Ուինտոն Մարսալիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուինտոն Մարսալիս
Ի ծնե անունանգլ.՝ Wynton Learson Marsalis
Ծնվել էհոկտեմբերի 18, 1961(1961-10-18)[1][2][3][…] (62 տարեկան)
Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Ժանրերջազ, բլյուզ[4], Dixieland jazz?, դասական երաժշտություն և neo-bop jazz?
Մասնագիտությունկոմպոզիտոր, jazz trumpeter, բենդ-լիդեր, դիրիժոր և classical trumpeter
ԳործիքներՇեփոր[4]
ԱշխատավայրJazz at Lincoln Center?
ԼեյբլBlue Note, Columbia Records, Sony Classical և Marsalis Music?
ԿրթությունՋուլիարդ դպրոց, Benjamin Franklin High School? և New Orleans Center for Creative Arts?
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
Պարգևներ
Կայքwyntonmarsalis.com
 Wynton Marsalis Վիքիպահեստում

Ուինտոն Մարսալիս(անգլ.՝ Wynton Learson Marsalis, հոկտեմբերի 18, 1961(1961-10-18)[1][2][3][…], Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ), ամերիկացի շեփորահար և երգահան, Լինքոլն ջազային կենտրոնի գեղարվեստական ղեկավար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջազային դաշնակահար Էլիս Մարսալիսի ընտանիքում Ուինտոնը երկրորդ երեխան էր. նրա հինգ եղբայրներից երեքը հետագայում դարձել են հայտնի ջազմեններ։ Վեց տարեկանում Մարսալիսը սովորել է շեփոր նվագել՝ տիրապետելով ինչպես դասական, այնպես էլ ջազային կատարումներին։ 14 տարեկանում նա Նոր Օռլեանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կատարել է Հայդնի շեփորի կոնցերտը, իսկ 1980 թվականին, երբ արդեն Դջուլիարդի երաժշտական դպրոցի ուսանող էր, դարձել է Արտ Բլեյկի «Jazz Messengers» խմբի երաժիշտ։ 1983 թվականին Մարսալիսը Հերբի Հենքոքի, Ռոն Քարթերի և Թոնի Ուիլյամսի հետ ելույթ է ունեցել քառյակում և ձայնագրել իր առաջին ալբոմը որպես խմբի ղեկավար։ Մեկ տարի անց նա լքել է «Jazz Messengers»-ը և հավաքել իր սեփական կվինտետը, որին մասնակցել է իր ավագ եղբայրը՝ Բրենդֆորդը, իսկ 1983 թվականին կրկին համագործակցել է Հենքոքի հետ՝ ելույթ ունենալով նրա «V.S.O.P.» խմբում։ Այդ նույն տարում Մարսալիսը արժանացել է «Գրեմմի» մրցանակի, իսկ հաջորդ տարի ևս երկուսի՝ պատմության մեջ առաջին անգամ միաժամանակ դասական (Հայդնի, Լ. Մոցարտի և Հումելի համերգների) և ջազային կատարման համար։ Հետագայում նա 6 անգամ արժանացել է այդ մրցանակին։

1980-ական թվականների կեսերին Մարսալիսը, չթողնելով ջազային երաժշտի կարիերան, ակտիվորեն ստեղծագործել է։ Նրա ստեղծագործություններից են «Soul Gestures in Southern Blues» սյուիտը՝ գրված 1988 թվականին, տարբեր կամերային ստեղծագործություններ, ֆիլմերի և բալետների համար գրված երաժշտություններ, «Արյունը դաշտերում» օրատորիան, որի համար նա 1997 թվականին ստացել է Պուլիցերյան երաժշտական մրցանակը:

1994 թվականին Մարսալիսը ցրել է իր ջազային սեպտետը, որի հետ համագործակցում էր 1988 թվականից, որպեսզի ավելի շատ կենտրոնանա երաժշտական և կրթական գործունեության վրա։ Հասարակության (հատկապես երիտասարդության) ուշադրությունը երաժշտության վրա սևեռելու նպատակով նա շատ էր ելույթներ ունենում հեռուստատեսությամբ և ռադիոյով, բազմաթիվ համերգներ և վարպետության դասեր տալիս ամբողջ աշխարհում։ 1992 թվականից Մարսալիսը ղեկավարել է Լինքոլն ջազային կենտրոնը։

1995 թվականին PBS-ում կայացել է «Մարսալիսը երաժշտության մասին» ուսուցողական հեռուստասերիալի պրեմիերան(անգլ.՝ Marsalis on Music)՝ ջազի և դասական երաժշտության մասին՝ գրված Մարսալիսի կողմից։ Այդ սերիալն արժանացել է շատ մրցանակների։ Մարսալիսը գրել է նաև 5 գիրք.

  • Sweet Swing Blues on the Road;
  • Jazz in the Bittersweet Blues of Life;
  • To a Young Musician: Letters from the Road;
  • Jazz ABZ (an A to Z collection of poems celebrating jazz greats);
  • Moving to Higher Ground: How Jazz Can Change Your Life.

Վերջինս դարձել է նրա ամենահայտնի գրական երկը։

Նրա ամենավերջին թողարկումներից մեկը 2011 թվականին բլյուզ-ռոք կիթառահար Էրիկ Կլեպտոնի հետ Լինքոլն կենտրոնում կայացած «Ջազ» (Wynton Marsalis & Eric Clapton Play the Blues) համերգից էր։

Ընդգրկվել է Gramophone[10] ամսագրի Փառքի սրահում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Երաժշտություն (ֆր.)
  4. 4,0 4,1 Montreux Jazz Festival Database
  5. https://www.pulitzer.org/prize-winners-by-category/225
  6. https://www.harvard.edu/on-campus/commencement/honorary-degrees
  7. https://commencement.miami.edu/about-us/archives/honorary-degree-recipients/index.html
  8. https://www.kenburnsprize.com/recipient-2020
  9. https://www.atlanticcouncil.org/events/flagship-event/global-citizen-awards/previous-gca-recipients/
  10. «Gramophone Hall of Fame» (անգլերեն). Gramophone. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
  11. Указ Президента Российской Федерации от 24 октября 2017 года № 512 «О награждении государственными наградами Российской Федерации»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուինտոն Մարսալիս» հոդվածին։