին «Օսկար» մրցանակն է բերել «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում։

1968 թվականին Մատաուն կրկին Լեմոնի հետ միասին նկարահանվել է Նիլ Սայմոնի «Տարօրինակ զույգ» հանրահայտ կինոտարբերակում։ Դրան հաջորդել են ևս ութ ֆիլմեր նրանց մասնակցությամբ։ Նկարահանման հրապարակի սահմաններից դուրս Մատաուն և Լեմոնը եղել են լավագույն ընկերներ։ Իրենց համատեղ վերջին աշխատանքների թվում են «Հնամյա փնթփնթողները» (1993) և «Հնամյա փնթփնթողները վերադարձել են» (1995) կատակերգությունները, որում նրանց է միացել նաև դերասանուհի Սոֆի Լորենը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #118813986 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. Stone, Judy (1968 թ․ սեպտեմբերի 8). «Matthau – A Sex Symbol Or a Jewish Mother?». Նյու Յորք Թայմս. NYTimes.com. Վերցված է 2014 թ․ փետրվարի 3-ին.subscription required
  6. «Walter Matthau profile at». Filmreference.com. Վերցված է 2014 թ․ փետրվարի 3-ին.
  7. Gussow, Mel (2000 թ․ հուլիսի 2). «Walter Matthau, 79, Rumpled Star and Comic Icon, Dies». The New York Times. NYTimes.com. Վերցված է 2014 թ․ փետրվարի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուոլթեր Մատաու» հոդվածին։