Յոհան Նեպոմուկ Հումել
Յոհան Նեպոմուկ Հումել | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 14, 1778[1][2][3][…] |
Ծննդավայր | Բրատիսլավա, Հունգարիայի թագավորություն[4][2][3] |
Մահացել է | հոկտեմբերի 17, 1837[1][5][6][…] (58 տարեկան) |
Մահվան վայր | Վայմար, Գերմանական միություն, Գերմանիա[7][3] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դիրիժոր, դաշնակահար, կոնցերտմայստեր և երաժշտության ուսուցիչ |
Զբաղեցրած պաշտոններ | court chapel master? |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Յոհան Նեպոմուկ Հումել (գերմ.՝ Johann Nepomuk Hummel, նոյեմբերի 14, 1778[1][2][3][…], Բրատիսլավա, Հունգարիայի թագավորություն[4][2][3] - հոկտեմբերի 17, 1837[1][5][6][…], Վայմար, Գերմանական միություն, Գերմանիա[7][3])՝ ավստրիացի երգահան և վիրտուոզ-դաշնակահար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յոհան Նեպոմուկ Հումելը ծնվել է 1778 թվականի նոյեմբերի 14-ին Պրեսբուրգում (ներկայիս Բրատիսլավա)։ Արդեն 3 տարեկանում նրա մոտ բացահայտվել էին երաժշտական ընդունակություններ, իսկ 5 տարեկանում հորից նվեր էր ստացել իր առաջին փոքրիկ դաշնամուրը, որը պահել էր մինչև կյանքի վերջը։ Ամուսնացած էր օպերային երգչուհի և Բեթհովենի ընկերուհի Էլիզաբեթ Ռյոկելի հետ։ Հավանաբեր, Բեթհովենը հենց նրան էր ձոնել «Էլիզի մոտ» պիեսը[9]։
1786-1788 թվականներին նա սովորել է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի և Անտոնիո Սալերի մոտ[10]։
1793 թվականից մինչև 1816 թվականը ապրել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։ Կոնտրապունկտի (ձայնակարգություն) դասեր է վերցրել Յոհան Գեորգ Ալբրեխտսբերգի մոտ, ով Բեթհովենի ուսուցիչներից մեկն էր։ Երգեցողություն սովորում է Անտոնիո Սալիերի մոտ։
1795 թվականին Յոհան Նեպամուկը աշակերտել է Յոզեֆ Հայդնի մոտ, որտեղ նա ծանոթացել է երգեհոնի հետ։ Հայդնը նրան է նվիրել Լյա բեմոլ սոնատը, որը Հումելը կատարել է փայլուն կերպով։
1820 թվականին դաշնամուրի դասեր է տվել Հուլիուս Բենեդիկտին, ում Վիկտորյա թագուհին իր տաղանդի համար հետագայում շնորհել է ազնվականի տիտղոս[11]։
Մահվանից առաջ զբաղվել է Բեթհովենի լարային քառյակների փոխակերպմամբ դաշնամուրի համար, բայց մտահղացումը այդպես էլ ավարտին չի հասցրել։ Ընկերություն է արել Բեթհովենի և Շուբերտի հետ։ Շուբերտը նրան է նվիրել մի շարք ստեղծագործություններ։ Հումելի աշակերտներից են Ֆելիքս Մենդելսոնը և Ֆրանց Շոբերլեխները[12]։
Արվեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Յ. Ն. Հումելը ներկայացնում է անցումը կլասիցիզմից դեպի ռոմանտիզմ։ Նրա ժառանգության մեջ իր ուրույն տեղն ունի դաշնամուրային երաժշտությունը, որն առանձնանում է վարպետությամբ, գերզգայունությամբ, ռոմանտիկությամբ ու նրբագեղ մեղեդիներով։ Նրա դաշնամուրային պիես նոկտյուրն «Ընկերության հիշողությունը» 1854 թվականին գործիքավորվել է ռուս երգահան Մ. Ի. Գլինկայի կողմից։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ունեցել է ընդհանուր առմամբ 125 ստեղծագործություններ։
- 9 օպերա
- 5 բալետ
- 3 պատարագ
- 7 դաշնամուրային համերգ նվագախմբի հետ
- 7 դաշնամուրային տրիո
- դաշնամուրային քառյակ սոլ մաժոր
- 2 դաշնամուրային կվինտետ (հնգանվագ)
- դաշնամուրային սեպտետ (յոթնանվագություն) դո մաժոր "Militär-septet"
- 9 սոնատ դաշնամուրի համար
- 8 սոնատ դաշնամուրի և ջութակի համար
- մեծաթիվ պիեսներ դաշնամուրի, այդ թվում 11 սոնատ, ռոնդո, ֆանտազիա, էտյուդ և այլն։
- համերգ ֆագոտի և նվագախմբի հետ ֆա մաժոր
- փողային համերգ նվագախմբի հետ մի բեմոլ մաժոր
- համերգ մանդալինի և նվագախմբի հետ սոլ մաժոր
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1822 թվականին Հումելը համերգ է ունեցել Ռուսաստանում
- Որոշ ստեղծագործություներում Հումելն օգտագործել է ռուսական ժողովրդական երգերի մեղեդիներ՝ « Ռուսական երգերի թեմաներով վարիացիաներ», «Բազմահնչյուն ռուսական ժողովրդական երգեր» քառյակի, երգչախմբի և նվագախմբի համար։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Соловьёв, Николай Феопемптович (1890–1907). «Гуммель, Иоганн-Непомук». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Wurzbach D. C. v. Hummel, Johann Nepomuk (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt haben — Wien: 1856. — Vol. 9. — S. 419.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 4,0 4,1 4,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 5,0 5,1 5,2 Discogs — 2000.
- ↑ 6,0 6,1 6,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 7,0 7,1 7,2 Гуммель Иоганн Непомук // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ http://www2.culture.gouv.fr/LH/LH090/PG/FRDAFAN83_OL1326064v001.htm
- ↑ Michael Lorenz: Die enttarnte Elise
- ↑ Соловьёв Н. Ф., (1890–1907). «Гуммель, Иоганн-Непомук». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ «Бенедикт, сэр Юлиус». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ «Шоберлехнер». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհան Նեպոմուկ Հումել» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 14 ծնունդներ
- 1778 ծնունդներ
- Բրատիսլավա քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 17 մահեր
- 1837 մահեր
- Վայմար քաղաքում մահացածներ
- Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարանի շրջանավարտներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ավստրիացի դաշնակահարներ
- Օպերային կոմպոզիտորներ
- Ավստրիացի կոմպոզիտորներ
- Չեխ կոմպոզիտորներ
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Կոմպոզիտորներ այբբենական կարգով
- Դաշնակահարներ
- Ավստրիացի դիրիժորներ
- Ավստրիացի մանկավարժներ