Ուոլթեր Մատաու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ուոլթեր Մատաու
Walter Matthau in Charade 2.jpg
Ծնվել էհոկտեմբերի 1, 1920(1920-10-01)[1][2][2][…]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]
Մահացել էհուլիսի 1, 2000(2000-07-01)[4][1][2][…] (79 տարեկան)
Մահվան վայրՍանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]
ԿրթությունՆոր Դպրոց
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունամերիկյան ծագմամբ հրեաներ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կինոդերասան, կինոռեժիսոր, բնավորության դերասան, թատրոնի դերասան և կատակերգու
Ժանրերվեսթեռն
Ամուսին(ներ)Քերոլ Գրեյս
Երեխա(ներ)Չարլզ Մատաու
Պարգևներ և մրցանակներՕսկար երկրորդ պլանի լավագույն դերասանի համար, Թոնի մրցանակ պիեսում խաղացած տղամարդու լավագույն դերի համար, «Թոնի» մրցանակ պիեսում երկրորդ պլանի լավագույն տղամարդու դերի համար, Օսկար և Լավագույն դերասանի ԲԱՖՏԱ մրցանակ
matthau.com/walter-matthau/

Ուոլթեր Մատաու (անգլ.՝ Walter Matthau, իրական անունը՝ Ուոլթեր Ջոն Մատոու, Walter John Matthow, հոկտեմբերի 1, 1920, Նյու Յորքհուլիսի 1, 2000, Սանտա Մոնիկա), ամերիկացի դերասան-կատակերգու, որը 1967 թվականին արժանացել է «Օսկար» մրցանակի «Հաջողության ազարտ» ֆիլմում կատարած «Երկրորդ պլանի լավագույն դերի» համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանը ծնվել է Մանհեթենում Ռուսական կայսրությունից գաղթած (ներկայիս Ուկրաինայից և Լիտվայից[5][6][7]) հրեաների ընտանիքում։ Ծառայել է Ջիմի Ստյուարտի հետ միասին, որոշակի հաջողություններ է գրանցել Բրոդվեյի թատրոնում և երկու անգամ նվաճել է «Թոնի» թատերական մրցանակը։

Մինչև 1966 թվականը Մատաուն խաղացել է այնպիսի աստղերի մասնակցությամբ ֆիլմերում, ինչպիսիք են Բերթ Լանքասթերը, Քերի Գրանթը և Օդրի Հեփբերնը («Շարադա»), Ինգրիդ Բերգմանը («Կակտուսի ծաղիկ»)։ Սակայն իրական ճանաչում է ձեռք բերել «Հաջողության ազարտ» (1966) ֆիլմի շնորհիվ, որտեղ նա խաղացել է հանրահայտ կատակերգու Ջեք Լեմոնի հետ միասին։ Այս ֆիլմը Մատաուին «Օսկար» մրցանակն է բերել «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում։

1968 թվականին Մատաուն կրկին Լեմոնի հետ միասին նկարահանվել է Նիլ Սայմոնի «Տարօրինակ զույգ» հանրահայտ կինոտարբերակում։ Դրան հաջորդել են ևս ութ ֆիլմեր նրանց մասնակցությամբ։ Նկարահանման հրապարակի սահմաններից դուրս Մատաուն և Լեմոնը եղել են լավագույն ընկերներ։ Իրենց համատեղ վերջին աշխատանքների թվում են «Հնամյա փնթփնթողները» (1993) և «Հնամյա փնթփնթողները վերադարձել են» (1995) կատակերգությունները, որում նրանց է միացել նաև դերասանուհի Սոֆի Լորենը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118813986 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  4. Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. Stone Judy (սեպտեմբերի 8, 1968)։ «Matthau – A Sex Symbol Or a Jewish Mother?»։ Նյու Յորք Թայմս (NYTimes.com)։ Վերցված է 2014-02-03 subscription required
  6. «Walter Matthau profile at»։ Filmreference.com։ Վերցված է 2014-02-03 
  7. Gussow Mel (հուլիսի 2, 2000)։ «Walter Matthau, 79, Rumpled Star and Comic Icon, Dies»։ The New York Times (NYTimes.com)։ Վերցված է 2014-02-03 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]