Ուինտոն Մարսալիս
Ուինտոն Մարսալիս | |
---|---|
Ի ծնե անուն | անգլ.՝ Wynton Learson Marsalis |
Ծնվել է | հոկտեմբերի 18, 1961[1][2][3][…] (62 տարեկան) Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | ջազ, բլյուզ[4], Dixieland jazz?, դասական երաժշտություն և neo-bop jazz? |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, jazz trumpeter, բենդ-լիդեր, դիրիժոր և classical trumpeter |
Գործիքներ | Շեփոր[4] |
Աշխատավայր | Jazz at Lincoln Center? |
Լեյբլ | Blue Note, Columbia Records, Sony Classical և Marsalis Music? |
Կրթություն | Ջուլիարդ դպրոց, Benjamin Franklin High School? և New Orleans Center for Creative Arts? |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Պարգևներ | |
Կայք | wyntonmarsalis.org |
Wynton Marsalis Վիքիպահեստում |
Ուինտոն Մարսալիս(անգլ.՝ Wynton Learson Marsalis, հոկտեմբերի 18, 1961[1][2][3][…], Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ), ամերիկացի շեփորահար և երգահան, Լինքոլն ջազային կենտրոնի գեղարվեստական ղեկավար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջազային դաշնակահար Էլիս Մարսալիսի ընտանիքում Ուինտոնը երկրորդ երեխան էր. նրա հինգ եղբայրներից երեքը հետագայում դարձել են հայտնի ջազմեններ։ Վեց տարեկանում Մարսալիսը սովորել է շեփոր նվագել՝ տիրապետելով ինչպես դասական, այնպես էլ ջազային կատարումներին։ 14 տարեկանում նա Նոր Օռլեանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կատարել է Հայդնի շեփորի կոնցերտը, իսկ 1980 թվականին, երբ արդեն Դջուլիարդի երաժշտական դպրոցի ուսանող էր, դարձել է Արտ Բլեյկի «Jazz Messengers» խմբի երաժիշտ։ 1983 թվականին Մարսալիսը Հերբի Հենքոքի, Ռոն Քարթերի և Թոնի Ուիլյամսի հետ ելույթ է ունեցել քառյակում և ձայնագրել իր առաջին ալբոմը որպես խմբի ղեկավար։ Մեկ տարի անց նա լքել է «Jazz Messengers»-ը և հավաքել իր սեփական կվինտետը, որին մասնակցել է իր ավագ եղբայրը՝ Բրենդֆորդը, իսկ 1983 թվականին կրկին համագործակցել է Հենքոքի հետ՝ ելույթ ունենալով նրա «V.S.O.P.» խմբում։ Այդ նույն տարում Մարսալիսը արժանացել է «Գրեմմի» մրցանակի, իսկ հաջորդ տարի ևս երկուսի՝ պատմության մեջ առաջին անգամ միաժամանակ դասական (Հայդնի, Լ. Մոցարտի և Հումելի համերգների) և ջազային կատարման համար։ Հետագայում նա 6 անգամ արժանացել է այդ մրցանակին։
1980-ական թվականների կեսերին Մարսալիսը, չթողնելով ջազային երաժշտի կարիերան, ակտիվորեն ստեղծագործել է։ Նրա ստեղծագործություններից են «Soul Gestures in Southern Blues» սյուիտը՝ գրված 1988 թվականին, տարբեր կամերային ստեղծագործություններ, ֆիլմերի և բալետների համար գրված երաժշտություններ, «Արյունը դաշտերում» օրատորիան, որի համար նա 1997 թվականին ստացել է Պուլիցերյան երաժշտական մրցանակը:
1994 թվականին Մարսալիսը ցրել է իր ջազային սեպտետը, որի հետ համագործակցում էր 1988 թվականից, որպեսզի ավելի շատ կենտրոնանա երաժշտական և կրթական գործունեության վրա։ Հասարակության (հատկապես երիտասարդության) ուշադրությունը երաժշտության վրա սևեռելու նպատակով նա շատ էր ելույթներ ունենում հեռուստատեսությամբ և ռադիոյով, բազմաթիվ համերգներ և վարպետության դասեր տալիս ամբողջ աշխարհում։ 1992 թվականից Մարսալիսը ղեկավարել է Լինքոլն ջազային կենտրոնը։
1995 թվականին PBS-ում կայացել է «Մարսալիսը երաժշտության մասին» ուսուցողական հեռուստասերիալի պրեմիերան(անգլ.՝ Marsalis on Music)՝ ջազի և դասական երաժշտության մասին՝ գրված Մարսալիսի կողմից։ Այդ սերիալն արժանացել է շատ մրցանակների։ Մարսալիսը գրել է նաև 5 գիրք.
- Sweet Swing Blues on the Road;
- Jazz in the Bittersweet Blues of Life;
- To a Young Musician: Letters from the Road;
- Jazz ABZ (an A to Z collection of poems celebrating jazz greats);
- Moving to Higher Ground: How Jazz Can Change Your Life.
Վերջինս դարձել է նրա ամենահայտնի գրական երկը։
Նրա ամենավերջին թողարկումներից մեկը 2011 թվականին բլյուզ-ռոք կիթառահար Էրիկ Կլեպտոնի հետ Լինքոլն կենտրոնում կայացած «Ջազ» (Wynton Marsalis & Eric Clapton Play the Blues) համերգից էր։
Ընդգրկվել է Gramophone[11] ամսագրի Փառքի սրահում։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պատվավոր լեգեոնի շքանշան(2008 թվական, Ֆրանսիա)
- «Բարեկամության» շքանշան(2017 թվական, հոկտեմբերի 24, Ռուսաստան), Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև մշակութային կապերի զարգացման գործում մեծ ներդրման համար[12]։
- ԱՄՆ-ի ազգային մեդալ մշակույթի ասպարեզում(2005 թվական)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Երաժշտություն (ֆր.)
- ↑ 4,0 4,1 Montreux Jazz Festival Database
- ↑ https://www.pulitzer.org/prize-winners-by-category/225
- ↑ https://www.harvard.edu/on-campus/commencement/honorary-degrees
- ↑ https://commencement.miami.edu/about-us/archives/honorary-degree-recipients/index.html
- ↑ https://www.kenburnsprize.com/recipient-2020
- ↑ https://www.atlanticcouncil.org/events/flagship-event/global-citizen-awards/previous-gca-recipients/
- ↑ https://www.univ-lyon3.fr/revivez-en-images-la-ceremonie-de-remise-du-titre-de-docteur-honoris-causa-a-wynton-marsalis
- ↑ «Gramophone Hall of Fame» (անգլերեն). Gramophone. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
- ↑ Указ Президента Российской Федерации от 24 октября 2017 года № 512 «О награждении государственными наградами Российской Федерации»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարսալիսի պաշտոնական կայքը
- Уинстон Марсалес на YouTube
- Уинтон Марсалис(անգլ.) Allmusic կայքում
- Звёзды джаза. Марсалис Уинтон.(ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուինտոն Մարսալիս» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 18 ծնունդներ
- 1961 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի երաժիշտներ
- Ամերիկացի կոմպոզիտորներ
- Ամերիկացի ջազմեններ
- Կոմպոզիտորներ այբբենական կարգով
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Պուլիցերյան մրցանակակիրներ